Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում շարունակվում են «աբսուրդի թատրոնի» աշնանային ներկայացումները կամ սրացումները: Սեպտեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց դիմելով խաղողը հանձնելու դժվարությունների հանդիպած գյուղացիներին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ եթե այլ լուծում չգտնեն, հնարավոր է, որ կառավարությունն ինքը մթերի խաղողը. «Եթե տեսնենք՝ ուրիշ տարբերակ չկա, էդպես պիտի անենք: Պետք է խնդրենք գործարաններից մեկին, որ մթերի: Դա կլինի մեր սպիրտը, կորոշենք՝ հետո ինչ անենք: Դա 1-2 օրվա հարց է»:

Սա, իհարկե, խաղողի մթերման հարցով աբսուրդի թատրոնի երկրորդ արարն է։ Առաջին արարը ավելի վաղ է եղել, երբ գյուղացիները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի կողմից խաղողը չընդունելու հարցով պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց սկզբից ասենք՝ շատ էլ ճիշտ էին անում, չէ՞ որ իրեն են ընտրել, այլ ոչ թե Գագիկ Ծառուկյանին։ Առաջներում էլ, այսինքն՝ «նախկինների թալանի» «հին ու բարի» տարիներին էլ են եղել նման խնդիրներ, բայց արի ու տես, որ արագորեն լուծվել են... Իհարկե, ոչ Քերոբյանի օստապբենդերական գաղափարներով, այսինքն՝ կառավարության կողմից «օղի թորելով»։

Ուղղակի այն ժամանակ գործարարները հարգում էին երկրի ղեկավարի խոսքը... Կրկնում եմ հատուկ բութերի համար՝ հարգում էին երկրի ղեկավարի խոսքը, հարգում, այլ ոչ թե վախենում կամ արհամարհում։ Աբսուրդ է, որ խաղողը հանձնելու հարցով գյուղացին դիմում է երկրի ղեկավարին, ի՞նչ է, նա չգիտի՞, բա մարզպետն ո՞ւմ կամ ինչի՞ համար է, հո մթերողը Նիկոլ Փաշինյանը չէ՞: Իհարկե, նա կարող է մոտ մի կես տոննա մթերել, այն էլ կառավարական առանձնատանը տնական օղի թորելու համար... Դե, կորոնավիրուսի դեմ ինչ-որ կերպ պետք է պայքարել՝ Ավանեսյանն է ասել։ Իսկ ինչ վերաբերում է մասնավորին խաղող մթերել պարտադրելուն, ապա դա անհնար է՝ որոշված է, որ Հայաստանը օրենքի երկիր է։ Սպառնալիքներով պարտադրելը ևս չի անցնի:

Ի՞նչ անի խեղճ գյուղացին։ Ասեմ՝ գյուղացին պետք է որ իմանար՝ ճտերը աշնանն են հաշվում։ Իսկ աշունը, ինչպես ամեն տարի, եկել է ըստ ժամանակացույցի։ Վերջում մի քանի խորհուրդ Քերոբյանին. աշխատիր խաղողը ընդունելուց հետո ամենաուշը մի քանի օրվա մեջ մշակել, թե չէ հինգ տոկոս կորուստ կտաս, օղին թորելիս տակը չկպցնես՝ ահավոր հոտ է կպչում, ոնց որ Սամվել Ալեքսանյանի փակած օղին լինի, թորելիս առաջին մի քանի բաժակը կթափես՝ ժլատություն չանես, դա եթերայուղերն են։ Հա, վերջինն էլ. խմելիս աշխատիր շատ սառը չլինի, թե չէ կմրսես ու Անահիտ Ավանեսյանի ձեռքը կընկնես, իսկ նա, ինչպես հայտնի է, ոչ թե բժիշկ է, այլ իրավաբան։ Խորհուրդներս վարչապետին էլ չեն խանգարի... Չնայած նրա՝ կես տոննայից քաշածի քանակն ուր, Քերոբյանի հազարավոր տոննաների քանակն ուր...Իսկ մենք անհամբեր կսպասենք «աբսուրդի թատրոնի» այլ ներկայացումների...

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին