Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թրքահաճո, մանկապարտեզի մակարդակի պոպուլիստական կոչերը բավականին վտանգավոր են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայատյացության մակարդակը Ադրբեջանի դպրոցներում, պետական մակարդակներում, լրատվական ու քաղաքական դաշտում պատերազմից հետո եռապատկվել է: Թեպետ վերջին ամիսների զարգացումներին զուգահեռ բոլոր մակարդակներով նաև այս մասին ենք բարձրաձայնում, բայց իշխանությունը շարունակում է անտեսել այս ամենը: Նրանք կարծում են, որ թուրքի հետ բարեկամանալու ժամանակը եկել է՝ մոռանալով, որ այդ բարեկամությունը գին ունի: Հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը՝ այդ գինն արյունահեղությունն է:

Անդրադառնալով թշնամու հետ բարեկամանալու, հանդիպումներ փնտրելու՝ ՀՀ իշխանությունների շարունակական պատրաստակամությանը՝ «Փաստի» հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

«Այս ամենն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ իրենք հայ ժողովրդին գիտակցված են տանում կործանման, ու իրենց նպատակն իրականում ոչ թե խաղաղությունն է, այլ հայ ժողովրդին թուրքերին հպատակեցնելը: Չեմ ասում Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը վերջին ժամանակներում բավականին թուրքացվել է, ու այնտեղ Թուրքիայի ազդեցությունն օրեցօր աճում է: Եթե մինչ այս ունեի կասկածներ, որ ՀՀ իշխանությունների խաղաղասիրական թեզերը միգուցե չգիտակցելու, չմտածելու հետևանք են, արդեն համոզվել եմ, որ գիտակցված հայ ժողովրդին տանում են կործանման: Թե՛ ֆիզիկական բնաջնջման, թե՛ պետականության կորստի մասին է խոսքը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կա նաև ՌԴ-ի՝ Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակը:

Նախօրեին Ն. Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը տանել մեր ունեցած քարտեզներն ու դրանց դիմաց հետ բերել մեր բոլոր գերիներին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի բողոքները մինչ այս փոխանցված քարտեզների առումով, Փաշինյանը չէր բացառել դրանց «վատ որակը», որովհետև, ըստ նրա, քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից:

Գ. Դավթյանը նշվածը որպես հերթական պոպուլիստական հայտարարություն որակեց, ինչը, նրա խոսքով, զավեշտալի է: «Ցավոք, ՀՀ վարչապետ կոչեցյալը մինչ օրս փորձում է Ադրբեջանի հետ լեզու գտնել անգամ այն դեպքում, երբ նրան հատկապես ադրբեջանական կողմը թե՛ քաղաքական, թե՛ անձնական և թե՛ բոլոր ուղղություններով նվաստացրել է: Ինձ համար զարմանալի չէ, որ այսքանից հետո փորձում է ինչ-որ հարցերում համագործակցել թուրքերի հետ: Ինչ վերաբերում է քարտեզներին ու գերիներին, ապա Ալիևը հիմար չէ ու չի պատրաստվում գերիների առումով ունեցած ազդեցությունը փոխանակել քարտեզների դիմաց: Ալիևի կողմից բազմիցս շեշտվել է, որ այդ անձինք ոչ թե ռազմագերիներ, այլ «ահաբեկիչներ» են: Այսինքն, ինքն իր քաղաքական հենքը ստեղծել է ու գերիներից դեռ ցուցմունքներ ստանալու խնդիր ունի, որ ապացուցի, թե իբրև նրանք ահաբեկիչներ են: Ես չեմ բացառում, որ ցուցմունքներում անգամ «խոստովանական» մաս էլ լինի: Հետևաբար, նրան գերիները պետք են նաև հետագայում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասով: Գիտենք, որ հայկական կողմից դիմել են տարբեր միջազգային դատարաններ:

Ալիևին գերիները պետք են Հայաստանին հակադրող ուժ ունենալու տեսանկյունից: Դրա համար մանկապարտեզի մակարդակի պոպուլիստական կոչերը բավականին վտանգավոր են: Նախ՝ կարող է Ալիևը քարտեզները վերցնել և, ենթադրենք, հաջորդ օրը հայտարարել, որ Ադրբեջանում գերիներ չկան, այլ կան «ահաբեկիչներ»՝ իրենց ցուցմունքներով: Կարող է «պատճառաբանական» այլ հենք ցույց տալ, և կստացվի, որ հերթական անգամ միակողմանի ինչ-որ զիջումներ ենք արել: Այնպես որ, Փաշինյանի այս հայտարարությունը նախևառաջ թրքահաճո է: Չպետք է մոռանալ նաև, որ նա ռազմական մարդ չի եղել ու չի էլ լինի և պատկերացում չունի, թե նույն քարտեզագրումներն ինչ եղանակով են իրականացվում: Պնդումը, թե քարտեզների որակը կապ ունի քարտեզագրման որակի հետ, նաև մանկական տրամաբանության հիմք ունի, որոնց մասնագետները լուրջ չեն կարող վերաբերվել: Մեծ հաշվով, ինձ համար այլևս ակնհայտ է, որ այս իշխանությունը չի ծառայում ՀՀ ազգային ու պետական շահին»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, առհասարակ յուրաքանչյուր պետության անվտանգություն կախված է օրվա իշխանությունից. «Եթե այս իշխանության վարած արտաքին քաղաքականությունը բոլոր հնարավոր ուղղություններով հարվածում է Հայաստանի շահերին, երկիրը, բնականաբար, անվտանգության խնդիր կունենա, թշնամիները կշատանան:Կստացվի՝ չունես բարեկամներ, իսկ այն պետությունները, որոնց հետ թշնամական հարաբերություններ չունեիր, կսկսեն տրամադրվել քո դեմ, յուրաքանչյուր քաղաքական ու ռազմական զարգացումներում առնվազն քեզ չեն պաշտպանի: Այս իշխանության քաղաքականությունը, որը մեզ այսպիսի անվտանգային խնդիրների առաջ է կանգնեցրել, առաջին հերթին հենց նույն իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով է: Այնպես չէ, որ Հայաստանը չուներ սուբյեկտայնություն, արտաքին քաղաքական ներուժ: Հայաստանը բավականին ուժեղ պետություն էր ու զարգանալու պոտենցիալ ուներ: Անգամ հիմա եմ հավատում, որ ՀՀ-ն առաջ գնալու հնարավորություն ունի, երկրի շատ նվիրյալներ պատրաստ են ծառայելու այդ գործին, բայց այս իշխանությունն այդ մարդկանց ուղղակի դաշտից հեռացնում է: Հետևաբար, պետության բոլոր թերացումները, բացթողումներն ու վտանգներն այս իշխանության պատասխանատվության ներքո են»:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Իրան-Ադրբեջան սրված հարաբերություններին՝ Գ. Դավթյանը մի քանի շեշտադրում արեց: «Իրանը Փաշինյանի նման ղեկավար չունի: Իրանի ղեկավարությունը լուրջ է ու մտածում է պետության մասին: Իրանի այսօրվա գործողությունները կանխամտածված են ու հերթականությամբ իրականացվում են: Բնականաբար, Իրանը Հայաստանում կենսական ու գոյաբանական շահեր ունի, դրա վառ վկայությունը Սյունիքի մարզի շուրջ ծավալվող իրադարձություններն են: Մասնավորապես, իրանական կողմից հնչել է հայտարարություն, որ սահմանների փոփոխություն թույլ չեն տա, որ հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է, և այլն:

Հետևաբար, Իրանից հնչող բոլոր հայտարարություններն ավելի շատ ուղղված են Ադրբեջանին: Ստացվում է նաև, որ ՀՀ իշխանությունների փոխարեն ՀՀ սահմանների պաշտպանության առումով Իրանն է դրական քայլեր անում, ինչը խայտառակություն է միջազգային մակարդակով: Սա վկայում է, որ Հայաստանի սուվերենությունը կիսով չափ գոյություն չունի: Երրորդ պետություններն էլ իրենց սեփական երկրի կենսական շահերով շահագրգռված են նման հայտարարություններ անում: Ես ուրախ եմ, որ Իրանի նման բարեկամ ու հարևան ունենք, բայց նաև ցավալի է, որ չունենք այնպիսի ղեկավար, որը կգիտակցի ՀՀ շահը, կծառայի ՀՀ շահին, այլ ոչ թե միջանցք տրամադրելով՝ թուրքին բավարարելու նպատակ կդնի»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այդ միջանցք կոչվածը լուրջ ձևակերպումների խնդիր ունի:

«Հիշենք Մադրիդյան սկզբունքները, որոնք կողմերից յուրաքանչյուրն իր ձևով էր մեկնաբանում: Ինչպե՞ս վստահ լինենք, որ 5 տարի հետո թուրքերը չեն ասի՝ նման բան է գրված, մենք այսպես ենք մեկնաբանում, հայերն էլ ասեն՝ մենք էլ այսպես ենք մեկնաբանում, ու սկսվի երրորդ պատերազմը, այս անգամ՝ Սյունիքի համար: Նաև այս համատեքստում են Իրանի հայտարարությունները, որոնք առաջին հերթին իրենց պետության արտաքին քաղաքականության, կենսական շահերի ու նաև անվտանգության ոլորտում իրենց դիրքը պահելու նպատակ ունեն: Իրանի զորավարժություններն այս իմաստով հստակ ազդակ են Թուրքիային, ըստ որի, Իրանը որևէ կերպ այդ միջանցքի գործարկումը թույլ չի տա: Անգամ եթե Հայաստանի իշխանությունները փորձեն աննկատ քաղաքական խաղերի մասնակցել, Իրանն այդ մասին իմանալու է: Այդ դեպքում մեծ մտավախություն ունեմ, որ Հայաստանը երկրորդ Սիրիա կդառնա: Այդ ժամանակ մենք ուղղակի պատերազմի թատերաբեմ կդառնանք, որից Հայաստանն ավելի շատ կտուժի, քան պետությունները, որոնց միջև է այդ պատերազմը մղվում: Ինչու, որովհետև այսօր Հայաստանն է կանգնած պանթուրքիզմի իրականացման մեջտեղում, Հայաստանն է թուրքալեզու պետությունների կոկորդի ոսկորը, որոնք ամեն կերպ փորձում են կործանել մեր երկիրը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ամեն դեպքում, փորձագետը չի կարծում, որ Իրանի ու Ադրբեջանի հակասություններն այս փուլում ու մոտակա ժամանակահատվածում ռազմական բախման կհանգեցնեն: Նա շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, ակնառու է Իրանի պատրաստվածությունը քարոզչական դաշտում. «Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական գործողությունների՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմում ունեցած կորուստները, որոնք դեռ չեն վերականգնվել: Ըստ այդմ՝ այս ամենն այս փուլում պարզապես մկանների ցուցադրություն եմ համարում»: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն ընդդեմ Իրանի դավադրության մեջ երբեք չի ներքաշվի, նա հավելեց. «Այսօրվա իշխանությունն այնքան է տարբեր երկրների, այսպես ասած, քցել, քաղաքական պայմանավորվածությունների մակարդակում, որ այդ վստահությունն Իրանը չի կարող ունենալ: ՀՀ ԱԳ նախարարի գործուղումն Իրան ևս խոսքի հաստատման քայլ է՝ «ասել ենք, մարդ էլ ենք ուղարկում, որ հավատաք» տրամաբանության մեջ:

Ինչքան էլ որ Փաշինյանի իշխանությունը չծառայի ՀՀ շահերին, գիտակցում են, որ ինչ էլ անեն, չեն կարող 100 տոկոսով թուրքին ծառայել ու պետք է մի քիչ էլ հայանպաստ քայլեր անեն՝ թոզ փչեն նաև իրանահաճո հայտարարություններով: Բայց նույն իշխանությունը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ մի թուղթ չի ստորագրի, բայց կապիտուլ յացիայի ակտ ստորագրեց: Այս դեպքում ինչպե՞ս վստահ լինել, որ նույն կերպ չի վարվի նաև հարևան երկրի հետ: Դրա համար Իրանը մտավախություններ ունի ու առավելագույնս է փորձելու հասկանալ իրավիճակը, կանխել իր շահերից չբխող հնարավոր քայլերը: Այս պատճառով հայտարարություններ, նաև զորավարժություններ է անում՝ փորձելով վերջնական հասկանալ՝ Հայաստանը սիոնիստների՞, թե տարածաշրջանում հարևան պետության հետ զարգացման կողմում է: Իսկ իրանի 100-ամյա դիվանագիտական փորձի վրա կասկածել պետք չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!