Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատերազմից ու պարտությունից կարող էինք խուսափել, եթե իշխանության ղեկին չլինեին այն ուժերը, որոնք այսօր էլ շարունակում են մնալ պետության ղեկին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 

44-օրյա պատերազմի սկզբից մեկ տարի անց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ զրուցել ենք պատերազմի հետևանքների մասին, անդրադարձել առկախված խնդիրներին, նաև հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից ու պարտությունից: Ըստ Մետաքսե Հակոբյանի, պատերազմից խուսափելու հնարավորության մասին հարցը շատերին է հետաքրքրում: «Կարծում եմ՝ շատերիս պատասխանը նույնն է. այո՛, կարող էինք խուսափել, եթե վարվեր ու տարվեր այն դիվանագիտությունը, որն անհրաժեշտ էր, այլ ոչ թե թշնամու հետ գնային համագործակցության: Եվ սրանք զուտ խոսքեր չեն, իրականում համագործակցություն եղել է ու, ցավոք, շարունակվում է:

Ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում անգամ պատերազմի ժամանակ էր հնարավոր խուսափել հետագա կորուստներից: Հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, երբ այդքան զոհեր չունեինք, այսքան մեծ կտոր հայրենիք չէինք կորցրել: Ես պատերազմի երրորդ օրվանից սկսած Արցախի նախագահին հարցրել եմ՝ ո՞ւր է ձեր արտաքին դիվանագիտությունը, որովհետև ակնհայտ էր, որ որևէ դիվանագիտական աշխատանք չէր տարվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Հակոբյանը:

Անդրադառնալով պատերազմից խուսափելու հնարավորությանը՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Պատերազմից ու պարտությունից կարող էինք խուսափել, եթե իշխանության ղեկին չլինեին այն ուժերը, որոնք այսօր էլ շարունակում են մնալ պետության ղեկին»:

Ինչ վերաբերում է հետևանքներին, Տ. Աբրահամյանը շեշտեց. «Ցանկացած պարագայում, նույնիսկ անկախ արդյունքից, պատերազմն իր հետևանքները թողնում է յուրաքանչյուր պետության վրա: Այստեղ հարցն ամբողջովին այլ է. մասնավորապես, այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են երկրի ղեկավարությունը, ի՞նչ են անում այդ դառը հետևանքների մեղմման ուղղությամբ, ի՞նչ են անում պատերազմից անհրաժեշտ դասեր քաղելու համար, ի՞նչ են անում մեր անվտանգության համակարգի, և, ընդհանրապես, պետության վերականգնման ուղղությամբ:Իրականում այն, ինչ տեսնում ենք հետպատերազմյան իրավիճակում, խոսում է այն մասին, որ այս իշխանությունը մեկ նպատակ ունի: Այն սեփական իշխանությունը պահելն է, որի ճանապարհին թքած ունի և՛ երկրի, և՛ անվտանգության, և՛ հասարակության վրա»: Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ երբևէ չի մտածել ու չի մտածի, որ հայ ազգը կորցրել է հայի կերպարը, կորցրել է դիմագիծը:

«Բայց ես փաստում եմ, որ իշխանությունները կարողացան մարդկանց շեղել, թեքել դեպի նյութականը: Բթացրել էին այն գիտակցումը, որ մենք պատերազմող երկրում ենք, որ մեր շուրջբոլորը թշնամիներ են: Այնքան էին ասել «թուրքը խաղաղասեր» է, որ մարդիկ մի տեսակ այլևս չէին կենտրոնանում պատերազմի վրա: Հենց այդ օրակարգը թելադրելով՝ գերադասելի դարձրին նյութականը, ինչի արդյունքում ունեցանք սարսափելի պատերազմը, որտեղ զոհվեցին մեր բոլորի երեխաները: Այդ օրակարգը շարունակվում է թելադրվել նաև այսօր: Երբեք չեք լսի, որ Արցախի նախագահը խոսի անվտանգային խնդիրներից, ինքը միշտ խոսում է բարեկեցիկ ու ճոխ կյանքից:

Նույնն անում են ՀՀ իշխանությունները: Այսօր վերջիններիս օրակարգում այն ամենի շարունակությունն է, ինչն սկսվել է դեռ 2018-ին, ինչի պտուղները մենք սկսեցինք քաղել 2020 թ. սեպտեմբերի 27-ից և առ այսօր շարունակում ենք քաղել ու դեռ տեսնելու ենք: Մասնավորապես, իրենք խաղաղության պայմանագրի անվան տակ ամբողջովին կարժեզրկեն բոլոր զոհերի հիշատակը: Ի վերջո, գերնպատակը «Մեղրիի միջանցքն» է, այն կտան, հետո խաղաղության պայմանագիր կկնքեն: Իրենք բարդ չեն, այլ շատ պրիմիտիվ են, մենք ենք այդ պրիմիտիվության մեջ բարդություններ փնտրում: Պարզապես մեր ազգը, չգիտեմ, երևի հավատաց, որ իրենցից յուրաքանչյուրը վարչապետ է, որ իրենցից յուրաքանչյուրը որոշում կայացնելու իրավունք ունի: Մինչդեռ պատերազմի ժամանակ Հայաստանից ու Սփյուռքից հազարավոր հայրենակիցներ տեսնում էին, որ իրենց դավաճանում են, ու դավաճանում են իշխանությունները: Այսօր այդ նույն իշխանությունները շարունակում են առաջ տանել իրենց կեղծ օրակարգը»,-ասաց Մ. Հակոբյանը:

Խոսելով իշխանությունների օրակարգերի մասին՝ Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Իշխանությունն ամեն գնով ուզում է փակել պատերազմի էջը, բայց դա փորձում է անել ոչ թե հիմնական պատասխանատուներին, մեղավորներին իրավական պատասխանատվության ենթարկելու ճանապարհով, այլ փորձում է խույս տալ այս գործընթացում իր ունեցած պատասխանատվությունից ու մնացածն ամբողջությամբ բարդել բոլորի վրա: Բայց առանց իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պատերազմի էջը փակել ուղղակի հնարավոր չէ: Բացի այդ, պատերազմը ենթադրում է նաև պետական կառավարման համակարգի ամբողջական վերլուծություն՝ թերացումների, խնդիրների, տապալումների տեսանկյունից: Այս ամենը չի իրականացվել, և դրանով իսկ Հայաստանի ու Արցախի անվտանգության համար նոր սպառնալիք է ստեղծվել: Քանի իշխանության ղեկին այս ուժն է ու այս մարդիկ են, ապա պետք է իրադարձությունների զարգացման վատագույն սցենար կանխատեսել: Այս իշխանությունը Հայաստանի և Արցախի առջև առկա խնդիրները լուծելու ո՛չ ցանկություն, ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն ունի»:

Մետաքսե Հակոբյանը, դիտարկելով վերջին մեկ տարվա զարգացումները, նշեց, որ օրակարգից դուրս է բերվել նաև Արցախի կարգավիճակի հարցը: «Մենք գոնե 30 տարի գիտեինք՝ ինչի ենք ձգտում, ինչ ենք ուզում: Հիմա անընդհատ ինչ-որ պաթոսային հայտարարություններ ու կոչեր կարող ենք լսել այս իշխանություններից, բայց երբևէ չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին՝ այն թողնելով անորոշ: Այսօր մենք ուղղակի թելից կախված անհայտ վիճակում ենք մեզ զգում: Իրենց օրակարգից այդ հարցը հանված է, և չեն էլ քննարկելու: Ալիևն ու Էրդողանը հատկապես իրենց վերջին ելույթների ժամանակ հայտարարում են, որ, իրենց խոսքերով, «Արցախի կարգավիճակ հասկացություն չկա»: Իրենք այդ մասին ասում են, իսկ հայկական իշխանությունները իրենց պահում են այդ դիրքորոշման, այդ օրակարգի տրամաբանության ներքո, թեպետ բարձրաձայն չեն հայտարարում այդ մասին:

Փաստորեն, գնում են այն օրակարգով, որը թելադրում են Էրդողանն ու Ալիևը: Ըստ ադրբեջանական ու թուրքական կողմի, Արցախի կարգավիճակի հարց չկա, որովհետև Արցախի կարգավիճակը 2020 թ. պատերազմով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ լուծված է: Մինչդեռ պատերազմները որոշիչ դեր չեն ունենում, քանի դեռ չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ հիմա ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանություններից բանակցությունների նստող էլ չկա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բանակցում են առնվազն երկու հավասար կողմերը, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ հարց կարգավորել՝ առաջ տանելով իր երկրի շահը:

«Իսկ կապիտուլ յացիայի ենթարկված իշխանությունն ուղղակի կատարելու է այն, ինչ իրեն կարգադրել են: Մեր թշնամին հստակեցրել է իր դիրքորոշումը: Արցախն, ըստ իրենց, ունի կարգավիճակ, և այդ կարգավիճակն Ադրբեջանի կազմում է: Ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում, կնքելով խաղաղության պայմանագիրը, այդ հարցը փաստաթղթային տեսք կունենա: Զուգահեռ՝ հայկական իշխանություններն անընդհատ պահում են այդ օրակարգը՝ ասելով, թե այլևս թշնամություն չպետք է լինի, պետք է երկարատև խաղաղություն լինի: Հասկանալի է, որ դա «խաղաղություն» կոչվել չի կարող: Սյունիքը տալով, Արցախի կարգավիճակի հարցը փակելով ու բոլոր կոմունիկացիաները բացելով՝ երկարատև խաղաղության պիտի գա՞նք: Այդ գործընթացից հայկական կողմը որևէ շահ չի ունենալու: Ամբողջ գործընթացը փակուղու մեջ են գցել, և այս իշխանությունների պարագայում որևէ դրական ելք չի կարող լինել»,-ընդգծեց Մ. Հակոբյանը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով էլ՝ պատերազմի հետևանքով Հայաստանը որևէ դերակատարություն չունի անգամ իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա. «Հայաստանին առնչվող հարցերը որոշում են երկրորդ, երրորդ պետությունները և վերջում ուղղակի տեղյակ են պահում Հայաստանի իշխանությանը: Տարածաշրջանում տեղի ունեցող նոր իրադարձությունների մեջ ՀՀ-ն որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն ևս չունի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!