Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բռնցքամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը կանցկացվի Հայաստանում

СПОРТ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար: Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ. «Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր ի դեմս Հովհաննես Բաչկովի՝ ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին: «Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը. «Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասեցնել չեն տա»: Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ. «Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն:

2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»:

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым