Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Համարյա զրոյական կետից ենք սկսել վերակառուցել Հրազդանի դրամատիկական թատրոնը». կլինեն նոր ներկայացումներ և բազմազան խաղացանկ․ «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրազդանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1953 թ.-ին: Առաջինը բեմադրվել է Օստրովսկու «Ուշացած սեր» ներկայացումը: Այդ ժամանակ եղել է ինքնագործ խումբ, թատրոնը գործել է ակումբային տարբերակով: 1961 թ.-ին թատրոնն արժանանում է ժողովրդականի կոչման: Մինչև 1989 թ.-ը համարվել է ժողովրդական թատրոն: 1992 թ.-ից դարձել է քաղաքային համայնքի ենթակայության տակ գործող թատրոն: «Վերջին երկու տարում նոր ակտիվություն ենք մտցրել Հրազդանի մշակութային կյանքում, ինչը բացակայել է 30 տարի: Ամսական կտրվածքով ներկայացումներ, խաղացանկ չի եղել: Մեր նպատակն այն է, որ հանդիսատեսն ամսական 3-4 այցելություն ունենա թատրոն տարբեր միջոցառումների տեսքով՝ կինոդիտում, համերգ, ներկայացումներ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը:

No description available.

Նշում է՝ թատրոնի դերասանական կազմը փոքր է՝ 5-6 հոգի, նոր են կազմավորվում: «Համագործակցում ենք ինստիտուտում սովորող երիտասարդների հետ, ելույթավճարներով իրենց հրավիրում ենք մեր նոր ձևավորվող խումբ: Թատրոնը մինչ այժմ հանդես է եկել ուրիշ ֆորմատի ներկայացումներով, ուրիշ ձևաչափով, հասանելիությունը ժողովրդին քիչ է եղել: Արդեն ունենք մանկական ներկայացում: Աբովյանի դրամատիկական թատրոնի հետ համագործակցելով՝ ԿԳՄՍ նախարարության և մեր երկու համայնքապետարանների աջակցությամբ բեմադրեցինք «Կարմիր գլխարկը» մանկական երաժշտական ներկայացումը»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Ընդգծում է՝ ցանկանում են աշխատել տարբեր ռեժիսորների հետ: «Սկսել ենք համագործակցություն մեր համաքաղաքացի, ճանաչված դերասան և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի հետ: Պատրաստում ենք Ամանորյա ներկայացում, քննարկում ենք նաև նոր՝ կոմեդիա, դրամա կամ այլ ժանրի ներկայացում բեմադրելու հարցը: Ցանկանում ենք մասնակցել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ասեմ, որ թատրոնում տարաբնույթ գործեր ներկայացվեցին, օրինակ՝ նաև ստենդափ՝ հասկանալու համար, թե ինչպիսին են մեր հանդիսատեսի պահանջները: Հասկացանք, որ մեր հանդիսատեսը բավականին խստապահանջ է: Համեմատում էին ներկայացումները, ասում՝ նախորդն ավելի լավն էր, այսինքն՝ հանդիսատեսն ամեն ինչ զգում է, ու որևէ պարագայում չպետք է թերագնահատել նրան, ասել՝ ինչ տանք, այն էլ կդիտի, կլսի»,-ասում է թատրոնի տնօրենը:

No description available.

Թատրոնի շենքն այսօր գտնվում է հենց համայնքի ենթակայության տակ: «Հետպատերազմյան իրավիճակ էր, հունվարի 15-20-ից հետո սկսեցինք վերակազմավորվել, դեռ հստակ չէր, թե համաճարակային վիճակն ինչպիսին կլինի: Չհստակեցվեցին ծախսերի, բյուջեի հետ կապված հարցերը: Բայց ցանկացած խնդրի հետ կապված այսօր առանց երկմտելու դիմում ենք համայնքի ղեկավարին, որն անտարբեր չէ արվեստի հանդեպ, խնդիրներին աստիճանաբար լուծում է տրվում: Այս ընթացքում մի փոքր վերազինվել ենք, լուսավորությունն ենք կարգավորել՝ 195060 թթ. էր, այսպես ասենք, բեմը մութ էր, մեկ լույս ունեինք: Իհարկե, վերազինման խնդիրն առաջնայիններից մեկն է: Խնդիր դրեցինք, որ դահլիճը ջեռուցվի, թատրոնը, համայնքի նախաձեռնությամբ, գազաֆիկացվեց: Եթե ավելի պարզ ասենք, ապա զրո պայմաններ են եղել, թատրոնում ներկայացում չէիր կարող բեմադրել»,-ընդգծում է Մարգարյանը:

No description available.

Հավելում է՝ թատրոնը պետք է ժամանակին համընթաց քայլի, իր ձեռագիրն ունենա, հասանելի լինի մարդկանց, չտարբերվի մայրաքաղաքի և որևէ թատրոնից: «Մենք գնում ենք դրան, հանդիսատեսն էլ է արդեն դա նկատում»,-ասում է մեր զրուցակիցը:

No description available.

Մյուս թատրոնների հետ համագործակցության մասին: «Այս ընթացքում համագործակցություն է եղել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Մեր թատրոնում, կարելի է այսպես ասել, ակտիվությունն իրենք են ապահովել: Երբ արդեն ունենանք 2-3 ներկայացում, կսկսենք մտածել նաև շրջագայությունների մասին: Այսօր մեր առաջնային խնդիրը ռեժիսոր չունենալն է: Ցանկանում ենք Գյումրու թատրոնի մեխանիզմով աշխատել՝ հրավիրել ռեժիսորների:

No description available.

Կարծում եմ՝ սա ճիշտ տարբերակ է: Թատրոնը պետք է հանդիսատեսով պահես, մենք հիմա ամենաքիչը 1000, 1500, մինչև 3000 հանդիսատես ենք ընդունում: Մենք հանդիսատեսին կարողացանք վերադարձնել թատրոն: Թատրոնի բակն ենք կարգի բերել, նստարաններ տեղադրել, կոսմետիկ վերանորոգում արել, գրիմանոցները նորոգել և կահավորել: Մեկ տարի չկա, ինչ տնօրեն եմ, այս ընթացքում կարողացել ենք բավականին մեծ փոփոխություններ անել: Այսօր զարգանում է Հրազդան քաղաքը, ցանկանում եմ, որ մշակութային կյանքն էլ զարգանա, քաղաքի զարգացման հետ համահունչ քայլենք: Մեր փոքրիկ կոլեկտիվը սրտացավորեն աշխատում է: Ուղղակի չենք նստել ու պահանջել այս կամ այն բանն անել թատրոնի համար: Սկսել ենք համարյա թե զրոյական կետից վերակառուցել թատրոնը և արդեն հաջողություններ ունենք»,եզրափակում է Վահագն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении