Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրանական ուժեղացած գործոնը Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանում ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Իրանը Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղ է սկսել» վերնագրով հոդվածում գրում է, որ այն փորձագետների կանխատեսումները, որոնք ասում էին, թե Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Մոսկվա կատարած այցից և ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններից հետո Թեհրանի և Բաքվի հարաբերություններում «լիցքաթափում» կլինի, չեն իրականանում: Դա հնարավոր կլիներ, եթե Բաքուն և Թեհրանը քննարկեին միայն Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները կամ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճը: Բայց Թեհրանը նշաձողը շատ ավելի է բարձրացրել և ավելի լայն է մտածում: Իրանն ասում է, որ չի հանդուրժի «Կովկասում քարտեզի աշխարհաքաղաքական փոփոխությունները»:

Անհասկանալի է, թե տարածաշրջանում կոնկրետ ի՞նչ «աշխարհաքաղաքական փոփոխությունների» մասին է խոսքը, եթե ելնենք նրանից, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերականգնել է նախկինում կորցրած շրջանների նկատմամբ վերահսկողությունը: Նույնիսկ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան, այսպես կոչված, Զանգեզուրի հաղորդակցական միջանցքի բացման դեպքում սահմանների որևէ «փոփոխության» մասին խոսելու հիմք չկա: Առավել ևս, որ Իրանը նախկինում երկար տարիներ հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին:

Հիմա՝ «ավելի լայն» թեզի մասին: Թեհրանն իր «լուրջ մտահոգությունն» է հայտնել «տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների» առկայության հարցով՝ հայտարարելով, որ «Իսրայելը հիմնավորվել է Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին ԱՄՆ -ի պարտությունից հետո» (հավանաբար, նկատի ունի, առաջին հերթին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը): Բաքուն կտրականապես հերքում է այդ «փաստը» և ապացույցներ պահանջում: Սակայն ներկայումս Իրանում սկսել են խոսել ոչ միայն Ադրբեջանի մասին, քանի որ համարում են, որ այնտեղ իսրայելական ազդեցությունը ընդամենը ավելի ընդհանուր գործընթացի տարրերից մեկն է: ԱՄԷ -ն և Բահրեյնը, որոնք Իրանից բաժանված են միայն Պարսից ծոցով, 2020 թվականին Ավրաամյան համաձայնագրով կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները: Հայտնի է նաև Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Իրաքյան Քրդստանի իշխանությունների՝ իսրայելական կողմի հետ համագործակցության մասին:

Ըստ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի իրանական ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկի, «իր պատմության ընթացքում Իսրայելը երբեք այդքան դիվանագիտական, տնտեսական և ռազմա-հետախուզական հարաբերություններ չի ունեցել Իրանին սահմանակից երկրների հետ, ինչը հավասարազոր է Իսրայելի ճնշման լծակների»: Նման իրավիճակը Թեհրանում սկսել են ընկալել որպես «նոր պոտենցիալ սպառնալիք», չնայած այն չի ծագել երեկ կամ այսօր: Այս պրոցեսներն ընթանում են երկար ժամանակ, ինչին Իրանը նախկինում մեծ ուշադրություն չէր դարձնում: Բայց ամեն ինչ սկսել է փոխվել Իրանի նախագահի փոփոխությամբ. պահպանողական մտածողությամբ Իբրահիմ Ռաիսին է զբաղեցրել Հասան Ռոհանիի տեղը, որն առանձնանում էր բավականին հանդուրժող հայացքներով և Արևմուտքի հետ մերձեցման ուղիներ էր փնտրում:

Ըստ ամենայնի, Իրանը մտադիր է վարել ավելի կոշտ արտաքին քաղաքականություն, և դա արդեն զգացել են Բաքվում: Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը կարծում է, որ իրանաադրբեջանական հարաբերություններում առկա բարդությունները «հիմնված են հիմնարար հակասությունների վրա, որոնք մակերես են դուրս եկել միայն Իրանում իշխանափոխությունից հետո»: Նրա խոսքով, «Իրանի ներկայիս պահանջները Ադրբեջանին ոչ այլ ինչ են, քան պատճառներ»:

Հավանաբար, շատ բան կապված է նրա հետ, թե ինչ է կատարվում բուն Իրանի ներսում, որտեղ Ռաիսին և նրա կողմնակիցները բռնել են Ռոհանիի կառավարությանը վարկաբեկելու ճանապարհը: Նրանց կարծիքով, նախորդները, կենտրոնանալով արտաքին աշխարհի հետ տնտեսական և դիվանագիտական հարցերի լուծման վրա, իբր մշակել են աշխարհաքաղաքական սցենար հանուն «ԱՄՆ -ի, Իսրայելի և Թուրքիայի շահերի»: Ռաիսիի կողմնակիցները գործնականում բացահայտորեն խոսում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ՌոհանիՇարիֆ (Իրանի արտգործնախարար) տանդեմի թույլ տված սխալների մասին, որոնք հանդես են եկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ, և որն էլ որոշել է Անդրկովկասում Իրանի համար ուժերի անբարենպաստ հարաբերակցությունը:

Բանը հասել է նրան, որ Թեհրանը մտադիր է «առաջնագծային պաշտպանություն» ստեղծել Ադրբեջանի հետ սահմանին: Դա, ըստ իրանական ռազմավարության, դիմակայության հնարավոր ճակատը իր սահմաններից ավելի հեռու տեղափոխելու համար է: Բայց ինչպե՞ս: Առայժմ մի բան է հստակ. Թեհրանը երկարաժամկետ խաղ է սկսել Բաքվի դեմ, ինչի վկայությունն է երկու երկրների միջև սկսված «տեղեկատվական պատերազմի» աննախադեպ մակարդակը: Բավական է թեկուզ համառոտ ծանոթանալ, թե ինչի մասին են գրում իրանական սոցիալական ցանցերը. լուրեր են պտտվում իրանական զորամիավորումները Հայաստան տեղափոխելու մասին, առաջարկություններ են արվում, որ իրանական զորքերը Հայաստանում վահանի դեր խաղան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական տարածք ներխուժելու դեպքում:

Իրանը նաև ենթադրում է, որ իրանական միջուկային ծրագրի ղեկավար Ֆախրիզադեն սպանվել է իսրայելցիների կողմից ադրբեջանական Սիտալչայ ավիաբազայում տեղակայված ադրբեջանական տեխնիկական միջոցների օգնությամբ: Եվ այլն, և այլն: Խնդիրը նաև այն է, որ Բաքուն և Անկարան ակնհայտորեն ուշացնում են Ղարաբաղյան պատերազմից հետո Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այժմ իրանական ուժեղացած գործոնը Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանում ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարում: Հետագայում փորձագետները չեն բացառում հավանականությունը, որ Թեհրանն ադրբեջանական ուղղությամբ մտնի հիբրիդային դիմակայության մեջ, ինչը կխոչընդոտի Բաքվի դիվանագիտության մանևրելիությանը: Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ դժվար թե պատրաստ լինեն բաց առճակատման: Սակայն, քանի որ կողմերի միջև առկա հիմնական հակասությունները չեն վերացել, պետք է սպասել մեծ փոփոխությունների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении