Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ
ОБЩЕСТВОԱմերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։
Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։
Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։



















































1
Арман Варданян: Никол, ты больше не контролируешь ситуацию
2
Арман Варданян: Уровень легитимности Никола Пашиняна- 9,5%
3
Вчера поделился с Ксенией Собчак происходящим в Арцахе
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил со специальной лекцией в «Школе лидерства»
