Արդյոք Էրդողանը հիվանդ է եւ չի կարողանա շարունակել ղեկավարել Թուրքիան․ մաս 1-ին
МЕЖДУНАРОДНОЕՍկսած 2019 թվականից թուրք փորձագետները եւ լրագրողներն ու սոցհարցումները հետեւում են, թե ինչ պիտի լինի 2023 թվականին տեղի ունենալիք ընտրություններին։ 2019 թվականին իշխող «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ստորացուցիչ պարտություն է կրել քաղաքապետերի ընտրություններում՝ Թուրքիայի հիմնական քաղաքներում, ներառյալ՝ Ստամբուլում եւ մշտական սոցհարցումները, որոնք անցկացվում են այդ ընտրություններից հետո, ցույց են տալիս, որ ԱԶԿ վարկանիշը մեծ չէ, նույնիսկ չնայած այն բանին, որ կարողանում է պահպանել վերահսկողությունը Թուրքիայի քաղաքական ինստիտուտների եւ ԶԼՄ-ների հանդեպ։
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն կարծես թե նախագահ Թայիփ Էրդողանը սպառել է իրեն հատկապես երիտասարդության շրջանում։ Էրդողանն իրոք կարող է խոցելի իրավիճակում հայտնվել 2023 թվականի ընտրությունների նախաշեմին, սակայն պարտադիր չէ, որ դա լինի այնպես, ինչպես մտածում է մարդկանց մեծամասնությունը։ Բանն այն է, որ կան բազմաթիվ նշաններ առ այն, որ Էրդողանը չափազանց հիվանդ է, որպեսզի ընդհանրապես երկրորդ ժամկետի համար առաջադրվի։ Վերջին շրջանում մի շարք տեսանյութեր են հայտնվել, որոնցում երեւում է, որ թուրքական պետության ղեկավարը առանձնապես լավ տեսք չունի։
Դրանց մի մասն այնքան էլ պարզորոշ չեն, իհարկե, սակայն բոլորը միասին վերցված որոշ ակնհայտ հարցեր են առաջ քաշում կապված Էրդողանի առողջական վիճակի հետ։ Այդ տեսանյութերից մեկում, օրինակ, նախագահը, կարծես թե կարիք է զգում կնոջ օգնության, որպեսզի շարժվի աստիճաններով։ Մյուսում, կարծես թե սայթաքում է եւ դժվարությամբ է կարողանում քայլել դեպի Անըթքաբըր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Եվ այն տեսանյութը, որը հուլիս ամսին զգալի ուշադրություն սեւեռեց իր վրա, պատկերում է, թե ինչպես է Էրդողանը կարծես թե դժվարությամբ խոսում՝ ԱԶԿ-ին ուղղված իր շնորհավորանքն արտասանելիս։
Երբեմն նա չափազանց հյուծված տեսք ունի։ Բացի այդ, կան շշուկներ նախագահ Էրդողանի առողջական վիճակի մասին առ այն, որ նա ունի տարիքային մոռացկոտություն, շնչառական խնդիրներ, գիտակցության պղտորում, փսխում, եւ այլն։ Ըստ այդ լուրերի, Էրդողանն ավելացրել է իր շուրջը եղած բժիշկների թիվը, նվազեցրել է մամուլի հետ հանդիպումների թիվը եւ հասարակության մեջ՝ հանրային միջոցառումներին դուրս գալուց առաջ ցավազրկողների մեծ չափաբաժիններ է ընդունում։ Իհարկե այս ամենը խոսակցություններ են, ու կարող են լինել պարզապես բամբասանքներ եւ ոչ ավելին, քանի որ այլ տեսանյութերում էլ նա լիովին նորմալ տեսք ունի։
Պետք է հաշվի առնել նաեւ, որ նա այլեւս երիտասարդ չէ եւ 67 տարեկան է եւ արդեն տասնութ տարի իշխանության ղեկին։Ընդհանուր առմամբ ասած, չի կարելի մարդու առողջական վիճակի մասին եզրակացություններ անել հեռվից, հատկապես երբ բժիշկ չես, սակայն եթե օրինակ պարզվի, որ Էրդողանն իրոք հիվանդ է, ապա ինչ կարող է տեղի ունենալ, կամ եթե Էրդողանը մահանա ու չկարողանա առաջադրվել 2023 թվականի ընտրություններում, ապա ինչ կարող է տեղի ունենալ։
Foreign Policy