Երևան, 19.Հոկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինտելեկտուալ միակ թղթախաղը, որը պաշտոնապես դարձել է օլիմպիական մարզաձև․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրիջը համարվում է ինտելեկտուալ թղթախաղ: Բրիջ խաղում են զույգերով կամ թիմերով, խաղի համար օգտագործվում է 52 խաղաքարտով դասուկ. քարտերը հավասարապես բաշխվում են խաղի բոլոր մասնակիցների միջև: Ավանդաբար խաղացողներին տրվում են աշխարհի կողմերի անուններ՝ Արևմուտք-Արևելք զույգը հակադրվում է Հյուսիս-Հարավ զույգին: Խաղում են հերթով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Ենթադրվում է, որ բրիջը Անգլիա է եկել Հնդկաստանից կամ Մերձավոր Արևելքից: Որոշ պատմաբաններ հակված են խաղի ծագման «ռուսական» վարկածին:

Կան հիշատակումներ, որ բրիջի նման խաղ Ռուսաստանում գոյություն է ունեցել 19-րդ դարի սկզբին: Դա եղել է «բիրիչ» խաղը («բիրիչ»՝ ազդարար) կամ «ռուսական վիստը»: 19-րդ դարի վերջին վիստը տարածվել է դեպի Կահիրե, Բալկաններ և Ֆրանսիայի հարավային ափեր և այնտեղից արդեն հասել Անգլիա «Բիրիտչ կամ ռուսական վիստ» անունով: Բրիջի զարգացումը և մասսայականացումը կարելի է ներկայացնել հետևյալ իրադարձությունների հաջորդականությամբ.

-1894 թվականին թղթախաղերի կանոններ գրելով Լոնդոնի հայտնի «Պորտլենդ» ակումբը հրապարակել է բրիջ խաղի կանոնները և նման կերպ նախաձեռնել է խաղի պաշտոնական ծնունդը: Մեկ տարվա ընթացքում բրիջը տարածվել է ամբողջ Եվրոպայում և Ամերիկայում:

- 1903 թվականին իռլանդացի հայտնի տեսաբան Օսվալդ Քրոուֆորդը խաղի նոր տարբերակ է մշակել, որտեղ զույգերը իրավունք են ստացել պայքարել «մաստի» ընտրության համար: Այդ փոփոխությունը կոչվել է բրիջ-աճուրդ: Քրոուֆորդի նորամուծությունները մեծ ոգևորությամբ են ընդունվել: Խաղն սկսել է տարածվել Եվրոպայից և Ամերիկայից դուրս:

- 1917 - 1920 թվականներին Ֆրանսիայում հայտնվել է բրիջ- պլաֆոնդը, իսկ Ամերիկայում՝ բրիջ-կոնտակտը, որը Հարոլդ Ստերլինգ Վանդերբիլթի շնորհիվ դարձել է ժամանակակից բրիջի նախորդը:

- 1926 թվականին հայտնի միլիոնատեր Հարոլդ Վանդերբիլտը, Հյուսիսային Ամերիկայում ճանապարհորդելիս ազատ ժամանակն անցկացնելով ֆրանսիական բրիջ խաղալով, առաջարկել է միավորների հաշվարկի բոլորովին այլ կանոններ: Այսպիսով, հայտնվել է բրիջ-կոնտակտի առավել ժամանակակից տարբերակը, որը կարճ ժամանակահատվածում ստվերել է խաղի այն բոլոր տարբերակները, որոնք գոյություն ունեին մինչ այդ:

- 1932 թվականին Վանդերբիլթի գաղափարները ճանաչվել և ընդգրկվել են բրիջի առաջին միջազգային օրենսգրքում: Նույն թվականին հայտնվել է Բրիջի միջազգային լիգան, որն սկսել է ամեն տարի անցկացնել Եվրոպայի առաջնություն:

- 1947 թվականին ստեղծվել է Բրիջի եվրոպական լիգան (EBL):

- 1958 թվականին ստեղծվել է Բրիջի համաշխարհային ֆեդերացիան (WBF):

Այսօր Բրիջի եվրոպական լիգան ընդգրկում է շուրջ 30 երկիր, իսկ Բրիջի համաշխարհային ֆեդերացիան միավորում է ավելի քան 100 ազգային ֆեդերացիա` ներառյալ Մերձավոր Արևել քը, Աֆրիկան և Չինաստանը: Պաշտոնական տվյալների համաձայն, մոլորակի ավելի քան 200 միլիոն մարդ բրիջ է խաղում: Ռոնալդ Ռեյգանը, Սոմերսեթ Մոեմը, Դուայթ Էյզենհաուերը, Ուորեն Բաֆեթը, Օմար Շերիֆը, Մահաթմա Գանդին և շատ այլ հայտնի անձնավորություններ սիրել են բրիջ խաղալ: Բրիջը քարոզվում է ամբողջ աշխարհում և ընդգրկվում է ուսումնական ծրագրերում: Դա պարտադիր կարգ է Եվրոպայում, ՆԱՏՕ-ի երկրների ակադեմիաներում և ուսումնական հաստատություններում: Սպորտային բրիջը միակ ինտելեկտուալ թղթախաղն է, որը 1999 թվականին պաշտոնապես դարձել է օլիմպիական մարզաձև:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Լոնդոնում կայացավ համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին Երևանում Ռուս Ուղղափառ եկեղելու առաջնորդանիստ համալիրի կկառուցվի Սևյանը, Կարուանան և Սոն ԱՄՆ շախմատի չեմպիոնին կորոշեն արագ շախմատում Ինչ է թաքցնում ՆիկոլըՄեքենայի ապակեմաքրիչի գյուտի համար շնորհակալ պիտի լինենք կանանց. «Փաստ»Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հայաստանում ավարտվել է հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը. «Փաստ»Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի «Այո′, մտահոգ ենք, Սյունիքում ունե՞նք պետական սահման». Աննա Գրիգորյանը՝ Քոչարյանին Արցախի նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանին Գործարկվելու է Ախուրյան բնակավայրի շչակը Իրականում անգամ ամբողջ կյանքն էլ բավարար չէ սփոփանք գտնելու համար. «Փաստ»Հնարավոր է ռազմագերիները վերադարձվեն. ի՞նչ է պահանջում ԱդրբեջանըԱՄՆ-ը չի մասնակցի Աֆղանստանին նվիրված մոսկովյան հանդիպմանը. Պետքարտուղարություն Մուրադովը ԱԱԾ-ում էրԿայացվում են իրավիճակային ու պատեհապաշտ որոշումներ. «Փաստ»Դավիթ Տոնոյանը պահանջով է հանդես եկել Ոսկին թանկանում է Հայաստանը հնարավորություն է ստացել վրեժ լուծել Ադրբեջանից. «Փաստ»ԱԱԾ-ն ձերբակալել է ՊԵԿ 4 պաշտոնատար անձի և նրանց կաշառք տված ևս 3 անձի Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Բերձորում «Հայը զարթնելու է և մի խայտառակ ձևով վռնդելու է սրանց, կարևորը՝ ուշ չլինի». «Փաստ»Թուրք ցանցահենը կոտրել է Թրամփի կայքն ու Էրդողանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել այնտեղ Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա. գորիսեցի Վարակակիրների նոր թիվը 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը Ողբերգական դեպք՝ Կոտայքում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող` «Սա մեր ճիշտ որոշումն է...»«Այս գահավիժումը հնարավոր է կասեցնել արտաքին գործոնի ներգրավմամբ». «Փաստ»Ռուս խաղաղապահները 10 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել ԼՂ կարիքավոր բնակիչների համար Երկրաշարժ է գրանցվելՏարօրինակ գործընթացներ՝ անձնագրերի հետ կապված. «Փաստ» Ամերիկյան ինդեքսները՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ Խայտառակ կրճատումներ ՊՆ-ում «Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներն ու փլուզվող տնտեսությունը. «Փաստ»Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Նավթը թանկանում է Խաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած քաղաքական ավանտյուրիստներին Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ»36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն ՏԻՄ ընտրությունների դասերը. ինչպես վերջնականապես ազատվել Նիկոլից ու նիկոլիզմից. «Փաստ»«Տրամադրությունները փոխվել են. հասարակությունը կուտակում է արտահերթի պոտենցիալը». «Փաստ»ՏԻՄ ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. Արման ԹաթոյանԻ՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը», ինչո՞ւ չեն պատասխանում Անկախության 30-ամյակի միջոցառումների ծախսերի հետ կապված հարցերին. «Փաստ»«Մի քիչ փող ուղարկեցեք». «Փաստ»«Հրապարակ».Իշխանությունն է մինչեւ լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակըԼքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. «Փաստ»Ընտրություններում քվեարկության արդյունքներով պայմանավորված մարդկանց վիրավորելն անթույլտարելի է. ՀՀ ՄԻՊ