Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Քարաքոսերի առկայությունը կամ բացակայությունը՝ որպես տվյալ միջավայրի մաքրության ցուցիչ». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» առաջիկայում կանդրադառնա Հայաստանում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականներին և գիտական խմբերին՝ ի՞նչ են ուսումնասիրում, ինչո՞ւ և ինչպե՞ս: Կփորձենք ստանալ տարբեր հարցերի պատասխաններ: «Քարաքոսերը բարդ օրգանիզմներ են, որոնք կազմված են սնկային կոմպոնենտից և ջրիմուռից կամ ցիանոբակտերիայից: Մարդիկ ասում են՝ կարծես քարերի վրա քոս լինի: Աճելով քարերի վրա՝ քայքայում են դրանք և առաջացնում հող, մասնակցում են հողագոյացմանը:Միջավայրերում, որոնք անբարենպաստ են այլ բուսականության համար, քարաքոսերն աճում են հազարավոր տարիների ընթացքում, ստեղծում բարենպաստ հողային միջավայր, որպեսզի այլ բույսերն այդտեղ «բնակություն հաստատեն»:

Ապրում են գրեթե ամեն միջավայրում, սակայն կան տեսակներ, որոնք կարող են շատ արագ վերանալ, զգայուն են միջավայրի փոփոխությանը: Օրինակ՝ եթե միջավայրն աղտոտվում է, նրանք կարող են միանգամից անհետանալ: Այդ առումով նրանց առկայությունը կամ բացակայությունը գիտնականներն օգտագործում են որպես տվյալ միջավայրի մաքրության ցուցիչ: Տեսեք՝ Երևանում՝ Բաղրամյան պողոտայում, ծառերին նայելով, գրեթե քարաքոսերի չեք հանդիպի, բայց Դիլիջանում ծառերի վրա բազմաթիվ քարաքոսեր կտեսնեք:Նրանց միջոցով կարելի է պատկերացում կազմել օդի աղտոտվածության, անտառի կենսունակության մասին: Բացի դա, քարաքոսերում կան նյութեր, որոնք ունեն տարբեր ազդեցություններ, կարող են կիրառվել բժշկության մեջ: Մեր գործընկերների հետ նաև ուսումնասիրում ենք, թե ինչպես են քարաքոսերը տարբեր ժամանակաշրջաններում օգտագործվել մարդու կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանը:

Գիտական այս խմբի նպատակն է ուսումնասիրել քարաքոսերի կարգաբանությունը, կենսաբազմազանությունը, էկոլոգիան, ինչպես նաև բացահայտել Հայաստանում քարաքոսերի պահպանության առաջնահերթությունները:«2017 թ.-ին դոկտորական աշխատանքս պաշտպանեցի Գերմանիայում, վերադարձա Հայաստան: Ավելի շատ զբաղվում եմ բնապահպանական գործունեությամբ: Հայաստանում այդ պահին և դրանից 5-6 տարի առաջ քարաքոսերի հետազոտությամբ միայն ես էի զբաղվում: Մինչև 2021 թ. աշխատում էի Բնության համաշխարհային հիմնադրամում, հետո որոշեցի վերադառնալ գիտություն:

Այդ ընթացքում Գիտության կոմիտեն հայտարարել էր գիտական խմբերին տրամադրվող դրամաշնորհների մասին, ինչը լավ հնարավորություն էր խումբ ստեղծելու և ոլորտը Հայաստանում զարգացնելու համար: Պատրաստեցի հայտը, այդտեղ ներառեցի նաև երիտասարդ գիտնականների, դիմեցինք, ստացանք դրամաշնորհը: Խումբը հիմնվել է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կազմում: Շենքային պայմանները սարսափելի էին, վերանորոգման կարիք կար: Դրամաշնորհի շրջանակներում առաջին հերթին վերանորոգեցինք լաբորատոր և աշխատանքային տարածքները, կահավորեցինք անհրաժեշտ կահույքով, գիտահետազոտական աշխատանքի համար սարքավորումներով և այլն: Այնուհետև սկսեցինք մեր հետազոտական աշխատանքը: Ստեղծել ենք կայք, էջ ունենք սոցիալական ցանցում, առհասարակ, կարևորում ենք հանրային իրազեկման կոմպոնենտը»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այժմ արդեն իրականացնում են դաշտային հետազոտություններ:

«Ակադեմիայի էկոլոգոնոսֆերային կենտրոնի հետ համատեղ քարաքոսերը հետազոտում ենք որպես ինդիկատոր: ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բաժնի հետ ենք հետազոտություններ իրականացնում: Քարաքոսերում 2000-ից ավելի տարբեր երկրորդային մետաբոլիտներ՝ նյութեր կան, որոնք ունենում են տարբեր ազդեցություն, օգտագործվում են, օրինակ՝ բժշկության ասպարեզում և այլն: Իմ հետազոտությունների ընթացքում Հայաստանի համար քարաքոսերի 200-ից ավելի, իսկ գիտության համար 4 նոր տեսակ եմ հայտնաբերել»,-ասում է Գասպարյանը:

Գիտական խումբն իր գործունեությունը սկսել է պետական դրամաշնորհով, հիմա դիմում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական դրամաշնորհներ ստանալու համար, համագործակցում ամերիկահայ գործընկերների հետ: «Այդ դրամաշնորհը մեզ հնարավորություն տվեց զարգացնելու ոլորտը և համագործակցելու տարբեր կառույցների հետ: Համագործակցում ենք Բեռլինի բուսաբանական այգու թանգարանի հետ, համատեղ հետազոտություններ են նախատեսված, փոխադարձ այցեր: Ամերիկահայ մեր գործընկերների՝ Հայ սնկաբանների միջազգային միության հետ ենք համագործակցում, եկան, ծանոթացան, ունեցանք համատեղ դաշտային այց, հիմա դրամաշնորհային հայտեր և հետազոտական ծրագրեր ենք պատրաստում միասին իրականացնելու համար: Այսինքն՝ մեկ դրամաշնորհը տվեց ճյուղեր և այժմ իրականացնում ենք տարաբնույթ հետազոտություններ: Խմբի հիմնական նպատակը քարաքոսերի և սնկերի կարգաբանական, մոլեկուլային-ֆիլոգենետիկ բազմազանության հետազոտումն է, ինչպիսի տեսակներ կան Հայաստանում, որտեղ են տարածված, որ տեսակներն են վտանգված»,-ընդգծում է խմբի ղեկավարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни