Երևան, 08.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հերթական դասական պոպուլիզմ, բյուջեի միջոցների անիմաստ վատնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ. բյուջեի առաջնահերթությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Փաստորեն, պատերազմը խելքի չբերեց բյուջեի նախագիծը կազմողներին: Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված՝ 2022 թ. բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

Նրա կարծիքով, առաջնահերթությունները բոլորովին այլ պետք է լինեին: «Հայաստանի հետագա զարգացման, հզորացման ու, ընդհանրապես, շնչելուն և ապրելուն միտված առաջնահերթությունների շարքում կրթության և գիտության ոլորտն եմ կարևորում, որտեղ նշված տեսանկյունից որևէ լուրջ բարեփոխում չի իրականացվում: Լուրջ բարեփոխումներ չկան նաև անվտանգության առումով: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա որոշակի ավելացումներ կան, որոնք ոչ թե դրական, այլ բացասական են: Օրինակ՝ կարելի էր սոցիալապես անապահով խավի ընտանիքներին երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդի համար ամսական ավելի բարձր սոցիալական օժանդակություն սահմանել, բայց սոցիալապես ապահով անձանց երրորդ զավակի համար գումար չտրամադրել: Սա ծնելիության խթանմանն ու սոցիալական բեռը կիսելուն ուղղված քայլ չէ: Սա պետական միջոցների վատնում է: Եթե 2022-ից 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրամադրվող 50 հազարները դարձնեինք 100 ու այն նպատակային միայն սոցիալապես խոցելի խմբերին տրամադրեինք, դա արդեն նորմալ քայլ կլիներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 2022թ. բյուջեում նշված մի շարք թիրախային ցուցանիշների՝ Ն. Սարգսյանը հավելեց. «Բյուջեի նախագծում գնաճը նախատեսվում է 7,4, տնտեսական աճը՝ 6,5 տոկոս: Ստացվում է, որ ապրանքները, ծառայությունները թանկանալու են 7,4 տոկոսով, իսկ համախառն սպառումը և արտահանումը լինելու է 6,5 տոկոս: Ստացվում է նաև, որ տնտեսական աճն ապահովում ենք գնաճի հաշվին: Ընդ որում, տնտեսական աճը գնաճին չի գերազանցում: Փաստորեն, պետական ֆինանսական համար մեկ փաստաթղթով 1 տոկոս տնտեսական անկում ենք նպատակադրում»:

Նշենք, որ 2022 թ. բյուջեն, ըստ այն կազմողների, հիմնված է կառավարության 20212026 թթ. ծրագրի վրա: Մինչդեռ, նույն 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի առումով արդեն իսկ խնդիրներ են արձանագրվել, թեպետ նախորդ տարի այլ խոստումներ էին հնչում:

«Եթե փաստաթուղթը ներկայացնողին չենք վստահում, ինչի համար բավականին կշռադատված փաստարկներ կան, ապա այս փաստաթղթին ևս չարժե վստահել: Եթե ինֆորմացիա մատակարարողը մեկ-երկու անգամ խաբում է, 3-րդ անգամ ինչո՞ւ հավատալ նրան: Կառավարությունը բավականին մեծ ծավալով կապիտալ ծախսեր էր նպատակադրել, որը կիսով չափ թերակատարեց: Այժմ նպատակադրել է, որ 2022 թվականի կապիտալ ծախսերը կկատարվեն: Կներեք, բայց քուանշ եմ տալիս, չեմ հավատում: Բացի այդ, մատնանշված առաջնահերթություններով եմ ստեղծած բարիքը դիտարկում: Եթե կապիտալ ծախսերի առումով առաջնահերթ ենք համարում կառավարության, նախագահական նստավայրի, Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը, ճանապարհային բարեկարգումները, ինչպես նաև իրենց սիրած ասֆալտի վնասված հատվածների վերանորոգումները, ապա ինձ համար դրանք առաջնահերթություն չեն: Առաջնահերթություն ինձ համար Սյունիքի մարզի թունելների, նոր, լայն ու հարմարավետ ճանապարհների ու կամուրջների կառուցումն է: Մենք ամեն օր պետք է կառուցենք: Արդյունքի հանելու համար տասը քայլ գոյություն ունի, եթե տասը քայլից մեկը իրականացնում ենք, մյուսները՝ ոչ, արդյունքի չենք հասնում»,-ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ այս դեպքում այդ մեկ քայլն էլ է անիմաստ դառնում:

«Մենք մարդուն կրթելու, նրա բարեկեցությունն ապահովելու առաջնային խնդիր ունենք, բայց մինչ այդ նախ պետք է այդ մարդու անվտանգությունն ապահովել: Եթե պետությունը կյանքի իրավունքը չի երաշխավորում, եթե անվտանգային համակարգ չի ստեղծում, ապա ի՞նչ կրթության կամ ի՞նչ առողջապահության մասին կարող է խոսք լինել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների, նաև նպաստների չափը: Մասնավորաբար, նախատեսվում է 2100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Ն. Սարգսյանն այս առումով մի քանի դիտարկում արեց:

«Առհասարակ, մարդկանց, ովքեր հեռու են տնտեսագիտությունից, շատ հեշտ է խաբել, իսկ այս քայլով պարզապես խաբում են թոշակառուներին:Այն պայմաններում, երբ շատ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի գնաճի են ենթարկվել, թոշակները 2000 դրամ բարձրացնելով՝ նույնիսկ չի փոխհատուցվում այս ընթացքի գնաճը, ուր մնաց՝ ակնկալվող գնաճը փոխհատուցվի: Անիմաստ է սա: Ավելի լավ է չբարձրացնել կենսաթոշակը, սոցիալական նպաստները, բայց կարգավորել գնաճը: Տնօրինվող եկամուտը ենթադրում է եկամուտների և կատարվելիք ծախսերի համադրելիություն: Պատկերացրեք՝ վաստակում ենք 20 հազար դրամ, բայց ամսական ծախսերի համար անհրաժեշտ է 10 հազար դրամ: Սա հերթական դասական պոպուլիզմն է՝ բյուջեի միջոցների անիմաստ վատնում: Նույն 2000 դրամները կարելի է հավաքել, նպատակային ծախսել գնաճը թույլատրելի շեմին պահելու համար»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Շուտով պարզ կդառնա, թե Բաքվի բանտերում պահվող քանի հայ (ռազմա)գերի է կամովին հանձվելու 3-րդ երկրներին. Ռոբերտ ՀայրապետյանԱյս իշխանությունները ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցի քննարկումը փորձում են իրականացնել փակ ռեժիմով. Աննա ԳրիգորյանՓաշինյանը փորձում է իր դավաճանական քայլերը կիսել իր թիմակիցների հետ. Հռիփսիմե ՍտամբուլյանՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է կայացրելԳերիների հարազատները Ալեն Սիմոնյանին բան չունե՞ն ասելու. Անժելա ՆալբանդյանՀնդկաստանում եղբայրը գլխատել է հղի քրոջը 2-րդ երկրաշարժն է գրանցվել ԱդրբեջանումՀայաստանը շարունակում է «աննախադեպերի» շքերթը. Արթուր Ղազինյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱյսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվել՝ դաշնակցի կողմից ապտակ չստանալու համար․ Վահե Հակոբյան«Հրապարակ». Բորենու նման հարձակվել են«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունըՌուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուբլու փոխանակման վրաՌուսաստանը ՄԱԿ ՓԳՀ-ին կոչ է անում արագացնել փախստականների վերադարձը Լեռնային ՂարաբաղԻնչ են քննարկել Պուտինը և Բայդենը. մանրամասներՇիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբԿառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ. Փաշինյանի նոր որոշումըՏղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համարԱմոթ է, որ մենք հանդուրժենք նման «ղեկավարի»․ Կարին ՏոնոյանՀայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտիՀայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները. ադրբեջանական ԶԼՄ-ներ«Արա՛, մի՛ արեք, արա՛, սրտից հիվանդ մարդ ա». ոստիկանները բերման ենթարկեցին անհետ կորածի հարազատինԹուրքիայում հանրակացարանի խոհարարը կտրել է ուսանողի գլուխը և բղավել, որ «գնդակահարել է նեռին»«Հլը մեկիդ երեխեն թող երկու օր տուն չգա, ի՞նչ կանեք». Արսեն Ղուկասյանն` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասինՏղամարդը դանակով հարձակվել է վիճակախաղում շահած սիրելիի վրաՄեկնարկել են Պուտին-Բայդեն բանակցություններըԱդրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցելՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցըԹուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի եզդիաբնակ գյուղերինԱդրբեջանցիները ներխուժել էին Շուշիի չեզոք գոտի․ Ինչ հանգամանքներում է Արցախում նոյեմբերի 5-ին զոհվել ժամկետային Գոռ ՄարտիրոսյանըՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. ինչ է պատմում Արամ ՎարդևանյանըԱԺ-ի դիմաց շտապ հավաք է ծեծկռտուքի պատճառով. ուղիղԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովումՍիրիայում «Ալ-Քաիդայի» դեմ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով՝ խաղաղ բնակիչներ են տուժելՈվ է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Սիրուն զույգ». Գոռ Հակոբյանի ու կնոջ ջերմ գրկախառնությունըԵղանակը՝ ՀայաստանումՌուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԱլեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվելԱլեն Սիմոնյանի պարզաբանումը` գերիների վերաբերյալ հայտնի տեսանյութի մասինՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը. Տեսանյութ Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը գերիների մասին. ՏեսանյութՈրոնվում է տեսանյութում պատկերված անձը. ՔԿ (տեսանյութ) Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով. Աշոտյան Բանակցային գործընթացի նման խեղաթյուրումների պատճառով էսօր չունենք Արցախի 75%-ը և ունենք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր. Անժելա ՆալբանդյանԵթե ԱՄՆ-ն չի ցանկանում խոսել Լավրովի հետ, ստիպված կլինի շփվել Շոյգուի հետԵվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար 36 ժամ ջուր չի լինելու