Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանությունը կոռուպցիոն ապօրինություններ է բացահայտել Վայոց ձորի մարզում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Վայոց ձորի մարզպետարանն՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի, 2014 թ. սեպտեմբերին դիմում է ներկայացրել նույն մարզի Խնձորուտ համայնքի ղեկավարին՝ համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն տալու համար, ինչի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից մարզպետարանին 2014 թ. հոկտեմբերին տրվել է շինարարության թույլտվություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Նման պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքը և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից գնման անհետաձգելի պահանջ ծագած չլինելու պարագայում մարզպետարանի ֆինանսական վարչության պետին բանավոր հանձնարարել են մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով պայմանագիր կնքել Վայքի քաղաքապետին փաստացի պատկանող ընկերության հետ։ Այնուհետև մարզպետարանի և նույն ընկերության միջև կնքվել է 22 միլիոն 402 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014 թ. նոյեմբերին կապալառուի կողմից կատարման ենթակա աշխատանքների գինը, առանց որևէ հիմնավորման, ավելացվել է ևս 4 միլիոն 595 հազար դրամով՝ կազմելով մոտ 27 միլիոն դրամ։

Այնուհետև նույն պաշտոնատար անձինք, պաշտոնից բխող իրենց հեղինակությունն օգտագործելու միջոցով, ներգործել են ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ու անդամների վրա և, փաստացի կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները դեռևս սկսված չլինելու պայմաններում, վերջիններիս դրդել են ստորագրել իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ կեղծ ակտ, ինչից հետո մարզպետն իր ստորագրությամբ 2014 թ. դեկտեմբերին այն հաստատել է:

Դրանից հետո, ընկերության տնօրինությունը, օգտագործելով արդեն իսկ վճարված մոտ 27 միլիոն դրամի նկատմամբ ունեցած լիազորությունները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ Խնձորուտ համայնքի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները սկսել է միայն 2015 թ. երկրորդ կիսամյակում, ապա ծավալաթերթ-նախահաշվով սահմանված՝ 1515 մետր երկարությամբ ջրագծի շինարարական աշխատանքները կատարել է շուրջ 315 մետր ծավալով պակաս։ Այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է տվյալ աշխատանքների համար իր օրինական տիրապետման ներքո գտնվող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 186 հազար դրամը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը