Սաակաշվիլին մտադիր է հրաժարվել Ուկրաինա արտաքսվելուց
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կհրաժարվի Ուկրաինա արտաքսումից: Life-ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին և ընդգծել, որ իր պաշտպանյալը չի դադարեցրել հացադուլը:
«Նրա դիրքրոշումը, որ պայքարը պետք է շարունակվի, չի փոխվել: Ինչ վերաբերում է արտաքսման հարցին, Սաակաշվիլիի դիրքորոշումն այդ հարցով այն է, որ ինքը եկել է Վրաստան՝ իր հայրենիք, և մենք ծրագրում ենք քաղաքական պայքար մղել: Հավանաբար, նա կհրաժարվի արտաքսումից»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան էր վերադարձել հոկտեմբերի 2-ին՝ երկրում անցկացվող ՏԻՄ ընտրությունների օրը: Իշխանությունները ձերբակալել են նրան: Հայրենիքում նախկին նախագահին մեղադրում են լիազորությունների չարաշահման, պետական միջոցները մսխելու համար: Նա գտնվում է Թբիլիսիի մոտոկա բանտերից մեկում: Ի նշան բողոքի՝ վերջինս հացադուլ է հայտարարել: