Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մանևրելու համար նաև խելք է պետք, որը ևս բացակայում է»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին հանդիպումից գրեթե երեք ամիս անց այսօր տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպումը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը դիտարկում է հանդիպմանը նախորդած շրջանը, որը, նրա բնորոշմամբ, մի քանի հանգամանքներով է աչքի ընկել:

«Առաջինը ՀՀ վարչապետի կողմից Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ կապ հաստատելու տեղեկությունն էր, երկրորդը՝ Էրդողան-Պուտին հանդիպումը, որտեղ քննարկվել է նաև Ղարաբաղյան կոնֆլիկտը: Բացի այդ, Հայաստանի վարչապետն այցելել է Լիտվա, որն ԱՊՀ տարածքում հակառուսականության կենտրոն է համարվում: Գումարենք նաև դիպուկահարների կողմից Մարտակերտի քաղաքացու սպանությունը: Մեծ հաշվով, այս ընթացքում անորոշությունը շարունակվել է:

Կարող ենք դիտարկել անմիջականորեն այս հանդիպման հետ կապ չունեցող Իրանի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդրի մատնանշումը, որը Թուրքիան ու Ալիևը պահանջում են: Ընդհանուր առմամբ, դժվար է ասել, թե ինչ կարող է հետևել այդ հանդիպմանը, բայց ամեն ինչ է հնարավոր: ՌԴ նախագահը շատ լավ գիտի ՀՀ վարչապետի էությունը: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը լուրջ քաղաքական ու ծանրակշիռ գործիչ չէ, որպեսզի ասենք՝ այս կամ այն գործընթացում զիջումների չի գնա: Հնարավոր է՝ ՌԴ-ն մի բան պահանջի, ու ՀՀ իշխանությունն անմիջապես դա տա՝ հանուն իր իշխանությունը պահելու»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, կապիտուլ յացիայից հետո Հայաստանի իշխանությունները տանում են «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության իրենց գիծը: «Միգուցե հասկանալով, կամ չհասկանալով, կամ էլ իրենց պատվիրել են այդ քաղաքականությունն առաջ տանել, բայց իրենց խնդիրն է մոռացնել այն ամենն, ինչ եղել է, որ մարդիկ համակերպվեն Արցախի հետ տեղի ունեցած իրողության հետ: Ուզում են ամեն հնարավոր միջոցներով մի կողմ դնել Արցախի հարցը, Արցախը մղել դեպի ռուս-ադրբեջանական դաշտ, իսկ այստեղ փորձել իրենց կոչած խաղաղությունը հաստատել: Արցախին միայն գումար են տալիս, Արցախից մնացած կրճոնների վրա բնակարաններ են կառուցում և ուզում են դրանով հարցը փակել: Ուզում են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը հասնել՝ մտածելով, թե ամեն ինչ մոռացվելու է, ժողովուրդը մոռանալու է ամեն ինչ, ու իրենց էլ ձեռքերի վրա բարձրացնելու են այնպես, ինչպես 2018-ին:

Բայց սխալվում են իրենց այդ քաղաքականության հարցում, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել իրենց վերջնական նպատակից, որը ոչ թե ապաշրջափակումը, այլ հենց «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որին կտրուկ դեմ է Իրանը ու բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ: Իրանը դժգոհ է ստեղծված իրավիճակից: Առավել ևս՝ այն վիճակից, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած շրջաններում, մասնավորապես Ֆիզուլիում, օդանավակայան է կառուցվում, որից կարող են օգտվել կամ արդեն օգտվում են իսրայելական ռազմական գործիչները: Սա զայրացնում ու մտահոգում է Իրանին: Այսպիսով, Արցախյան պատերազմում տուժողներից մեկն անուղղակիորեն դարձավ Իրանը, որն այս հարցում ՌԴ-ի հետ պարզելու խնդիրներ ունի: Հիմա ամբողջ այդ բարդ կոմպլեքսում Հայաստանի իշխանությունն ուզում է խաղաղություն հաստատել, «Զանգեզուրի միջանցքը» տրամադրելով՝ չնշել, որ դա միջանցք է, ինչին հակադրվում է Իրանը: Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակը սա է, ու քաղաքականությունն էլ հենց այս ուղղությամբ են տանում»,-ասաց Ա. Բադալյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները մանևրելու հնարավորություն չունեն նույն Իրան-Ադրբեջան լարվածության համատեքստում:

«Մանևրելու համար նախաձեռնողական արտաքին քաղաքականություն պետք է վարել, ինչը բացակայում է: Մանևրելու համար նաև խելք է պետք, որը ևս բացակայում է ՀՀ իշխանությունների մոտ: Թեպետ հայտարարում են, որ Իրանի հետ պետք է լավ լինենք, ընդդեմ Իրանի դավադրությունների չենք մասնակցի, բայց հենց Իրանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար փակեց Բաքվից դեպի Նախիջևան ճանապարհը, Հայաստանը Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռների համար ճանապարհ բացեց: Սա քայլ էր, որը դուր չեկավ Իրանին: Արտաքին քաղաքականության հայեցակարգ չկա: Առհասարակ, որևէ քաղաքականության հայեցակարգ չկա, ինչի մասին ես բազմիցս եմ ասել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ ներքին դաշտում, ըստ քաղտեխնոլոգի, իշխանությունները շարունակում են անձնիշխանության համակարգի ձևավորման քաղաքականությունը: «Ամեն ինչ արվում է, որ բոլորը մեկ մարդու քմահաճույքին ենթարկվեն: Վերջին ուղղությունը ՏԻՄ մարմիններն են: Առաջիկայում ընտրություններ անցկացնելով ու իշխանական լծակներն օգտագործելով՝ այդ մարմիններում էլ իրենց մարդկանց կփորձեն նշանակել: Սրանով ավարտին կհասցնեն ամբողջ կառավարման համակարգը մեկ մարդու քնահաճույքին ենթարկեցնելու քաղաքականությունը: Անձնիշխան համակարգի բնույթից է բխում նաև հետևյալը. իրենց չենթարկվողների նկատմամբ «դատաիրավական» գործընթաց է իրականացվում՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Погода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров