Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Օգտագործել բոլոր լծակները՝ ցույց տալու, որ Հայաստանն ապահով երկիր է զբոսաշրջիկների համար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օդանավակայանում մուտքի «վիզան» տրամադրելու փոխարեն անցում է կատարվել այն օնլայն ձևակերպելու և հետո նոր Հայաստան ժամանելու տարբերակին: Շատերը գուցե իրազեկման պակասի կամ էլ այլ խնդիրների պատճառով փաստի առջև են հայտնվում. հասնելով օդանավակայան` խնդիրներ են առաջանում՝ կապված մուտքի «վիզա» ստանալու հետ:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ «վիզան» օնլայն ձևակերպելու տարբերակը նոր չէ, այն սկսեց կիրառվել հատկապես համաճարակի տարածման ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: «Մինչև համավարակի ի հայտ գալն էլ է գործել այս կարգը: Մարդիկ կարողացել են և՛ առցանց տարբերակով ստանալ «վիզա», և՛ օդանավակայանում, և՛ Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններում:

Պայմանավորված համաճարակային իրավիճակով՝ օդանավակայանում «վիզա» ստանալու տարբերակն առայժմ չի գործում՝ ելնելով, իհարկե, անվտանգության նկատառումներից: Բոլոր այն երկրներից, որտեղից մարդիկ ժամանում են Հայաստան, նրանք «վիզա» պետք է ստանան էլեկտրոնային եղանակով: Սա նորություն չէ. կարծես թե, այսօր բոլոր երկրներում նմանատիպ քայլեր են անում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների հետ կապված»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Նշում է՝ լավ կլինի, իհարկե, որ հնարավորինս շուտ անցնենք մեր կյանքի բնականոն ռեժիմին: «Օդանավակայանում ոչ միայն տեղում վիզա ստանալու խնդիրն այսօր կա, այլ նաև սպասասրահների հետ կապված հարցեր: Դրա մասին վերջերս շատ խոսվեց: Մարդիկ դրսում են ստիպված սպասել, սա անհարմարություններ է ստեղծում: Զբոսաշրջային օպերատորները գնում են օդանավակայան՝ խմբերին դիմավորելու, որոնք այսօր, ցավոք, այդքան էլ շատ չեն: Նրանք խմբերով են գալիս Հայաստան, մի քիչ հարմար պայմաններ պետք է ստեղծվեն նրանց դիմավորելու համար, սա տարրական ուշադրության հարց է: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է քննարկել, մտածել դրանց մասին: Իհարկե, անվտանգության կանոնների պահպանումը շատ կարևոր է, սա որևէ մեկս չի հերքում: Բայց զբոսաշրջիկների, մեր օտարերկրյա հյուրերի համար պետք է առավելագույն լավ պայմաններ ստեղծել՝ իհարկե, անվտանգության կանոնները պահելով, որոնք այս պահին առաջնահերթ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Երբեմն տպավորություն է, թե շատ հարցերում ունենք պատշաճ իրազեկման խնդիր: Երբեմն կայացվում են տեղին, ժամանակին համահունչ որոշումներ, սակայն ուշացած իրազեկումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Եվ ցանկացած նոր փոփոխություն սկզբում հարուցում է մարդկանց դժգոհությունը՝ մինչև դրան «հարմարվելը»: «Իրազեկման հարցն, իրոք, շատ կարևոր է: Ասեմ ավելին՝ մեզ մոտ առկա իրավիճակով պայմանավորված՝ համաշխարհային հանրության և օտարերկրյա իրավասու մարմինների իրազեկումը կարևոր է: Արտերկրում բոլորը պետք է իմանան, թե մեր երկրում ինչ պատկեր է: Դա նպաստելու է նաև մեր զբոսաշրջային գրավչության ապահովմանը: Շատ դեպքերում, երբ մենք հայտնվում ենք «կարմիր գծերում», կամ էլ ոմանք մտավախություն են ունենում Հայաստան այցելելու հետ կապված, սա նաև իրազեկվածության պակասի հետևանք է: Իհարկե, համապատասխան կայքերում տեղադրվում են արված փոփոխությունները, բայց մենք նաև պետք է լրացուցիչ միջոցառումներ անենք դիվանագիտական ուղիներով, առողջապահության նախարարության և զբոսաշրջության կոմիտեի բոլոր հարթակներն օգտագործելով, սփյուռքի ներուժն օգտագործելով, չմոռանալով նաև մասնավոր հատվածի ներուժի մասին:

Այս ամենը համադրելով և օգտագործելով միջազգային հանրությանը՝ բոլորին պետք է ցույց տանք, որ մեր երկրում իրավիճակն այնքան վատ չէ, որքան ոմանք պատկերացնում են և ներկայացնում: Ամեն ինչ պետք է անել «կարմիր գծերում» չհայտնվելու համար: Օրինակ՝ շատ երկրների համեմատ մենք համաճարակային իրավիճակով պայմանավորված ավելի լավ վիճակում ենք: Սա պետք է հաշվի առնել: Պոտենցիալ զբոսաշրջիկներին պետք է տեղեկացնել այդ մասին: Իրավասու այն մարմինների հետ, որոնք իրենց կայքերում հրապարակում են տվյալներ, խորհուրդ տալիս այցելել կամ չայցելել այս կամ այն երկիր, պետք է աշխատանքներ տանել: Կորոնավիրուսի ներկա փուլի պայմաններում սա շատ կարևոր է հատկապես այսօր ձևավորվող շուկայում: Բացի դա, մեր երկիրը հետպատերազմական իրավիճակում է:

Պետք է, օրինակ՝ միջազգային միջոցառումներ այստեղ անցկացնել: Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները: Նման միջոցառումները պետք է լայնորեն լուսաբանել, աշխարհին շատ նուրբ ձևով ներկայացնել իրավիճակը: Այսինքն, եթե օտարերկրացիները Հայաստանում են, քայլում են փողոցներով, այցելում տեսարժան վայրեր, պարզ ասած, եթե նրանք այցելում են Հայաստան, ուրեմն այստեղ անվտանգ է: Կամ վերջերս Գինու փառատոնն անցկացվեց Հայաստանում, տարբեր երկրներից զբոսաշրջիկներ էին ժամանել մեր երկիր: Սրա մասին խոսելու, սա ներկայացնելու համար միջոցներ չպետք է խնայել: Աշխարհին պետք է ցույց տալ, որ մենք շարունակում ենք ապրել, արարել, մենք մեր դիրքերում ենք և մեզ մոտ գալն անվտանգ է: Տարաբնույթ միջոցառումները պետք է օգտագործել և աշխարհին իրազեկել այն մասին, որ Հայաստանում կյանքը շարունակվում է»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян признает свою неудачуКак обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаОни хотят, чтобы мы забыли Геноцид, а через 100 лет забыли и Арцах: Жпит Мелконян Эр-Рияд и Ереван разработают «дорожную карту» по установлению дипломатических отношений: интервью главы МИД Армении Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankДенежные переводы в Армению из России сократились более чем наполовину Ларс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении