Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մարդիկ, որոնք անգամ 1-2 խելացի խորհուրդ չեն կարող տալ, որոշում են, որ իդեալական լուծումներ ունեն քովիդի դեմ պայքարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից՝ պատվաստում և 14 օրը մեկ թեստի պարտադիր հանձնում, մյուս կողմից՝ սանիտարական նորմերի ոչ պատշաճ պահպանում: Նման իրականության մեջ է այս օրերին ապրում մեր երկիրը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ կան խնդիրներ, որոնց լուծումները միանշանակ չեն և որոնց լուծումների հարցով պետք է լինեն միասնական կոնսենսուսային տարբերակներ: «Այդ լուծումների հարցում պետք է ունենալ զրո պոպուլիզմ և առաջնորդվել բացառապես հանրային գերակա շահով: Դա մարդկանց կյանքն է ու առողջությունը: Ցավոք, ժամանակակից կյանքում սահմանում ենք բարձրագույն արժեքներ, բայց դրանց համար չենք սահմանում գերակայություն և ստորադասություն: Ի՞նչ ունենք. սիրողական որոշումներ, որոնք հայտնվելով հանրային դաշտում, առնվազն իդեալական ապացուցելի չեն, և սրանց հետ կապված փորձագիտական հանրությունը կարողանում է այլ բան ասել, ունենք անվերահսկելի իրավիճակ և աշխարհում խայտառակ ցուցանիշներից մեկը ինչպես պատվաստվածության ու վերահսկելիության, այնպես էլ վարակվածության և մահերի առումով: Ի՞նչ է պետք անել: Նախ պետք է հասկանալ, որ շատերի մոտ քովիդը նյարդային վիճակ է առաջացնում, ուստի բոլոր որոշումները պետք է լինեն խիստ տրամաբանված և հիմնավոր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Բերում է մեկ օրինակ՝ մարդը լսում է ինչոր մեկին, որն ասում է՝ դեռ չգիտենք՝ պատվաստումն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, այնուհետև մեկին, որն ասում է՝ պատվաստումը միակ լուծումն է, հետո հայտնվում են մարդիկ, որոնք ասում են՝ պատվաստումը խիստ անհրաժեշտ է, 100 տոկոսանոց լուծում չէ, բայց էականորեն նվազեցնում է ռիսկերը, հիմնավորում, թե ինչու պետք է պարտադիր պատվաստվել: «Մասնավորապես, գիտակցելով, որ կարող ես վարակվել, վարակել, բայց և հասկանալ, որ առողջական ռիսկն էականորեն նվազում է, բացի դա, պատվաստվելուց հետո պետք է պահել սանիտարական բոլոր կանոնները: Այս իքս մարդը վերջապես կարդում է ինչ-որ մեկի խոսքը, որոշում է գնալ պատվաստվելու: Առավոտյան դիմակ գնելու համար մտնում է դեղատուն, տեսնում է, որ միայն ինքն է դիմակով, բայց դեղատանը պետք է համաճարակային խիստ կանոններ պահվեն, որովհետև խոցելի, առողջական խնդիրներ ունեցող խմբերն են մտնում դեղատուն: Հետո խանութ է մտնում, նորից միայն ինքն է դիմակով, նույնը՝ նաև հանրային տրանսպորտում: Եվ նրա գլխում հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են պատվաստվելու նման ինտենսիվ քարոզ իրականացնում, բայց համաճարակային կանոնների նկատմամբ հսկողություն չեն իրականացնում: Ուրեմն… Եվ քաղաքացին սկսում է ինքն իրեն «ստեղծագործել»: Բայց եթե ամեն ինչ ճիշտ արվեր, մարդը «ստեղծագործելու» կարիք չէր ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ երբ վիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխում ենք, պետք է չվախենանք և ասենք՝ կներեք, սխալվել ենք: «Պետք է հանրային ձևով ընդունենք մեր սխալը, մեր բացը: Մարդու կյանքը բարձրագույն արժեք է: Ուզո՞ւմ եք իմանալ մարդու կյանքի նկատմամբ պետության վերաբերմունքը: Ինձ համար այս հարցում առանցքային թեզն էր, երբ նախորդ տարի սեպտեմբերին ունեցանք 21 մահ՝ մարդիկ թունավորվել էին սպիրտից: Առ այսօր չգիտենք, թե այդ մեթիլ սպիրտն ինչպես էր հայտնվել շուկայում: Կառավարությունում պետք է խիստ հանձնարարական լիներ՝ բացահայտել ողջ շղթան, բայց մինչև վերջ ոչինչ չբացահայտվեց: Սա պետության վերաբերմունքն է մարդու և նրա առողջության նկատմամբ: Եթե ընդունենք մեր սխալն ու անցնենք գործի, ասենք՝ այս կառույցը թերացել էր, այս մյուսը սխալի հեղինակն է, սխալը շտկում ենք, հանրային վերաբերմունքն էլ կփոխվի: Ոչ թե ասենք՝ երկու հոգի եկան ու խանգարեցին: Պետության ներսում չի կարող երկու հոգի գալ ու խանգարել: Ուրեմն նրանք ավելի հեղինակավոր են, քան ամբողջ համակարգը»,-հավելում է ՀԿ-ի նախագահը:

Քաղաքական գնահատականների մասին: «Ինքս կցանկանայի, որ ընդդիմությունը հարցերն այնպես բարձրացներ, որ որևէ մեկի մտքով չանցներ չպատվաստվել: Բայց լինենք անկեղծ՝ ընդդիմությունը չի ասել մի պատվաստվեք, չի ասել՝ պատվաստվելը գործիք չէ: Հակառակը՝ ընդդիմության ներկայացուցիչները ևս պատվաստվել են: Այդ փաստը պետք է ճիշտ օգտագործի գործադիր իշխանությունը: Ոչ թե լինեն փորձագետներ, որոնք ասեն՝ ամբողջ աշխարհում քովիդի դեմ պայքարում իշխանություն և ընդդիմություն չկա, մեր երկրում կա: Պատվաստման մասով չկա, որոշումների մասով կա: Պետք է լինի առողջ բանավեճ: Օրինակ՝ արդյո՞ք 14 օրը մեկ պետք է թեստ հանձնել: Մեր երկրում սա սահմանվել է ոչ թե սանիտարական կանոններից ելնելով, այլ որպեսզի հետո ասեն՝ մենք չենք ասել պարտադիր է պավաստումը:Առաջադեմ երկրներում ոչ թե 14 օրը մեկ են թեստ հանձնում, այլ երեք օրը մեկ:

Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու որոշման մեջ տրամաբանություն չկա, բայց կա վախ, որ կլինի հանրային ընդվզում այդ որոշման դեմ: Հարց է առաջ քաշվում հակամարմինների հետ կապված: Եթե մարդն ունի լաբորատոր պատասխան, որ, օրինակ՝ երեք ամիս առաջ չի ունեցել հակամարմին, հիմա ունի, նշանակում է, որ այդ ընթացքում նա վարակվել է, ապա ինչո՞ւ նրանց որպես առանձին խումբ չենք դիտարկում: Այս հարցին չպետք է սրերով վերաբերվել, այլ անհրաժեշտ է այն դարձնել քննարկման նյութ: Հանրությանը վերաբերող այսպիսի նուրբ որոշումները պետք է կայացնել՝ հաշվի առնելով տարբեր կողմերի տարբեր կարծիքները: Ես, օրինակ՝ չունեմ իդեալական մի մոդել, որը բոլոր հարցերի պատասխանները կտա, բայց առնվազն 1-3 լավ խորհուրդ կարող եմ տալ, որը կնպաստեր այս գործընթացին:

Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք անգամ 1-2 խելացի խորհուրդ չեն կարող տալ, որոշում են, որ իրենք իդեալական լուծումներ ունեն քովիդի դեմ պայքարում: Մի կողմն այդ իդեալական լուծումն է տալիս, որով այսօր շարժվում ենք և որն իրականում լուծում չէ, մյուս կողմն էլ նույնքան անհեթեթ քննադատությունն է բերում օրակարգ, որ, իբր, մեկ քայլը լրիվ բավարար է քովիդի դեմ պայքարում: Իսկ իրականում պոպուլիստական որոշումների բախման արդյունքում տուժում է հասարակությունը»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»