Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պարտությունների շղթայի շարունակության ճանապարհով ենք գնում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք այն կետի մասին, ուր հասել ենք 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, անդրադարձել նոր սպառնալիքներին, տարածաշրջանային մարտահրավերներին:

Խոսելով առկա ճգնաժամի մասին՝ «Փաստի» հետ զրույցում Թևան Պողոսյանը նախ նշեց. «Մենք պարտվել ենք պատերազմում և այս ընթացքում պետք է գիտակցեինք, թե ինչպես պետք է հաղթահարել մեծագույն ճգնաժամը, որը ես մի քանի ճյուղի եմ բաժանում: Խոսքը բարոյահոգեբանական, անվտանգության, նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամերի մասին է: Լավագույնն այն կլիներ, որ նոյեմբերի 11-12-ին գործող իշխանությունները հեռանային՝ փորձելով գուցեև գիտակցված ու ինքնակամ հայ ազգին կոչով դիմելու հնարավորություն ձևավորել: Այսինքն, խնդրելով ձևավորել հակաճգնաժամային ազգային միասնական կառավարություն, որ կարողանայինք և՛ նոր բանակցող, և՛ ճգնաժամային ու հակաճգնաժամային նոր կառավարիչներ բերել, որովհետև պետք էր գիտակցել՝ եթե այդ ճգնաժամից դուրս չգանք, այն միայն խորանալու է: Ցավոք, այդ ճանապարհով չգնացին՝ գալով ու հասնելով հունիսի 20:

Մեծ հաշվով, պարտությունների շղթայի շարունակության ճանապարհով ենք գնում, որովհետև պարտվածից ավելին չեն ուզում, քան ավելի ու ավելի այլոց շահերի ամրապնդում պարտադրելն է: Թշնամին հասկանում է, որ իր համար լավագույն իրավիճակն է ձևավորվել՝ փորձելով մինչև վերջ հասնել իր նպատակներին, չէ՞ որ նույն թշնամին ժամանակին իր սեփական օրինակով դաս է քաղել: Երբ 1994-ին մենք մինչև վերջ չճնշեցինք, չգնացինք՝ հասնելու այն ամենին, ինչը մեզ պետք էր, թշնամին ժամանակն օգտագործեց: Ալիևն իր ռևանշիստական միտումները պահեց ու 26 տարի հետո պատրաստված էր իր նախաձեռնությունն իրականացնելու տեսանկյունից: Ինքն իր սեփական դասը քաղած՝ շատ լավ հասկանում է, որ այսօրվա դրությամբ չի հասել Երևանի գրավմանը, ինչն իր ազգային երազանքն է: Հիմա փորձելու է մաքսիմալ ճնշումներով հասնել մի իրավիճակի, որ հայկական կողմերը միգուցե դասեր քաղելու ճանապարհով զարգանալու և ազգային երազանքի շրջանակներում հայրենիքը վերականգնելու շանս չունենան»:

Թևան Պողոսյանի խոսքով, սա բնական մոտեցում է, ինչը լավ իմանալով՝ մեր ազգային գիտակցության մեջ պետք է լիներ «ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը: «Ցավոք, գործող իշխանությունները չգնացին այդ ճանապարհով՝ այն ժամանակ իշխանությունը պահելու, միգուցե նաև անձնական վախերից ելնելով: Իսկ հիմա ավելին՝ երևի գիտակցելով, որ աշխարհի շատ հզորներ փորձում են իրենց շահերն էլ այստեղ ամրապնդել, ձևավորել են մի իրավիճակ, երբ սպասարկում են ուրիշների շահերը: Բայց եթե սիրում ես Հայաստանը, հանուն Հայաստանի պետք է թույլ չտայիր նշվածը: Լավ գիտենք, որ 1997– ին նման իրավիճակ ենք ունեցել, և եղել է ճնշումային գործիքակազմ: Այդ ժամանակվա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, հասկանալով, որ իր վրա ճնշումներ կան, փորձել է մոտեցումներ տանել առաջ: Երբ տեսել է՝ դա չի աշխատում, այլ հնարավորություն է ձևավորել՝ աշխարհին ասելով, որ Հայաստանին չեք կարող ճնշել, եթե ճնշում եք՝ ես գիտակցված գնում եմ: Այդ մեսիջը նաև աշխարհի համար էր ձևավորվել»:

Թ. Պողոսյանի դիտարկմամբ, այսօր, ցավոք, այլ իրավիճակ է: Հիմա, նրա խոսքով, պարտությունների շարքը պարզապես շարունակվում է: «Օրեցօր պարտություն է լինելու, մինչև թշնամիները կհասկանան, որ այս իրավիճակում այլ սցենար ունեն, այսինքն, ուժի խնդիր չեն դնի ու կօգտագործեն ֆինանսական, քաղաքական ճնշումների գործիքակազմը, որովհետև իրենց երազանքը Հայաստանի ու հայ ազգի վերացումն է: Իսկ իրենց երազանքների մասին մեկ անգամ չէ, որ ասել են: Մեր Սյունիքը կոչելով «Զանգեզուր»՝ այն համարում են իրենցը, մեր Սևանը կոչելով «Գյոյչա»՝ համարում են իրենցը, նույնկերպ Երևանն «Իրևան» են անվանում: Իսկ Արցախի մասին ընդհանրապես մտահոգված չեն՝ մտածելով, որ կճնշեն, մարդիկ կարտագաղթեն, ու բան չի մնա, իսկ Հայաստանին էլ ճնշումների գործիքակազմով կհասցնեն իր վերջնակետին: Եվ չեն շտապում, կանեն դա 5, թե 10 տարվա մեջ, միևնույնն է, գլխավորը հիմա փաստաթղթերով ամրապնդեն իրենց հնարավորությունը, որ հետո սկսեն իրագործել: Մենք հասել ենք այս կետին, որտեղ լավագույն լուծումը գիտակցված, ինքնակամ նոր իրականություն ձևավորելն է»,-ասաց նա՝ այդ համատեքստում շեշտելով այս իշխանությունների հեռանալու և այլ իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով հատկապես բարոյահոգեբանական ճգնաժամին ու տարվող այն օրակարգին, երբ ամեն կերպ փորձում են հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը կոտրել, մոռացնել այն ամենն, ինչ եղավ, Թևան Պողոսյանը նկատեց. «Այո, այդ տարրերը նկատելի են, ու դա հենց թշնամիների օրակարգում է, որի ղեկավարն ասում է՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», «մեր երկաթյա բռունցքը չմոռանաք»: Միևնույն ժամանակ, այդ օրակարգը սպասարկողներ ունենք թե՛ ՀՀ գործող իշխանության, թե՛ անգամ հասարակության մեջ, որտեղ կան մարդիկ, ովքեր ասում են՝ «եկեք մեր չափը ճանաչենք»:

Ես չգիտեմ՝ ոնց են չափը ճանաչում: Ռեսուրսների հաշվարկո՞վ: Բայց եթե ունեմ 100 դրամ, ամենևին չի նշանակում, որ դրանով պետք է բավարարվեմ: Հակառակը՝ պետք է մտածեմ, թե այդ 100-ն ինչպես ներդնել, որ վաղն ունենամ 1000 ու հասնեմ երազանքիս: Ունե՞ս հաշվարկ, թե ինչից ես սկսում ու ուր ես գնում, թե՞ «չափդ» հարյուրանոց է ու այդպես էլ պետք է մնա: «Չափ ճանաչելու» խնդրի տարբերությունը հենց սա է»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ վերոնշյալ օրակարգին չենք հակադրվում՝ դիմադրություն չկա. «Մեզ պարզապես մանիպուլացնում են խաղաղության ինչ-որ օրակարգով, մինչդեռ պետք է հասկանանք, որ չենք ապրում գետտոյի մեջ կամ պատերով շրջափակված չենք: Մենք ապրում ենք աշխարհում՝ շրջապատված թշնամիներով: Ապրում ենք այլ երկրների հետ, որոնք ունեն իրենց սեփական շահերը, դրա հետ մեկտեղ՝ բարեկամների հետ, որոնք ևս ունեն շահեր և մտածում են իրենց շահերն առաջ տանելու մասին: Երբ բարեկամը տեսնում է, որ դու իր շահերն առաջ տանելու հարցում իրեն ոչնչով չես օգնում, ինչքա՞ն է գեղեցիկ աչքերի համար բարեկամություն անելու: Ազգային երազանքի ձևակերպմամբ պետք է աշխատել հենց բարոյահոգեբանական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, որովհետև այլ վիճակում միշտ պարտվածի խնդիր ենք ունենում: Ստացվում է՝ դու խոսում ես խաղաղությունից, իսկ թշնամին գալիս, տալիս է գլխիդ, մի հատ էլ հիշեցնում երկաթյա բռունցքի մասին, և պատասխան չկա: Կարո՞ղ ես վերականգնվել այս պարագայում, իհարկե՝ ո՛չ»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ խաղաղության թեզերից չհրաժարվելու քաղաքականությանը նաև այն դեպքում, երբ թշնամու ախորժակը մեծանում է, հայատյացությունը՝ էլ ավելի, Թ. Պողոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

Շեշտելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թշնամին շարունակում է պաշտոնական մակարդակով, պատմության դասագրքերով հայատյացության քարոզ անել՝ նա հավելեց. «Ոչ միայն Ալիևն է այդպիսին, այլ այս ժամանակահատվածի սերունդը: Եթե վաղը դասագրքերը չփոխեն, ուրեմն հաջորդ 25 տարին էլ է նույնը լինելու և այդպես շարունակ: Մյուս կողմը մինչ հիմա մեզ բացատրել է, որ միայն ուժի լեզուն է հասկանում: Ինչքան էլ գեղեցիկ բառեր ասեք տարբեր «դարաշրջաններ» բացելու համար, այդ «դարաշրջանի» բացումը միայն քո ձեռքում չէ: Թուրքը Ցեղասպանության ժխտմամբ է շարունակելու ճնշումների գործիքակազմը, Ադրբեջանը Երևանն էլ է իրենը համարելու: Բացի այդ, հարց է, թե ի՞նչ է Ադրբեջանը հասկանում խաղաղության տակ, ի՞նչ է հասկանում Հայաստանը:

Որ հարցնես՝ երկուսն էլ խաղաղություն են ուզում, բայց մեկի համար խաղաղությունն այն է, որ տարածաշրջանում հայ չլինի կամ ընդհանրապես Հայաստան գոյություն չունենա, այդ մեկի համար խաղաղություն ասվածի հիմքում բոլոր հայերը կա՛մ գերեզմանում են, կա՛մ արտագաղթել են: Իսկ մեզ համար խաղաղությունը ո՞րն է: Որ ապրենք մեր հայրենիքում, ուր կկարողանանք հանգիստ հզորանա՞լ, զարգանա՞լ: Ես մեր խաղաղության ձևակերպոմը չգիտեմ: Այլ պարագայում, դե, իհարկե, կարելի է «խաղաղության դարաշրջան» բացել. օրինակ՝ մի հիմնադրամով 3 մլն տոմս գնել, մարդկանց ձեռքը դնել ու ասել՝ աշխարհով մեկ որտեղ կարողանում եք՝ փախեք, գնացեք, այստեղ մի ապրեք ու տեսեք, թե ինչ «խաղաղության դարաշրջան» եմ ձեզ համար բացել»:

Վերջում Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք իրանա-ադրբեջանական սրված հարաբերություններին, որոնք, ըստ մեր զրուցակցի, պարզապես զուտ տարածաշրջանային խնդիրներ չեն. «Սա ոչ թե ուղիղ իրանա-ադրբեջանական շահերի բախման դաշտն է, այլ Թուրքիա-Իրան, ԻսրայելԻրան, Արևմուտք-Իրան, բայց Ադրբեջանի ձեռքերով: Ադրբեջանն այդ իմաստով հիմա օգտագործվում է: Այս առճակատումների դաշտի շրջանակում մենք, բնականաբար, պետք է կարողանանք գիտակցել, հասկանալ և ավելի ճիշտ ու համապատասխան քաղաքականություն վարել: Բայց, ցավոք, կորցրել ենք մեր սուբյեկտայնության, մեր սեփական խոսքը ասելու հնարավորությունը: Նույնիսկ եթե ասենք՝ վաղն այսպես ենք անում, չեն թողնելու: Երբ սեփական սահմանները չես կարողանում պահել, հնարավորություն ունենալո՞ւ ես պայքարել կամ հասկանալ ինչ անել, որ ուրիշի շահերը այստեղ քո ձեռքով չբավարարվեն: Չէ՞ որ այլևս սուբյեկտ չես: Ցավոք, ասվածների հետ հաշվի չեն նստում, ու իր շահերից ելնելով՝ ամեն երկիր փորձելու է հնարավորինս օգտագործել Հայաստանին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьером