Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները:

«Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, եւ ինչ ուշագրավ փաստաթուղթ կա Հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի եւ Արշավիր Սարգսյանի բիզնես հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2013 թվականին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց Գլխավոր դատախազի պաշտոնին: Այսինքն՝ չկա պաշտոն, չկա ընկերություն: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել եւ աշխատեցրել «Սուրբ Աղբյուր» եւ «Վարդահովիտ» ՍՊԸ-ները: 2013 թվականին ընկերությունը չի կարողացել իրականացնել իր բանկային պարտավորութունները, նաեւ հայտնվում են այլ պարտատերեր: Աղվան Հովսեփյանն ու որդին, տեղեկանալով, որ ընկերությունը բանկային պարտավորություններ ունի չկատարած, փորձում է վերջինիս հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն:

Հետագայում այլ ելք չունենալով՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդուն ասում է, որ մոտ 4.1 միլիոն դոլարի վարկային պարտավորություն կա, եւ, ըստ իրավապահների կողմից քննվող վարկածի, ներքին խառնաշփոթի արդյունքում Աղվան Հովսեփյանի որդին Արշավիր Սարգսյանի կողմից չկատարված 4,1 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը վերցնում է իր վրա: Բանկի ներկայացուցչի ներկայությամբ Արշավիր Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի որդու միջեւ կնքվել է համապատասխան համաձայնագիր, որը կցված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, որտեղ նշված է, թե կողմերը ինչ պետք է անեն, որ հաշտության գան:

Թերեւս ՀՔԾ-ն պետք է հարցաքննության հրավիրի բանկի կառավարչին, որը քրեական գործով կարեւոր ապացույցներ կարող է ներկայացնել:

Ամբողջական հոդվաը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ