Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայկական առաջին թատրոնը հիմնադրվել է քաղաքամայր Արտաշատում դեռևս մեր թվարկությունից առաջ: Որպես Արտաշատի թատրոն՝ մեզ համարում ենք հայ առաջին թատրոնի հետնորդները: Թատրոնը 1933 թ.- ին ստացել է պետական կարգավիճակ: Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1943 թ.-ին, այն նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Այս տարի մեկնարկել է մեր 88- րդ թատերաշրջանը, բավականին ծրագրեր ունենք: Նախորդ տարի հասցրել ենք ունենալ յոթ առաջնախաղ, այս տարի ևս այդ տենդենցը պետք է շարունակենք: Կարծում եմ, որ հատկապես մարզային թատրոններում առաջնախաղեր պետք է շատ լինեն: Մեկ բան է մեկ միլիոնանոց քաղաքում բեմադրություն անել, մեկ այլ բան՝ 20 հազար բնակչություն ունեցող քաղաքում: Անընդհատ պետք է նոր, որակյալ ներկայացումներ բեմադրվեն, որպեսզի հանդիսատեսին միշտ կապված պահենք թատրոնին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը:

No description available.

Մոտ երկու տարի է, ինչ Նաղդալ յանը թատրոնի տնօրենն է, այդ ընթացքում աշխատակազմը համալրվել է: «Մեր թատրոնում հստակ դրված է սերնդափոխության հարցը: Խորին հարգանք ունենք մեր մեծերի նկատմամբ, իրենք տարիներ շարունակ արարել, «պահել են» թատրոնը, բայց պետք են նաև երիտասարդ ուժեր, որպեսզի ապահովենք թատրոնի շարունակությունը: Դերասաններ և ռեժիսորներ ենք հրավիրում Երևանից: Կարծում եմ, որ Հայաստանի բոլոր դերասանները և ռեժիսորները մեր թատրոնի դերասանները և ռեժիսորներն են: Օրենքը մեզ թույլ է տալիս պայմանագրային հիմունքներով համագործակցել բոլորի հետ: Նրանք ևս պատրաստակամ են, սիրով համաձայնում են համագործակցել:

No description available.

Այս պահին երիտասարդ, խոստումնալից ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի հետ արդեն ունենք պայմանավորվածություն, նա սկսել է աշխատել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» պիեսի վրա: Վերականգնում ենք նաև մեր հին ներկայացումները: Արդեն տարի ու կես է, ինչ գործում է տիկնիկային թատրոնը: Թատրոնի փոքր դահլիճում վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, այն վերածել տիկնիկային թատրոնի: Ռեժիսոր և դերասան Կարեն Խաչատրյանի հետ ենք պայմանավորվել, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որ տիկնիկային նոր ներկայացում հանձնենք մեր փոքրիկ հանդիսատեսի դատին: Շատ բուռն, ակտիվ աշխատանքներ են տարվում մեր թատրոնում: Մեր խաղացանկը պետք է հագեցած լինի, պետք է տասնյակ ներկայացումներ լինեն, որ կարողանանք բավարարել մեր հանդիսատեսի պահանջները»,- նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Ընդգծում է՝ անցած տարի ռեժիսոր Արմեն Մարգարյանի բեմադրած «2+2» ներկայացումն են հանձնել հանդիսատեսի դատին: «Հրաշալի արձագանքներ ստացանք թե՛ մեր արվեստագետներից, թե՛ հանդիսատեսից, Երևանից և այլ մարզերից անգամ գալիս են այդ ներկայացումը դիտելու: Որոշել ենք այդ ներկայացմամբ լինել Հայաստանի բոլոր մարզերում: Հոկտեմբերի 22-ին լինելու ենք Գավառում, Վանաձորի թատրոնի տնօրենի հետ ունենք փոխադարձ պայմանավորվածություն, մեկ ներկայացումով իրենք են գալու Արտաշատ, հետո նոյեմբերին մենք ենք լինելու Վանաձորում: Կլինենք Նաև Էջմիածնում և մյուս քաղաքներում, իսկ մեր շրջագայությունը կավարտենք Երևանում: Թատրոնը պետք է դուրս գա իր տարածքից, փոխադարձ այցերը պետք է բարձր մակարդակի վրա դրվեն: Սեպտեմբերի 21-ին մեր հարկի տակ հյուրընկալել էինք Ստեփանակերտի թատրոնին, ներկայացումը բավականին լավ արձագանքներ ստացավ: Կարծում եմ, որ եթե այս պայմաններում Արցախում նոր բեմադրություններ են արվում, եթե արցախցին բեմում է, ուրեմն կյանքը շարունակվում է»,- հավելում է թատրոնի տնօրենը:

No description available.

Անդրադառնում ենք նաև խնդիրներին: «Եթե որևէ հիմնարկում ասեն, որ խնդիր չունեն, ուրեմն այնտեղ աշխատանք չի կատարվում: Խնդիրներ բոլորն ունեն՝ լինի թատրոն, թե այլ հիմնարկ: Որքան շատ ես աշխատում, այնքան շատ խնդիրների առաջ ես կանգնում: Օրինակ՝ ցանկանում ես բեմադրություն անել, դա ֆինանսի հետ կապված հարց է: Պետք է հայթայթես այն, որպեսզի ուղղես դեկորացիայի, վարձատրության և այլ ծախսերին: Բոլոր շենքերն ունեն պարբերական վերանորոգման կարիք: Ունեինք տեխնիկայի խնդիր: Շնորհակալ եմ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, որն օգնեց ինձ այդ հարցում: Իրենք նոր տեխնիկա էին ստացել, հինն անհատույց նվիրեց մեր թատրոնին: Աշխատանքային պրոցեսում, մեկս մյուսին օգնելով, պետք է հաղթահարենք մեր պրոբլեմները: Չենք նստում և սպասում, այլ փորձում ենք մեր թիմի հետ լուծել ի հայտ եկող խնդիրները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ վերջում կարևորի մասին: «Մարզային թատրոն ասելով՝ պետք է միայն հասկանալ այն, որ նա գործում է Հայաստանի այս կամ այն մարզում: Իմ ցանկությունն է, որ որևէ տարբերակում չլինի: Թատրոնը մեկն է՝ հայ թատրոնը: Երևանում և երկրի ամենահեռավոր մարզում գտնվող թատրոններին պետք է համաչափ ուշադրություն դարձնեն թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը: Չեմ վախենա նման հայտարարություն անել, բայց ունենք մարզային թատրոններ, որոնք շատ ավելի լավ ներկայացումներ են բեմադրում, քան, օրինակ՝ ամենակենտրոնում գտնվող թատրոնը»,-եզրափակում է Կամո Նաղդալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян