Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լավրովը չի թաքցրել, որ դժգոհ են Հայաստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն խաղաղ չի անցել, եթե չասենք՝ հայկական կողմի համար ցավոտ պահեր են եղել։ Խոսքն ամենեւին էլ ընդդիմադիր պատգամավորների՝ պատվիրակությունում անակնկալ հայտնության կամ ոչ պաշտոնական դրեսկոդի մասին չէ, այլ ՌԴ-ում կայացած ամենաառանցքային հանդիպումներից մեկի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման բովանդակության։

Նախ, հրապարակված կադրերից երեւաց, որ կազմակերպչական բացթողումներ են եղել, որը նկատելի էր անգամ լուսանկարներից ու հանդիպման մասին հայկական կողմի տարածած տեսահոլովակներից։ Հայկական պատվիրակությունը խառը-խշտիկ դասավորությամբ դիմավորեց Լավրովին, արդյունքում ոմանց նա ավելի շուտ բարեւեց, քան պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանին, իսկ որոշ պատգամավորներ էլ ընդհանրապես դուրս մնացին Լավրովի տեսադաշտից։

Բայց առավել ուշագրավ է հանդիպման մնացած մասը: Պարզվում է` հայկական ծագումով արտգործնախարարը հանդիպմանը ներկայացել է բավականին ուշ,  իհարկե, մերոնց մենակ չեն թողել` ՌԴ կառավարության այլ պաշտոնյաներ, մինչեւ Լավրովի ժամանումը, շփվել են հայաստանյան գործընկերների հետ: Բայց արտգործնախարարի ուշանալը կազմալուծել է պատվիրակության կուռ շարքերը, եւ նրանք անակնկալի են եկել Լավրովի ներս մտնելուց, ու սրանից է առաջացել խառնաշփոթը։ 

Հանդիպումը սկսվել է ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, ով մի քանի րոպեանոց մուտքի խոսք է ասել, ապա սկսել է խոսել ՌԴ արտգործնախարարը, որը պարզապես «կլիզմա» է արել հայկական պատվիրակությանը` Հայաստանի կողմից վարվող հակառուսական քաղաքականության, երկակի խաղերի, ստվերային պայմանավորվածությունների, ռուսաց լեզվի նահանջի եւ այլ թեմաներով: Անգամ օրինակ է բերել Ադրբեջանին, որը, չնայած մահմեդականությանն ու թյուրքական էությանը, ավելի հարգալից է Ռուսաստանի հանդեպ, քան Հայաստանը: Մինչդեռ Ադրբեջանը ՌԴ-ից ընդհանրապես կախում չունի եւ կարող էր նաեւ գործընկերության այդ դրսեւորումները չունենալ:

Այսպիսի ելույթից հետո Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ղեկավարը հեռացել է՝ չցանկանալով լսել մերոնց արդարացումները կամ պարզաբանումները։ Մերոնք անակնկալի են եկել նման վերաբերմունքից, բայց հասկացել են, որ սա տեւական ժամանակ կուտակված դժգոհությունների արտահայտությունն է եւ ոչ այնքան ուղղված է օրենսդիր  մարմնին, որքան կառավարությանը:

Մենք մոսկովյան այցի եւ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին զրուցեցինք ԱԺ պատվիրակության կազմում Մոսկվա մեկնած եւ այդ հանդիպմանը ներկա գտնված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ ասելով, որ կոնֆիդենցիալ հանդիպումների մասին լրացուցիչ ինֆորմացիա չի կարող հայտնել, հորդորեց բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ: Հարց տվեցինք՝ արդյոք Լավրովը հանդիմանե՞լ է Հայաստանին հակառուսական քաղաքականության համար, Թովմասյանն ասաց` չեմ մեկնաբանում։

Իսկ պաշտոնական հաղորդագրությամբ ասվում է․ «Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել է խորհրդարանների դերը երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում» եւ այլն։ Հարկ է նշել, որ հանդիպման մասին տեսանյութը կազմված է համր կադրերից` առանց խոսքի։

109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան