Երևան, 09.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց

ԲԼՈԳ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան: 
Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։ 
Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու... 

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։ 

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։ 

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք: 

Որոշվեց հերևյալը․ 
1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։ 
2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։ 
3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։ 
4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։ 
Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։ 

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։ 

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ- հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։ 

Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք... 

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31֊ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։ 

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։ 
Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։ 

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։ 

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը։ 
(Շարունակելի)»։

 

Մահացել է Սելենա Գոմեսի նմանակը (լուսանկարներ)Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգություն էԵղանակը Հայաստանում Կյանքից հեռացել է աստղագետ Միշա ՂազարյանըՏիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետՀակոբ Սիմիդյանը կնշանակվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարԱմարասում հայկական կողմը վիրավորներ կամ զոհեր ունիՄի շարք զինծառայողներ արյուն են հանձնել Դոլարը շարունակում է թանկանալ. եվրոն հետ չի մնում Ինչ է սպասվում դեկտեմբերի 10-ին՝ Տավուշում Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են բաժանում արցախցիներին Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի քվեներն ավելացել ենԼՂ-ում խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են խաղաղ կյանքի վերականգնման, ռազմագերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվելԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ջագան ՉապագայինԲիլլ Գեյթսը նշել է պանդեմիայի ավարտի ամսաթիվը ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբՎրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափի հանդիպմանը, որը կկայանա վաղը Մոսկվայում. Վրաստանի ԱԳՆ Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե վիրավորանքը քրեականացնող օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել պսակներով, թաղումներ կազմակերպելով, ֆեյքային արշավներով. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԻշխանության համար կա ցանկ, ըստ նպատակահարմարության դրանք օգտագործվում են. Տիգրան Աբրահամյան Ես հայց եմ ներկայացրել Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված. Ալեն Սիմոնյան Հայ կանայք հզոր ուժ են, եթե նրանց ժամանակին և տեղին տրվում է հնարավորություն. Նարինե Մանուկյան Դուք իշխանության եք եկել՝ քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով. Մամիջանյան Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի պայթյունից ադրբեջանցիներ են զոհվել 5 տարի առաջ, այս օրը խորհրդարանական լսումներում քննարկում էին, թե ինչպես ակտիվացնել օտարերկրյա ներդրումները Հայաստանում և Արցախում. Արտակ Զաքարյան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Յանգ Քիմը քննարկել են ԼՂ 44- օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Արցախում կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ Ահազանգ ռումբի վերաբերյալ․ ԱԻՆ Ի՞նչ փայտից է պատրաստվում հոբոյը. «Փաստ»Ավելացրած արժեքի հարկի արտոնությունները երկարաձգել ևս 2 տարով. Հռիփսիմե Ստամբուլյան Թաթուլ Հակոբյանն ահազանգում է. իրեն սպառնում են կյանքից զրկելՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ. «Փաստ»Սուտը հին հռոմեացիների բերքատվության և առատության խորհրդանիշ դառնա՞, թե դրսից մեզ ինչ-որ մեկը կարա ուղորդի. Արմեն Աշոտյան Հիմա մենք այս քննարկմամբ խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս խաղաղապահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին են փոխանցել ավելի քան 1900 դի. Մուրադով «Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» եր­կիրն իր փշոտ ուղին շա­րու­նա­կում է բա­ցա­ռա­պես փոր­ձե­րի ու անթույլատրելի շատ սխալ­նե­րի մե­թո­դով. «Փաստ»«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի առցանց քվեարկությամբ Հայաստանի մասնակիցն առաջինն է Բայդենը կառավարությանը պարտավորեցրել է մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի «Ամենաթողություն ու բարձիթողի վիճակ. մեր հասարակությունն ավելի է աղքատանալու». «Փաստ»Ճապոնիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեր շտաբը պահանջատեր է լինելու նույնիսկ մեկ ՀՀ քաղաքացու ձայնի համար. Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբ Վարակակիրների թիվն՝ այսօր«Գործում չկա որևէ ապացույց, որ մատակարարված ապրանքը եղել է ժամկետանց և անորակ». «Փաստ»Ողբերգական ավտովթար . Mercedes-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ. կա զոհ Մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ. ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Պատվաստման համար հերթում կարող ես կորցնել և՛ առողջությունդ, և՛ արժանապատվությունդ. «Փաստ»Նավթի գներն աճել են