Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ի ծավալուն հոդվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը նկատել է՝ 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը, սակայն Ղարաբաղում վերջին պատերազմը փոխել է  ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

«Իրավիճակի ներկայիս սրման սկզբնական պատճառը Ադրբեջանի փորձերն էին`սահմանափակել Իրանի հետ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրները չեն սահմանափակվում միայն այս հարցով»,-նշել է հոդվածագիրն ու հավելել, որ Թեհրանն անհանգստացած է նաև Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ:

Շեշտվում է, որ Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը:

Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ  Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:

Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ  առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանը  շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ՝ շեշտելով, որ արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է: «Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ դեպի Նախիջևան միջանցք ունենալու և այդպիսով իրանա-հայկական սահմանը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին, իրանական կողմից բուռն բողոքի պատճառ են դարձել»,-նշված է հոդվածում:

Նշվում է, որ Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այդ երկրի իշխանություններին `խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին: Հոդվածագիրը նկատել է, որ ադրբեջանական հասարակությունը, ոգևորված վերջին հաջողություններից, նկատելի ճնշում է գործադրում Բաքվում որոշումների կայացման վրա: «Իրանն իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն»,-նշել է հոդվածագիրը:

Նա նկատել է, որ Իրանը մտադիր չէ նահանջել:

«Հնարավոր փոխզիջում կարող է լինել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու գաղափարից Ադրբեջանի հրաժարվելը: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցով»,-ասված է հոդվածում:

Շեշտվում է, որ փոխզիջումն այս դեպքում պետք է գա բացառապես Ադրբեջանից:

Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ