Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կենսաթոշակների, նաև նպաստների նախատեսվող բարձրացումն առոչինչ է. տնտեսագետ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ այն սահմանելով 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի փոխարեն: Շուրջ 2000 դրամով կբարձրանան նպաստները, 3000 դրամով նախատեսվում է բարձրացնել նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով, նախատեսվող փոփոխությունը սոցիալական ոչ մի ազդեցություն չի ունենա:

«Ըստ էության, կարելի է ասել, որ կենսաթոշակների, նաև նպաստների նախատեսվող բարձրացումն առոչինչ է: Նման գների, առավել ևս՝ անզսպելի գնաճի պայմաններում փոքր-ինչ ավելացումը չի կարող սոցիալական խնդիր լուծել: Բոլոր դեպքերում, նման նախաձեռնության դրդապատճառներն այլ տեղ պետք է փնտրել: Հասկանալի է, որ ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության պայմաններում պարզապես ջղաձգային փորձեր են կատարվում: Նպատակը բնակչության հիմնական հատվածին ապակողմնորոշելն է՝ ցույց տալով, թե փորձում են սոցիալական խնդիր լուծել: Աղքատության բարձր մակարդակի պայմաններում բազմաթիվ մարդիկ կարող են միամտորեն հավատալ ու ողջունել անգամ 1000 դրամ բարձրացնելու որոշումը: Իսկ մեծ հաշվով՝ այստեղ իշխանություն պահելու խնդիր կա:Ավելի քան երեք տարի է՝ իշխանության ղեկին մակերեսային մտածողներ են, որոնք ամեն կերպ փորձում են պահել իշխանությունը: Հիմա այդ գործընթացը շարունակվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վերոնշյալ նախատեսվող բարձրացումները հաշվի առնելով՝ Վարդան Բոստանջյանը զուգահեռներ անցկացրեց պետական համակարգում արվող ծախսերի, նաև պարգևավճարների հետ, որոնք, ի տարբերություն նշված թվերի, ամենևին համեստ չեն, ու ոչ միայն չեն կրճատվում, այլ ավելանում են: «Երկրի համար վաստակ չունեցած մարդիկ հանգրվանել են մի տեղում, ուր, փաստորեն, ահռելի պարգևավճարներ են ստանում: Համապատասխանություն ու համարժեքություն չկա նաև երկրի նկատմամբ ունեցած իրենց վաստակի հետ, որը չկա: Մեկ շնչին ընկնող ոստիկանի առումով ՀՀ-ն առաջին տեղում է, էլ չեմ խոսում այլ ծախսերի մասին: Հիմա, երբ ասում են, որ դժվար է, պատերազմ է եղել, համաճարակ կա, արդարացումներ չեն: Տվյալ իշխանության ներկայացուցիչների խոսքերը մտածող մարդիկ երբեք լուրջ չեն ընդունի: Իսկ բնակչությունը պետք է աստիճանաբար հասկանա, որ խոցելիությունը պայմանավորված է վատ կառավարմամբ, ինչին մենք ականատես ենք լինում այս տարիների ընթացքում»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ չեն չեզոքացվել նաև պատերազմից հետո առկա տնտեսական խնդիրները. «Երկիրը վաճառվել է, Արցախը, որպես այդպիսին, չկա ըստ էության: Թշնամիներն ինչպես ուզում, արտահայտվում են, իսկ պաշտոնական մակարդակով այստեղից պատասխան չկա: Մենք պետք է սպասենք լուսավոր օրվան, երբ կկարողանանք ձերբազատվել այս կապանքներից ու այն իրավիճակից, որի պատասխանատուն այս իշխանությունն է»: Այս պայմաններում, նրա խոսքով, անիմաստ է քննարկել նաև 2022 թ. պետական բյուջեն, որը հաստատվել է կառավարության կողմից: «Երեք տարվա ընթացքում կատարված բոլոր իրողությունների պարագայում, երբ նաև խայտառակ պարտություն ենք կրել, ունեցել ենք ահռելի մարդկային ու տարածքային կորուստներ, երկրում նոր աշխատատեղեր չեն բացվել, ու միայն ոստիկաններն են շատացել, ի՞նչ քննարկման առարկա է ՀՀ 2022 թվականի բյուջեն:

Տեխնոլոգիա՞ ենք զարգացրել ու խթանել, նոր մոտեցումնե՞ր ենք առաջ բերել: Ժամանակին տգետ ու հետամնաց երկիրը «Բայրաքթարներով» կարողացավ մեր երիտասարդներին սպանել, ու մենք այդ ամենին չենք կարողացել դիմակայել: Այս պայմաններում կարող են ասել՝ հոյակապ բյուջե է, մենք էլ կարող ենք ասել՝ այո, հոյակապ է, օրինակ՝ 18 տոկոսով ծախսերն են ավելանում: Շատ թվեր են գրել, բայց իրականության մեջ պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60 %-ը, ինչը Հայաստանի Հանրապետության համար չափազանց ահավոր է»,-ասաց Վ. Բոստանջյանը:

Նա նշեց, որ կառավարությունը հիմա անգամ ամենափոքր սոցիալական ծախսերն իրականացնելու համար է պարտք վերցնում. «Բայց խնդիրը իշխանություն պահելն է: 2-3 հազար դրամով կենսաթոշակ են բարձրացնում, որով տնտեսություն չի զարգանա, սոցիալական հարցեր չեն լուծվի: Փորձում են տպավորություն ստեղծել, թե այս ամենն ուղղված է զարգացմանը, բայց ոչ մի զարգացման մասին խոսք լինել չի կարող»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении