Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր զարգացման ընթացքը բարձիթողի վիճակում է. տնտեսական ակտիվությունը պետական պարտքն է ապահովում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը սեպտեմբերի 27-ին ԱԺ ներկայացրեց 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը, ըստ որի, պետական բյուջեի ծախսերը նշված ժամանակահատվածում կազմել են 866.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 75.5 մլրդ է:

Տնտեսագետ Կարեն Ադոնցի խոսքով, ընդհանուր առմամբ, մեր պետական բյուջեն փոքր ծավալով է: «Մեր հարկային մուտքերը մոտ 3 մլրդ են կազմում, իսկ պատերազմից հետո մեր թե՛ վերականգնողական, թե՛ այլ ծախսերն ահռելի են: Եթե ինչ-որ բան արվում է, ապա պարտքերով: Մեր պարտքն արդեն անցել է 9 միլիարդը: Փաստորեն, ունենք շատ փոքր բյուջե, որը համահունչ չէ մեր իրավիճակին, մեր զարգացման ընթացքը բարձիթողի վիճակում է: Արձանագրված որոշակի աճը պայմանավորված է նախորդ տարվա մեծ անկմամբ, հեռանկարային զարգացման որևէ լուրջ քայլ ես չեմ տեսնում, ինչը շատ վտանգավոր ու մտահոգող է: Մենք, փաստորեն, չենք կառավարում ընթացքը, չկա տեսլական, չկան խելամիտ ու նպատակային քայլեր: Մենք գտնվում ենք խառնաշփոթ վիճակում, չենք կողմնորոշվում ինչպես ապագայի, այնպես էլ մեր այսօրվա խնդիրների ու աշխարհաքաղաքական մարտահրավերների առումով: Խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց հարևանները, որոնց հետ պետք է ճանապարհներ բացենք, մեզ հետ ամենախայտառակ ձևով են խոսում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կարեն Ադոնցի դիտարկմամբ՝ մենք քաղաքականության խնդիր ունենք: «Ես չեմ խոսում թվաբանությունից, որովհետև թվերը գործոններով են պայմանավորված: Որոշակի ակտիվությունը հիմնականում պայմանավորված է դրսի շուկաներում առկա պահանջարկից: Կամ էլ պարզապես արտաքին պարտք ենք վերցնում, օրինակ՝ ակտիվ շինարարություն սկսում, ու մի քիչ ակտիվություն է նկատվում: Խնդիրն այն է, որ տրամաբանություն չկա, չկա քաղաքականություն, ըստ որի, հստակ կերևա, թե ինչպես ենք շարժվում, ինչի համար ենք այս կամ այն քայլն անում, որտեղ է մեր պատկերացումը, ինչպես ենք տեսնում տնտեսության կառուցումը, ի վերջո՝ որն է մեզ համար գերակա: Այս հարցերը շատ կարևոր են, ու էական չէ, թե ինչ վիճակում ենք հայտնվել՝ ճգնաժամ է, թե պարտություն: Կարևոր է, թե ինչ եք անելու, ուր ենք շարժվում: Մինչդեռ նշվածները չեն երևում: Նախարարը կարող է հայտարարել երկնիշ տնտեսական աճի մասին, բայց նա չի կառավարում իրավիճակը, այլ ուղղակի թվեր է հայտարարում: Որևէ մեկը, մեծ հաշվով, չի կառավարում Հայաստանի տնտեսությունը: Նպատակային կառավարում չկա, և հենց սա է մեր խնդիրը»,-նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով, մեր փոքր բյուջեից միայն պարտքի սպասարկման ու պաշտպանական ծախսերն արդեն բյուջեի գրեթե կեսն են՝ մոտ 40 տոկոսը. «Արդեն ավելի քան 1 մլրդ պարտք ենք վերցրել, և սա է մեր խնդիրը: Մենք ակտիվությունը վերագրում ենք ինչ-որ զարգացման, բայց առանց ծրագրավորված, հստակ քայլերի զարգացում չի կարող լինել: Մենք թույլ ենք, իսկ շուկան աշխատում է իր օրենքներով, մինչդեռ այդ շուկան թույլին միշտ ճնշելու է: Պետք է հստակ պատկերացնել, թե նման շուկայի ու թույլ տնտեսության պայմաններում ինչ քայլեր պետք է ձեռնարկել, ինչը չի երևում»:

Այս իրավիճակում, տնտեսագետի խոսքով, պետական պարտքը շարունակելու է աճել: «Այլ տարբերակ չկա: Տնտեսական ճգնաժամից հետո, երբ 2009-ին անկում եղավ, մեր տնտեսությունը գտնվում էր մոտ 9,5 միլիարդի ՀՆԱ-ի մակարդակում: Հիմա՝ 11 տարի անց, մենք 13-13,5 միլիարդ ՀՆԱ ունենք: Մոտ 11 տարվա ընթացքում ՀՆԱ-ն մոտ 40 տոկոսով աճել է: Այսօր մեր արտաքին պարտքն անցել է 9 միլիարդի շեմը, այսինքն՝ այն 6 անգամ ավելացել է: Այսօրվա որոշակի տնտեսական ակտիվությունն ապահովում է պետական պարտքը: Եթե պարտք չվերցնենք, տնտեսական անկում կունենանք: Մեր տնտեսությունը հիմնված է հանքահումքային, գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, տուրիզմի ոլորտների, ինչպես նաև թեթևարդյունաբերության՝ հատկապես կարի ու կահույքի արտադրությունների ու մի քիչ էլ ՏՏ ոլորտի վրա:

Սա է մեր անփոփոխ կառուցվածքը, որը տարիներ շարունակ նույնն է: Մենք չունենք որևէ այլ ոլորտ, իսկ թվարկված բոլոր ոլորտները ճգնաժամերի ժամանակ խոցելի են: Եթե չընդարձակենք մեր ոլորտները, չստեղծենք այդ տնտեսական բուֆերը, որ կարողանանք հակազդել ճգնաժամին ու զարգացում ապահովենք, այս ոլորտներով մենք ոչինչ չենք կարող անել: Այս պայմաններում տնտեսական ակտիվությունը պահելու համար մշտապես պարտք պետք է վերցնենք, բայց մենք արդեն կարմիր գիծն անցել ենք: Այս իրավիճակում, օրինակ՝ արձանագրված 4,9 տոկոս տնտեսական աճի վերլուծություն ընդհանրապես չի կարելի անել, որովհետև վիճակն ուղղակի անհասկանալի, անընդունելի ու անհեռանկարային է: Նման կառուցվածք, նման հեռանկար ու խնդիրներ ունեցող տնտեսության պայմաններում, երբ չկա նաև ռազմավարություն, աճերը քննարկելն անիմաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա բացասական միտումները կրկին ազդելու են մեր երկրի վրա, ու կրկին խնդիրներ ենք ունենալու:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым