Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք կռվեցինք մի համակարգի դեմ, որի մաս էր կազմում նաև մեր իշխանությունը: Այս դեպքում ո՛չ հաղթելու, ո՛չ էլ բարեկամ գտնելու հնարավորություն չունեինք: Ամենացավալին այն է, որ նույն խավարը շարունակում է մեզ իշխել նաև այսօր: Խոսքը համաշխարհային խավարի մասին է, որը մեզ իշխում է իր դրածո իշխանության միջոցով: Գնահատելով պատերազմից մեկ տարի անց մեր երկրում ստեղծված իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտն ու թելադրվող օրակարգերը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:

«Այս առումով մեր առաջ մի խնդիր կա: Մենք չունենք մեր պետությունը, մենք կառավարվել ենք դրսից, ու հիմա կառավարողը հենց մեր թշնամին է: Որքան շուտ հրաժարվենք մեր գլխին թափվող կեղծ օրակարգից, կեղծ համակարգից ու մեզ ոչնչացնող, մեր ինքնությանը խորթ քաղաքակրթական այս մոդելից, այնքան փրկության շանսը կմեծանա: Իսկ այսօր առայժմ որևէ լույս չի երևում, որովհետև պատերազմը, մեծ իմաստով, չի ավարտվել: Այն ամեն օր շարունակվում է, ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում: Ցավը շարունակական է, մենք չենք կարող գնահատական տալ, քանի որ անընդհատ հարվածների տակ ենք: Մենք դեռ չենք սթափվել, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել: Միայն ատամը հանելուց հետո կարող ենք գնահատել այն, ինչ կատարվեց, բայց ատամնացավը, այս դեպքում՝ հոգու այս շարունակական ցավը, մեզ թույլ չի տալիս սթափվել:Աղետը շարունակվում է»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով, ինչ-որ գնահատական տալու համար պարզապես պետք է լինել, գոյություն ունենալ: «Ամբողջ ցավն այն է, որ մենք այսօր գոյություն չունենք: Մենք այսօր գործոն չենք ո՛չ համաշխարհային քաղաքական դաշտում, ո՛չ նույնիսկ մեր երկիրը տնօրինելու հարցում: Այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ, ոչ թե սոսկ հուսահատություն է, այլ հուսահատություն, որը ծնվում է անզորությունից: Եթե առաջ մտածում էինք՝ ինչպես ապրել, հիմա այլ հարց է առաջացել՝ իսկ ինչո՞ւ ապրել, որովհետև ամեն ինչն է անիմաստ դարձել: Անգամ ըմբոստ ոգին է մտածում՝ ենթադրենք՝ այս համակարգը փոխվեց, ի՞նչ է հաջորդելու, որովհետև անգամ ապագայի նկատմամբ ոչ մի հույս չեն թողել, որովհետև ամբողջ քաղաքական, համակարգային, գաղափարական դաշտն է ոչնչացված: Սա անգամ հուսահատություն չէ, սա անդունդն ընկնող մարդու ազատ անկման «վայելքն» է»,-ընդգծեց Խ. Չալիկյանը:

Նրա խոսքով, մեզ պարտադրված օրակարգն աղետալի է: «Եթե քաղաքական դաշտը չի զբաղվում այդ օրակարգերի խնդիրներով, ամենը բարդվում է ժողովրդի վրա: Մենք անգամ պետք է տեղյակ չլինեինք խնդիրների մասին, որովհետև իշխանությունը քաղաքական դաշտում մեր փոխարեն պետք է լուծեր դրանք: Քանի որ իշխանություն գոյություն չունի, այդ խնդիրները թափելով ժողովրդի գլխին՝ ի վերջո, իրականացնում է իր աղետալի ծրագրերը: Իշխանություն ոչ միայն գոյություն չունի, այլ ավելին՝ խնդիրներ է ստեղծում: Մեզանից ոչ ոք ազատ չէ, մենք բոլորս այս դավադիր համակարգի ակամա կրողներն ենք: Ոչ ոք իր գործով չի զբաղվում, առաջին հերթին՝ իշխանությունը, որը, հոգսը թողնելով ժողովրդին, նույն ժողովրդին ստրուկ է դարձնում: Ծախված ու ընդգրկված լինելով կառավարելի համակարգում՝ ժողովրդին կառավարելի դարձնելու համար իրենց խնդիրները ժողովրդի գլխին են թափում: Մենք չենք ապրում, դարձել ենք քաղաքական օբյեկտներ, քանի որ նույն քաղաքականությունն իր գործով չի զբաղվում: Այս երևույթը ժողովրդից հպատակ դարձնելու լավագույն միջոցն է, ինչն այսօր ամենակարևոր խնդիրն է: Բոլորս այդ համակարգի զոհերն ենք, մեր գլխին լցված կեղծ օրակարգը բոլորիս դարձրել է գործիք՝ այդ նույն համակարգի շարժիչը գործի դնելու համար»,-ասաց նա:

Ռեժիսորի խոսքով, մեր դիմադրողականությունը շատ է ընկել, խնդիրներն ահռելի են, բայց պետք է իմանալ, որ ամեն խնդիր իր մեջ այն հաղթահարելու մղումներ է կրում. «Մեր խնդիրը շատ մեծ է, բայց մեզանից ակնկալվող գործը շատ ավելի մեծ պետք է լինի, և դա մեզ պետք է ոգևորի: Երբ հուսահատությունն անցնում է տրամաբանության սահմանը, զարմանալի ոգևորության լիցքեր են հայտնվում: Մենք ուրիշ տարբերակ չունենք. այն անձինք, անհատներն ու ուժերը, որոնք դեռ կուլ չեն գնացել ու գիտակցում են պահի լրջությունը, պետք է կարողանան երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել: Խնդիրն իշխանությունը վերցնելը չէ, այլ իրականացնելն այն, ինչն ամենավտանգավորն է վերոնշյալ համակարգի համար: Պետք է բոլորին ոչ թե իրար, այլ երկիրը փրկելու մեծ գաղափարի շուրջ միավորել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян