Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․Ղազինյան

ԲԼՈԳ

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Նույն օրը համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության կառուցման հարցերով տեղակալի հետ:
 
Առաջին հայացքից սովորական թվացող այս նորությունն իրականում կրում է լրջագույն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ենթատեքստ:
 
Բանը նրանումն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին 10 ամիսներին չէր դադարում կրկնել, որ Արցախի հարցն այլևս լուծված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չկա:
 
Մինչդեռ երեկ նստելով բանակցությունների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջավայրում Ալիևը խելոք ընդունեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի, իսկ Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում է, ինչի համար, իհարկե, վաղ թե ուշ պետք է պատասխան տա իր քաղաքացիների առջև:
 
Հետաքրքիր էր Հայաստանի իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ:
 
Վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանը՝ չխոսելով Արցախի կարգավիճակի մասին, չընդունելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի փաստը, հրաժարվելով այցելել Արցախ, առաջ մղելով Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգը, փաստացի լրացրել և լիգիտիմացրել է Ալիևի որդեգրած այս կուրսը:
 
Սա իմ և հասարակության հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից որակվել է ազգային շահերի դավաճանություն, թշնամու շահերին ծառայելու և նրա օրակարգը սպասարկելու վարքագիծ:
 
Սակայն երեկ Փաշինյանի մոտ մտքի ճառագայթում տեղի ունեցավ և նա հանկարծակի հիշեց Արցախի կարգավիճակի կարևորությունը, հիշեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի մասին, հիշեց պատերազմի ընթացքում գործած հանցանքների մասին, ուժի սպառնալիքի անթույլատրելիության մասին՝ չմոռանալով պտտեցնել արդեն որակազրկված «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» իր անշրջելի հանձնառության մասին:
 
Թե ինչով էր պայմանավորված Փաշինյանի այս 180 աստիճան տրանսֆորմացիան, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում, բայց այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է:
 
Այս տրամաբանության մեջ պետք է փնտրել Ալիևի նախօրեին արած Փաշինյանի համար խիստ վտանգավոր բացահայտումների պատճառները:
Եթե առաջիկայում չկարգավորվեն նրանց հարաբերությունները և Փաշինյանը չվերադառնա Ադրբեջանի շահերը սպասարկու իր ավանդական վարքագծին, մեզ սպասում են նոր, շատ ավելի լուրջ բացահայտումներ՝ օպերատիվ կապի» շրջանակներում ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին:
 
Հ.Գ. Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Ադրբեջանը վաղ թե ուշ ենթարկվելու է միջազգային շատ խիստ պատասխանատվության իր գործած հանցանքների ու սխալների համար: Եթե Հայաստանում շուտ փոխվի իշխանությունը և հաստատվի ազգային և պետական շահի վրա հիմնված իշխանություն, հաստատվի հայկական պահանջատիրության օրակարգ, այս պատասխանատվությունը վրա կհասնի շատ ավելի շուտ:
Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը