Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պուտինը կոչ է արել ԱՊՀ հետախուզական ծառայությունների ներուժն օգտագործել ԱՊՀ-ն ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալիորեն պաշտպանելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը՝ ԱՊՀ տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս մասին ասվում է չորեքշաբթի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարի ողջույնի խոսքում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ձեր գլխավորած առայությունները և գերատեսչություններն ունեն լուրջ գործառնական, տեխնիկական և կադրային հնարավորություններ, և այսօր կարևոր է առավելագույնս օգտագործել այս հզոր ներուժը` մեր պետությունները, ամբողջ ԱՊՀ-ն հուսալիորեն պաշտպանելու ներքին և արտաքին սպառնալիքներից», - ասել է Պուտինը:

 Առաջին հերթին, նշել է Ռուսաստանի նախագահը, խոսքը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, անդրազգային հանցավոր խմբերի, զենքի անօրինական շրջանառության, կիբերհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի մասին է:

«Այս խնդիրների իրականացման ընթացքում բոլոր առանցքային ոլորտներում համակարգված աշխատանքը, տեղեկատվության մշտական փոխանակումը և համատեղ գործողությունները մեծ պահանջարկ ունեն», - ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ժամային ռումբ է տեղադրել Աֆղանստանում՝ այնտեղ թողնելով մեծ քանակությամբ զենք՝ Թալիբանի իշխանության գալու ֆոնին: 

«Ներկայիս իրավիճակում այն կարող է հեշտությամբ ընկնել ԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի կամ այլ խմբավորումների ահաբեկիչների ձեռքը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր պետությունների համար»,-ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պատրուշևը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ: Վերջիններիս թվի կտրուկ աճը նա համարել է տարածաշրջանային լուրջ սպառնալիք:

Պատրուշևն ԱՊՀ երկրներին կոչ է արել ուժեղացնել միջազգային ահաբեկիչների և Արևմուտքի ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումը:

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը