Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պարտքային հիմքով ստեղծված տնտեսական աճը բավարար վստահություն չի առաջացնում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով այն տնտեսական իրականությունը, որում, ցավոք, հայտնվել է Հայաստանի տնտեսությունը, 2022թ. բյուջեի նախագծում գրեթե բոլոր հոդվածներով ու բոլոր ուղղություններով սահմանված շատ բարձր նշաձող կա: Այս իմաստով իրատեսականության հետ կապված որոշակի խնդիրներ ու կասկածներ կան:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը: Նրա խոսքով, նշվածը կարող ենք հիմնավորել ոչ միայն այսօրվա տնտեսական իրավիճակով, այլև վիճակագրական տվյալներով ու միտումներով: «Մյուս կողմից՝ դա հիմնավորվում է նաև կառավարության թե՛ նախորդ, թե՛ մյուս բյուջետային նախագծերի իրականացման նախադեպով: Նախ՝ դիտարկենք տնտեսական իրավիճակով պայմանավորված իրողությունը, որում այսօր գտնվում է Հայաստանի տնտեսությունը: Մասնավորապես, վիճակագրական վերջին տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս այն դեպքում, երբ դրան նախորդած օպերատիվ տվյալների պարագայում այդ ցուցանիշը 5,2 տոկոս էր:

Առհասարակ, դեպի տարեվերջ տնտեսական ակտիվության հիմնական գործընթացները մի փոքր ավելի դանդաղում են, ինչը բնական ու սպասելի է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Ստացվում է՝ 0,3 տոկոսային կետով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Սա իրավունք է տալիս ենթադրել, որ այդ միտումը գուցե պահպանվի, բայց կանխատեսված մակարդակում տնտեսության աճ չի գրանցվի, կամ առնվազն այս պահի դրությամբ շատ մեծ աճեր հնարավոր չէ ունենալ: Մինչդեռ, տնտեսության աճն իր հերթին նաև բյուջետային եկամուտների, նաև հանրության եկամուտների աճ է ենթադրում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պահի դրությամբ ավելի մեծ աճ ու աշխուժություն ունենալու հիմքն այդքան էլ դրական չէ:

«Հատկապես, երբ այդ ֆոնին համադրում ենք առկա գնաճը, որը կանխատեսածից ավելի բարձր մակարդակում է: Սեպտեմբերին այն կազմել է 6,7 տոկոս, ընդ որում՝ առյուծի բաժինը սպառողական ապրանքներինն է: Այսինքն, այն պայմաններում, երբ հանրության եկամուտները չեն աճում, բայց հանրության ծախսերն ավելանում են, հետադարձ եկամուտների ներհոսքը դեպի բյուջե այնքան էլ իրատեսական չէ: Այնինչ՝ 2022 թվականի բյուջեի նախագծի հիմնական գաղափարն այն է, որ ծախսերն ավելանում են եկամուտների ավելի մեծ աճի պարագայում: Այսինքն, 2022 թ. նախագծով եկամուտների աճը նախատեսվում է մոտ 29 տոկոս. հարկահավաքումը մոտ 29 տոկոսով ավելանում է, բայց ծախսերն ավելանալու են 18,2 տոկոսով: Այս հաշվարկի հիման վրա է, որ 2022 թվականի դեֆիցիտը, ըստ կանխատեսման, նվազելու է: Բայց եկամուտների հավաքագրման իրատեսականությունն այսօրվա տնտեսական իրավիճակում, ցավոք, այդքան էլ բարձր չէ, ինչն իր պատճառներն ունի:

Մի կողմից՝ մեր տնտեսվարողների առջև շարունակում են ծառացած մնալ բազմաթիվ անորոշություններ, ինչն իր հերթին, անշուշտ, նաև եկամուտների վրա է որոշակի անդրադարձ ունենալու: Եվ վերջապես՝ դժվար է ասել, որ 2021 թվականի ընթացքում հասցրեցինք վերականգնել ու ստեղծել այն տնտեսական միջավայրը, որը տնտեսվարողի համար դեպի բյուջե եկամուտների ներհոսք ապահովելու տեսանկյունից ավելի հարմար կլիներ: Ըստ էության, մեր տնտեսական աճի սկզբունքն ու էությունը հիմնված են պարտքային գաղափարի վրա: Ու էական չէ՝ այն կլինի կանխատեսվածից բարձր, ցածր, թե ավելի մոտ կանխատեսվածին: Կառավարությունը պետական պարտքն այս տարվա ընթացքում մոտ մեկ միլիարդով ավելացրեց, և ամբողջ տնտեսությունը կառուցվել է պետական պարտքի ներգրավման տրամաբանությամբ»,-ընդգծեց Լիլիա Ամիրխանյանը:

Նա հավելեց, որ կենտրոնական բանկի քաղաքականության արդյունքում պարտքային միջոցները գուցե քանակով՝ չէ, բայց իրենց արժեքով ավելի բարձր դարձան. «Այսինքն, փողը թանկացավ և այդ տրամաբանությամբ փողը թանկացել է թե՛ սպառողի, թե՛ տնտեսվարողի համար: Ընդհանուր առմամբ, պարտքային հիմքով ստեղծված տնտեսական աճը բավարար վստահություն չի առաջացնում առ այն, որ տնտեսական միջավայրը դրական է ու այնքան է վերականգնվել, որ 2022 թվականին հնարավոր կլինի բյուջետային նման եկամուտներ ապահովել: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսային հատվածին, այստեղ ևս կարևոր է դիտարկել նախադեպը: Այս պահի դրությամբ, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, կապիտալ ծախսերի բավականին բարձր թերակատարում ունենք: Դա ցավով ենք արձանագրում, որովհետև կապիտալ ծախսերն ավելի երկարաժամկետ առումով մեր տնտեսության համար հավել յալ արժեք պետք է ստեղծեն: Նշվածի առումով երկու հետևություն կարող ենք անել. կա՛մ այդ կապիտալ ծախսերի իրականացման բավարար փորձառություն, հմտություն և կամք չկա, կա՛մ չկա համապատասխան ազդակը տնտեսության, նաև տնտեսվարողի, այսինքն՝ ավելի մանր օղակների կողմից: Իսկ այս ազդակների բացակայությունը կարող է հիմնավորված լինել այն ճգնաժամով, որի միջով անցավ Հայաստանը, և պահպանվող այն բարձր անորոշությամբ, որում դեռ գտնվում է թե՛ տնտեսվարողը, թե՛, մեծ հաշվով, տնտեսությունը»:

Անդրադառնալով բյուջեի սոցիալական հատվածին, խոսելով կենսաթոշակների, ինչպես նաև նպաստների սպասվելիք բարձրացման մասին՝ փորձագետը մի քանի խնդիր առանձնացրեց: Նրա խոսքով, խնդիրն այն է, թե որքանո՞վ է նախատեսված աճը ու որքանո՞վ խնդիր կլուծի: Նշենք, որ հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը բարձրացնել շուրջ 2100 դրամով:

«Մի կողմից՝ օբյեկտիվ գնահատմամբ, մենք չենք կարող շատ կտրուկ աճեր կանխատեսել՝ հաշվի առնելով նաև իրատեսականությունը:Նույն նպաստների ու նաև կենսաթոշակային, սոցիալական տարատեսակ ուղղություններում պետք է հետապնդվի նաև իրատեսականության խնդիրը: Բայց եթե փորձենք այդ համատեքստից դուրս գալ, ապա գնաճի այսօրվա տեմպերով, ցավոք, ավելացումները մեծ խնդիր չեն լուծելու՝ հատկապես, երբ նախատեսվող փոփոխությունը շատ փոքր հատվածի է ուղղված: Այս իմաստով մենք այստեղ իրավիճակի լուրջ կամ դրական շատ մեծ տեղաշարժ կանխատեսել չենք կարող հենց նույն գնաճի տեսանկյունից: Թեև տարեսկզբին ու հետո ԿԲ-ի կողմից ավելի դրական կանխատեսում կար տարեվերջի համար, ինչը հիմնավորում էին այն կանխատեսմամբ, որ արտաքին գնաճային ճնշումները կզսպվեն, բայց երբ արդեն մոտենում ենք տարեվերջին, գնաճային ճնշումները բավականին բարձր են: Գնաճի այս տեմպերով թոշակների ու նպաստների այդչափ բարձրացումը առանձնապես խնդիր չի կարող լուծել»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով տնտեսական միտումներին՝ Լիլիա Ամիրխանյանը շեշտեց, որ տնտեսական աճի վերաբերյալ տարբեր՝ 5,4, մինչև 6,4 և այլ կանխատեսումներ են հնչում, որոնք շատերին գուցե ոգևորեն. «Բայց իրականում պետք է դիտարկենք մի պարզ ճշմարտություն. ցանկացած տեսակի աճ համեմատվում է նախորդ տարվա ոչ բարվոք բազային տարվա հետ: Իսկ եթե խոսենք տնտեսության աճի որակի ու կառուցվածքի մասին, ապա աճն ապահովվել է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ պղնձի գների շնորհիվ: Կարծես համաշխարհային շուկաներում այդ միտումը կպահպանվի, ինչը դրական ազդակ է մեզ համար, թեպետ այդքանը տնտեսության ամբողջական վերականգնման տեսանկյունից բավարար չէ: Դա մի ոլորտ է, որը շատ մեծ կախվածություն ունի արտաքին ազդակներից: Բացարձակ ճշմարտություն համարել չի կարելի նաև այն կանխատեսումները, որ այդ շուկայում դրական միտումները կպահպանվեն: Ցանկացած պահի կարող է անկում լինել, ինչի ազդեցությունը նաև մեր տնտեսությունը կունենա: Այս իմաստով մեր տնտեսական վերականգնման գործընթացը դեռ կայունացման խնդիր ունի: Խոսքն այլ՝ արտաքին ազդակներից ավելի պակաս կախվածություն ունեցող ուղղությունների զարգացման մասին է, որոնք ավելի մշտական ու կայուն կլինեն»:

Բացի նշվածներից, Լ. Ամիրխանյանն այլ միտում է տեսնում. «Խոսքը տնտեսական ակտիվության ցուցանիշի արդեն նվազած աճի տեմպի մասին է. սա վկայում է, որ որոշակի իներցիաներ պակասել են, նախորդ տարվա բազայի համեմատության նկատմամբ դեպի տարեվերջ արդեն անկում կա: Այսինքն, նախորդ տարվա բազայի՝ այդ բարդ տարվա համեմատության նկատմամբ ունեցած աճի էֆեկտը ևս պակասում է: Այս ամենին գումարենք նաև գնաճը, անվտանգային բավականին բարձր գործոնը, ինչն ուղղակիորեն և անուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու և ունի տնտեսության վրա: Ընդհանուր առմամբ, այն արդյունքը, որը ունի այսօր ՀՀ տնտեսությունը, այդքան էլ գոհացուցիչ համարել չի կարելի: Այլ հավասար պայմաններում, այլ անվտանգային միջավայրի ու այլ կառավարման պայմաններում նախորդ տարվա գրեթե 7,5 տոկոսանոց անկման ֆոնին շատ ավելի բարձր արդյունք կունենայինք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек