Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ
SOCIETYԱմերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։
Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։
Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։



















































1
Second co-project of AraratBank and 4090 Charity Foundation to support education for war participant...
2
New Year’s surprises have started at Ucom. 5 AMD per 1 MB in roaming from December 1 to January 31
3
Director General of Ucom Ralph Yirikian shared leadership insights at Abu Dhabi University
4
Director General of Ucom Ralph Yirikian spoke at the "Science and Business Days 2023"
conferenc...
