Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կանցկացնեն «Հավերժություն-2021» համատեղ զորավարժությունները, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 4-8-ը, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:
Վրացական կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են «Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությանը, անվտանգությանն ուղղված համատեղ նախագծերի հաջող իրականացմանը վերաբերող հարցեր»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Վրաստանում է՝ հանդիպելու վրաց և թուրք պաշտոնակիցներին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկելու են ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանում կանցկացվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ վարժանքները: