Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանը զրոյացրեց հայկական կողմի ձեռքբերումները, հակադրվեց նաև միջազգային հանրությանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից ոչ միայն հնարավոր էր խուսափել, այլև պատերազմ գոյություն չուներ: Այսինքն, տևական ժամանակ էր, ինչ գոյություն ուներ խաղաղ բանակցային գործընթաց, և գոյություն ուներ միջազգային հանրության հաստատուն մոտեցում առ այն, որ ԼՂ խնդիրն ընդամենը մեկ լուծում ունի. խոսքը խնդրի խաղաղ հանգուցալուծման մասին է: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից խուսափելու հնարավորություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Իր անհեռատես և անմիտ քաղաքականությամբ, գործողություններով ու հայտարարություններով պատերազմը բերել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: 2018 թ. իշխանափոխությունից հետո խաղաղ բանակցային գործընթացն ընդհատվել է Նիկոլ Փաշինյանի պատճառով: Նա բանակցային գործընթացից դուրս է եկել 2018 թ. մայիսին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, երբ արդեն մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ չի կարող բանակցել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է մասնակցի բանակցություններին, որովհետև այնտեղի բնակիչներն իրեն նման մանդատ չեն տվել: Ընդ որում, այդ հայտարարությունն արեց ոչ թե մինչ այդ ունեցած դիվանագիտական հաջողությունների արդյունքում, այլ ուղղակի, առանց որևէ մեկի հետ խոսելու, քննարկելու այդ գաղափարը»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Փաշինյանի այդ հայտարարությանը հաջորդած արձագանքներն այն մասին, որ այդ պահին բանակցային ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում:

«Ստացվում է, որ բանակցային ձևաչափը չի փոխվում, բայց հայկական կողմի բանակցողն այդ գործընթացից դուրս է գալիս, ինչն իրականություն է դառնում նաև իր հետագա գործողություններում: Մասնավորապես, Փաշինյանի և Ալիևի միջև հայ-ադրբեջանական խնդրի, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ բանակցություններ առհասարակ չեն եղել, իսկ Վիեննայում տեղի ունեցածը ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ «բանակցություններ», այլ որպես «հանդիպում» է ձևակերպվել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զրոյացնում է բոլոր բանակցությունները, այն արդյունքները, որոնք ունեցել են նախկին նախագահները, ու սկսում է իր կետից: Ասաց՝ սկսում է զրոյից բանակցել՝ դրանով արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով նաև ողջ միջազգային հանրության հանդեպ:

Նա զրոյացրեց ոչ միայն հայկական կողմի իրական ձեռքբերումները, որոնց արդյունքն իրական խաղաղությունն էր և այդ պայմաններում ՀՀ և ԱՀ զարգացումը, այլև զրոյացրեց ամբողջ միջազգային հանրության աշխատանքը՝ հակադրվելով նաև միջազգային հանրությանը: Պատերազմական ու նախապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր երկիր մշտապես ռազմավարական ու աշխարհաքաղաքական վերլուծություն է իրականացնում, ինչն արեց Ադրբեջանը ու հասկացավ, որ հարձակվելու ու պատերազմում հաղթելու իր համար լավագույն ժամանակահատվածն է ստեղծվել: Հասկացան, որ Հայաստանի տեսակետները դարձել են ամենախոցելին բանակցային գործընթացի ողջ պատմության մեջ, ՀՀ իշխանությունները կարողացել էին փչացնել, ուղղակի խայտառակության վերածել հայ-ռուսական հարաբերությունները: Բացի այդ, ՀՀ ղեկավարը չէր կարողանում կառավարել պետությունը:

ՀՀ հասարակական, քաղաքական կյանքում 2018-ից անկառավարելի ու քաոսային իրավիճակ էր ստեղծվել: Չալոյի հետևից քայլողները ամենաբարձր պետական պաշտոններին էին նշանակվել, որոնք չէին տիրապետում իրավիճակին: Նախապատերազմական շրջանում Հայաստանում անկայունություն, շիլաշփոթ էր: Հայաստանին ու Արցախին Նիկոլ Փաշինյանն է պատերազմ բերել՝ թե՛ տապալելով բանակցային գործընթացը, թե՛ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում անկայունություն մտցնելով»,-ընդգծեց Է. Ղազարյանը:

Պատերազմին հաջորդող շրջանը Էդգար Ղազարյանը ճիշտ չի համարում հետպատերազմյան կոչել: «Հայաստանն այսօր Արցախի նկատմամբ այլևս որևէ ազդեցություն չունի, Արցախում իշխանություն չունեն նաև Արցախի, այսպես կոչված, իշխանությունները: Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Արցախն ամբողջությամբ դուրս բերել հայկական վերահսկողությունից: Դա եղել է նոյեմբերի 9-ով, իսկ նոյեմբերից հետո նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումը, այդ թվում՝ այսօրվա, նոր աղետ ու նոր սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության համար: Հիմա հետպատերազմական իրավիճակ չէ, որովհետև այն շարունակվում է, ուղղակի առանց շատ մեծ մարտական գործողությունների, բայց ադրբեջանցիների հաջողություններով: 

Օրինակ՝ Ադրբեջանին մի մեծ պատերազմ էր, չէ՞, անհրաժեշտ լինելու, որ կարողանային վերահսկողություն հաստատել ՀՀ տարածքում՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա, և շրջափակման մեջ պահել Որոտան գյուղից այնկողմ ՀՀ ամբողջ հատվածը: Այսօր, թեպետ շարունակելով պատերազմը, այդ հնարավորությունը նրանք առանց մարտական գործողությունների են ստացել: Թշնամին շարունակում է զավթել Հայաստանը, ՀՀ տարածքը, գերեվարել ՀՀ քաղաքացիներին, սպանել հայ զինվորներին ու դա անում է ՀՀ իշխանությունների հետ համագործակցությամբ: Իրենք, ըստ էության, փոխադարձ պայմանավորվածության են գալիս, որ հայկական զորքերը պետք է նահանջեն տարածքից: Իրենք են, չէ՞, թողել, որ ադրբեջանցիները հասնեն Որոտան գյուղ ու այնտեղ ոչ միայն սահմանապահ զորքեր, այլև ոստիկանական անցակետ տեղակայեն: Ո՞ւմ պաշտոնավարման օրոք է սա եղել: Իրենք են, չէ՞, թույլատրել, որ գան ու ՀՀ տարածքում միջպետական ճանապարհ վերահսկեն, այդ ճանապարհով անցնող օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալեն, տուրքեր սահմանեն, գումարներ գանձեն, ՀՀ քաղաքացիներ գերեվարեն ու նրանց իրենց հայեցողությամբ վերադարձնեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ թշնամին պատերազմը շարունակում է և, բացի հայտարարություններից, ռեալ գործողություններ է իրականացնում:

«Ալիևը վերջերս հայտարարեց, որ երկու տարվա ընթացքում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը շահագործվելու է, ստորագրվել է նաև Շուշիի հռչակագիրը: Վերջերս էլ Ադրբեջանի վարչապետը Վրաստանի վարչապետին ևս հրավիրեց մասնակցելու «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացմանը: Այսինքն, նրանք Հայաստանի տարածքում ծրագրեր իրականացնելու կոնկրետ գործողություններ են անում: Մեծ հաշվով՝ Հայաստանի պետականությունը կա դեռ որոշակի իներցիոն տրամաբանությամբ, բայց Հայաստանը, որպես պետություն, այլևս դադարել է գոյություն ունենալ: Կա ընդամենը մի փոքրիկ տարածք, որի վրա ապրում է հայ ազգաբնակչություն, ու որի ճակատագիրն ուղղակի անորոշ է: Պարզ չէ, թե այդ տարածքի նկատմամբ, ի վերջո, իշխանություն են հաստատելու ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, թե՞ այլ մարդիկ: Նրանք, համենայն դեպս, ՀՀ քաղաքացիները չեն:

Երբ քաղաքացիները համերաշխ են այս իրողության հետ, տանը նստած են, չեն պայքարում, վճռական գործողությունների չեն գնում, նշանակում է՝ իրենք համերաշխություն են ցուցաբերում իրենց նկատմամբ այլ ժողովուրդների, այլ պետությունների իշխանությանը: Փաշինյանի ամեն մեկ օրվա պաշտոնավարումը Հայաստանի կործանումն է. եթե մարդիկ համերաշխ են այս երևույթի հետ, ուրեմն համերաշխ են կործանման, ոչնչացման հետ: Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի հետ քննարկում ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, որը Հայաստանին տնտեսական նոր իրավիճակի կբերի: Սա տեղեկություն չունի՞, որ ադրբեջանցիներն իր երկրի միջպետական ճանապարհը փակել են, ինչպե՞ս է ճանապարհ բացելու ադրբեջանցին, երբ ՀՀ տարածքում ճանապարհն է փակում: Մարդ ինչքան պետք է տխմար լինի, որ նման իրողությունների պայմաններում մտածի ադրբեջանցիների հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին»,-հավելեց Է. Ղազարյանը:

Վերջում, անդրադառնալով մի շարք անձանց կալանավորման դեպքերին, նաև պատերազմի վերաբերյալ հրապարակվող քրգործերի մասին պաշտոնական տեղեկություններին՝ Է. Ղազարյանը նշեց. «Սովորաբար սկզբից ձերբակալում են, կալանավորում և այդ ամենն աղմկահարույց դարձնում, մեկ էլ երկու կամ մի քանի ամիս անց այդ մարդիկ ազատ են արձակվում: Հետո էլ պարզվում է՝ չեն կարողանում մեղադրանքն ապացուցել, բայց մարդիկ, որոնք այդ պահին ձերբակալվում, հետո կալանավորվում են, որոշակի իմաստով վտանգ են ներկայացնում, քանի որ հակադրվում են գործող իշխանությունների հետ: Այսինքն, քանի Դավիթ Տոնոյանը Փաշինյանի հետ «ՍՈւ»-եր էր առնում, միասին «ՍՈւ»-ում նկարվում էին, ամեն ինչ նորմալ էր: Այն պահին, երբ տեսակետները կարող են տարբեր լինել, այդ մարդը դառնում է հանցագործ: Պարզ է, չէ՞, որ պատերազմի մեղքը Փաշինյանը չի կարող ուսուցիչների կամ բժիշկների վրա բարդել: ԶՈւ տարբեր օղակների զինվորականների վրա ավելի քան 1000 քրգործ է հարուցված: 40 զինվորական ԳՇ-ից պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, նրանցից տասին պաշտոնազրկել է, մյուսներին էլ հերթը կհասնի, ու կպարզվի, որ մեղավորները հենց իր հրաժարականը պահանջողներն էին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով