Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչքա՞ն միս պետք է լինի բժշկական երշիկում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԽՍՀՄ-ում շատ հայտնի բժշկական երշիկի պատմությունը սկսվել է 1930-ականներից: Այն ստեղծվել է էժան սննդամթերք ստանալու նպատակով: 20-րդ դարի 30-ական թվականներին երիտասարդ խորհրդային պետությունը ՆԷՊ-ը արգելելուց հետո սննդամթերքի խիստ պակասորդ է ունեցել, մի խոսքով՝ բնակչությունը քաղցած է եղել: Չճշտված տեղեկություններով, անձամբ Ստալինն է հանձնարարել ստեղծել այնպիսի երշիկ, որը էժան ու հասանելի լինի ժողովրդին:

Բանն այն է, որ, օրինակ՝ եթե մարդը կարող է միանգամից կես կիլոգրամ միս ուտել (մոտավորապես 3-4 կտոր միս), ապա կես կիլոգրամ երշիկ ուտելն անհնար է, բացի դա, այդ երշիկում խիստ սահմանափակ է ամենաթանկ սննդամթերք հանդիսացող ճարպի պարունակությունը: Ելնելով դրանից՝ ԽՍՀՄ առողջապահության ժողովրդական կոմիսարիատը հանձնարարում է Մոսկվայում գտնվող «Ա. Միկոյանի անվան մսի կոմբինատի» մասնագետներին՝ ստեղծել «ժողովրդական» երշիկ, որը հասանելի կլինի ինչպես պրոլետարիատի, այնպես էլ գյուղացիության գրպանի համար: Նոր արտադրանքը որոշել են անվանել հենց բժշկական երշիկ, քանի որ այն նախատեսված է եղել «քաղաքացիական պատերազմի և ցարական բռնակալության հետևանքով առողջությունը խաթարված մարդկանց համար»:

ԽՍՀՄ քաղաքացիները առաջին անգամ բժշկական երշիկը տեսել են 1936 թվականին: Այն առաջարկվել է գնել առողջական խնդիրներ ունեցողներին և խորհուրդ է տրվել օգտագործել որոշակի աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդ մարդկանց, որոնց անհրաժեշտ է օգտագործել հեշտ մարսվող սնունդ: Մի խոսքով, ստացվել է՝ «նշանակված է բժշկի կողմից»: Իսկ ինչո՞վ էր տարբերվում այս եփած երշիկը այլ երշիկներից: Իհարկե, իր բաղադրությամբ: Այն կարելի էր լրիվ դիետիկ համարել, քանի որ այս եփած երշիկի 1 կիլոգրամը պարունակում էր 250 գրամ տավարի միս, 700 գրամ ոչ յուղոտ խոզի միս, մեկ ձու, 20 գրամ կովի կաթ, կերակրի աղ, շաքարավազ, կարդամոն կամ մշկընկույզ և... ուրիշ ոչինչ (նշենք, որ գինը իջեցնող հիմնական բաղադրիչը խոզի ոչ ճարպոտ մսի մեծ քանակն էր, քանի որ այն ժամանակներում տավարի միսը համարյա կրկնակի թանկ էր խոզի մսից):

Այս երշիկն, ի վերջո, շատ է սիրվել ԽՍՀՄ բնակչության կողմից: Այն իրոք եղել է հասանելի և ժողովրդական: Տարիների ընթացքում բժշկական երշիկի բաղադրությունը փոփոխվել է: 1974 թվականին թույլատրվել է երշիկին երկու տոկոսի չափով կրախմալ ավելացնել: Բացի դա, սկսել են արտադրվել այս երշիկի այլ անոլոգիաներ տարբեր անուններով և բաղադրությամբ: Ներկայումս խանութներում վաճառվող «բժշկական երշիկը» անհնար է դիետիկ համարել: Բանն այն է, որ ներկայումս երբեմն անգամ անհայտ է՝ երշիկի մեջ միս կա՞, թե՞ չկա, էլ չասած՝ այլ բաղադրիչների հավելման մասին:

Իհարկե, ներկայիս օրենքները ևս կարգավորում են արտադրանքի բաղադրությունը, բայց արդեն չի նշվում, թե կոնկրետ ինչ սննդամթերք պետք է լինի արտադրանքի մեջ (խոզի միս, տավարի միս և այլն), այլ նշվում է, որ պետք է պարունակի այսքան ճարպ, այսքան սպիտակուց, այսքան աղ և այլն: Բացի դա, երշիկներում պարտադիր օգտագործում են նատրիումի նիտրատ (արտաքին տեսքի համար) և այլ նյութեր՝ արոմատիզատորներ, համը ուժեղացնողներ, թթվայնության կարգավորողներ և այլն: Չնայած նաև նշվում է, որ արգելվում է սոյայի սպիտակուցի, կրախմալի, բուսական ժելե առաջացնողների և այլնի օգտագործումը, բայց անհայտ է՝ արդյո՞ք դրանք բացակայում են երշիկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ)