Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հեղափոխական 10 մեքենաներից մեկը՝ «Ֆորդ Մուստանգ». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չկա որևէ մեկը, ով երբևէ չի լսել «Ֆորդ Մուստանգ» ավտոմեքենայի մասին: Եվ դա զարմանալի չէ: Դա ավտոմեքենաների այն տասնյակին է պատկանում, որոնք փոխել և ցնցել են աշխարհը: Ըստ հայտնի Forbes ամսագրի, «Ֆորդ Մուստանգը» ստացել է 1960-1970-ական թվականների լավագույն մեքենայի կոչումը: Այն ոչ միայն ապրանքանիշ է, այլ նաև մի ամբողջ դարաշրջան ավտոմեքենաների աշխարհում և բաղկացած է մոդելների մի ամբողջ ընտանիքից: Ամերիկյան ավտոմեքենաների այս շարքն ունի հինգ սերունդ: Առաջինը թողարկվել է 1964 թվականին, իսկ հինգերորդը՝ 2005 թվականից սկսյալ: Մեքենաների յուրաքանչյուր խմբաքանակ ներկայացված է մի քանի մոդելներով, որոնցից գրեթե յուրաքանչյուրը լեգենդ է դարձել ավտոաշխարհում:

Ներկայումս անգամ բանավեճ է ընթանում այն մասին, թե այդ շարքի մեջ որը կարելի է համարել ապրանքանիշի դասական օրինակ։ Շատերն ընդունում են, որ 1966 թվականի «Ֆորդ Մուստանգը» անփոխարինելի է: Այդ մեքենան նախատեսված է եղել որպես ժողովրդական ավտոմեքենա։ Ի սկզբանե ընդունվել է սպորտային ոճը, որը հայտնի էր որպես Pony Car, որը չի ունեցել հզոր բնութագրեր: «Ֆորդ Մուստանգն» ստեղծվել է Ford Falcon սեդանի հիման վրա: «Ֆորդ Մուստանգ» նախագծի հիմնադիրը եղել է Լի Յակոկկան, որի համար այն դարձել է իր կյանքի ամենակարևոր նախագիծը:

Այդ մեքենայի պատմությունը սկսվել է մի մոդելից, որը ծնվել է 1965 թվականի գարնանը: Ավտոսիրողներին այն այնքան է դուր եկել, որ 1,5 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն մեքենա է արտադրվել և վաճառվել, ինչը ևս նպաստել է լայն գովազդային արշավին: Սկզբնապես նախագիծը անուն չի ունեցել: Երկար ժամանակ չեն կարողացել ընտրել այնպիսի տարբերակ, որը հարմար կլինի բոլորին՝ թե՛ նախագծողներին, թե՛ մարկետոլոգներին, թե՛ Հենրի Ֆորդ 2-րդին: Ելքը գտել է այս նախագծի առաջխաղացման ղեկավար Ռոբերտ Էգգերտը: Բանն այն է, որ նա սիրում էր ձիեր, և, բացի դա, նրա կինը նրան գիրք էր նվիրել մուստանգների մասին:

Արդյունքում նրա ուղեղում միտք է փայլատակել: Նա առաջարկել է Mustang անունը, քանի որ դա արտացոլում է մեքենայի բնույթը: Արդյունքում, 1967 թվականին աշխարհին ներկայացվել է Ford Mustang GT 390 մեքենան, որն, ի վերջո, դարձել է Ֆորդի լեգենդար մոդելներից մեկը: Ի տարբերություն վաթսունական թվականների սիրո և համընդհանուր խաղաղության գ ա ղ ա փար ն ե րի, որոնց հե տ ևո ւ մ է ր Volkswagen- ը՝ թողարկելով Volkswagen T1ի, այսպես ասած, «հիպի մոդելը», GT 390- ը դարձել է սկանդալային բողոքների, ռոքենռոլի, սեռական հեղափոխության և ոճի խորհրդանիշ: Ford Mustang GT 390- ը նաև Chevrolet ապրանքանիշի համար է լուրջ մրցակից դարձել։ Ford Mustang GT390- ը այլ մեքենաների համեմատ ավելի բարձր և լայն էր, իսկ թափքը ագրեսիվ տեսք ուներ: Ներսում հայտնվել են արևապաշտպան վահանակներ, ռադիոընդունիչ, վարորդի և ուղևորի՝ առանձին կարգավորվող նստատեղեր:

Մեքենան դարձել է ավելի հանրաճանաչ այն բանից հետո, երբ ցուցադրվել է 1968 թվականին թողարկված «Բուլլիստ» ֆիլմում: Ըստ սցենարի, Mustang- ը ոստիկանության մեքենա է և ֆիլմի գլխավոր տեսարանում հետապնդում է հանցագործի: Ford Mustang GT390-ի բնօրինակները գրեթե անհետացել են: Չնայած դրան, որոշ մեքենաներ այժմ էլ հաջողությամբ շահագործվում են: Այս շարքի մեքենաների գոյության յուրաքանչյուր փուլում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն բնութագրերում, այլ նաև արտաքին տեսքերի մեջ: 1964-1973 թվականներին թողարկվել են մեքենաներ, որոնք արտացոլել են ամերիկյան ապրելակերպը:

Օրինակ՝ կաբրիոլետ Ford Mustang-ը: 1966 թվականից, այսինքն՝ ի հայտ գալու օրվանից մինչ օրս այս մեքենան ամենատարածվածն է օգտագործված մեքենաների շուկայում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Այս մոդելի արտադրությունից հետո աշխարհի այլ մարդատար ավտոմեքենաների համար պարտադիր են դարձել արևային վահանակները և ռադիոընդունիչը։ «Ֆորդ Մուստանգի» պատմության մեջ ամենավերջին մոդելը S-197-ն է: Այն հիշեցնում է 1960-ականների արձագանքը ռետրո ոճով: Իր այլ նախորդների համեմատությամբ, նոր մոդելը, որը թարմացվել է 2010 թվականին, սկսել է ավելի ագրեսիվ տեսք ստանալ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Азербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей