Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թեկուզ ժամանակավոր, բայց կրկին ծանոթ, բարեկամ, խնամի սկզբունքով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի մի շարք քաղաքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, որոնց ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետների ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել, իսկ գործողների լիազորությունները դադարեցվել են: Որոշման հիմքում 2021 թ. հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն են:

Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասցրել խորությամբ ուսումնասիրել օրենսդրական փոփոխությունն ու դրանից բխող խնդիրները, բայց նշում է, որ այս ամենը տեղավորվում է իշխանության քաղաքականության ու անփոփոխ բնույթի մեջ: «Այս իշխանությունն իրեն թույլ է տալիս այն, ինչն, իր կարծիքով, այդ պահին ճիշտ է: Նույն ժամանակավոր պաշտոնակատարներին նշանակելու իմաստով նախ ապահովագրվելու միտում կա: Մասնավորապես, որ ընտրությունների օրն իրենց թեկնածուներն այդ տարածքներում իրենց ավելի հանգիստ զգան: Եվ անդրադառնանք նաև այն հանգամանքին, թե ում են վստահում այդ ժամանակավոր պաշտոնները:

Այստեղ նույն սկզբունքն է՝ իրենց թիմին շատ վստահելի մարդկանց: Այսինքն, թեկուզ ժամանակավորապես, բայց կրկին առաջնորդվում են ծանոթ, բարեկամ, խնամի, փեսա, աներձագ, սանիկ, քավոր սկզբունքով: Մենք գործ ունենք մի թիմի, մի իշխանության հետ, որի ներկայացուցիչները շատ հստակ շեղվում են, իրենց իսկ խոսքերով ասված, մերիտոկրատիայի տրամաբանությունից»,-ասաց նա:

Նրա խոսքով, իշխանությունը ՏԻՄ մարմիններում ևս ուզում է տեսնել վստահելի մարդկանց, որոնք, Բ. Մկրտչյանի դիտարկմամբ, կրկին դուրս են մերիտոկրատիայի տրամաբանությունից. «Անգամ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվողները արժանավոր չեն: Արժանավոր բառն առհասարակ աղերս չունի այն մոտեցման հետ, ինչն իրականացնում է ՀՀ թեկուզև 53 տոկոս վստահության քվե ստացած իշխանությունը՝ իշխանության գլխավոր կառավարչի անմիջական ցուցումով»:

Նա շեշտեց, որ թեպետ այս իշխանությունը նախորդներին մեղադրում էր համայնքների խոշորացման քաղաքականության մեջ, հիմա ինքն է գնում այդ ուղղությամբ: «Խոշորացման պարագայում ավելի հեշտ կառավարելի են լինում ՏԻՄ-երը: Որպես իշխանություն՝ իրենք կցանկանան իրենց ապահովագրել նաև անձերի առումով, որ ինչքան հնարավոր է՝ այդ անձերն իրենց լավ ծառայեն: Եվ վստահ եմ՝ իրենց լավ կծառայեն, և իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այդպես լինի: Բայց խնդիրն այլ է»,- ասաց նա՝ շեշտելով, որ կան կարևոր հարցեր, որոնք չեն հուզում հասարակության մեծամասնությանը:

«Էլի եմ նշել, որ 2018 թ. «թավշյա հեղափոխությունն» իրականում աշխարհաքաղաքական պրոյեկտ էր՝ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ անելու նպատակով: Որևէ ողջամիտ մարդ չի կարող վիճարկել, որ տեղի ունեցած պատերազմը, այս պահին ընթացող զանազան բանակցությունները պատահականություններ են: Սյունիքում ՏԻՄ մարմինները փորձեցին կանխել սպառնալիքները՝ իրենց ակցիաներով ու դիրքորոշումներով, որ ՀՀ իշխանությունները ավելի զգոն լինեին ու ոչ հայանպաստ լուծումների չգնային: Բայց այսօր ցավալի իրավիճակ է մեր երկրում: Այս պարագայում եթե այս պահին իշխանությունը որևէ տարածքում անգամ թուրք պաշտոնյայի նշանակի ու ասի՝ չնայած թուրք է, բայց պետք է նպաստի մեր հետագա զարգացմանը, հասարակությունը դա նորմալ ու առանց ընդվզման է ընդունելու: Խնդիրը սա է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արժանավորների իշխանություն ստեղծելու չափանիշը չունենք, ու հասարակության մեծամասնությունը պատրաստ է համակերպվել ցանկացած իրավիճակի հետ:

«Կառավարումը պատասխանատու ոլորտ է:Անկախ նրանից՝ այս իշխանություններն ու իրենց ներկայացուցիչները կհայտնվեն ՏԻՄերում, կլինեն բարձր, միջին օղակներում, թե ԱԺ-ում, մեզ լավ օրեր չեն սպասվում: Եթե մենք, որպես հասարակություն, կրթության արժեքը լավ չենք հասկանում ու հասարակությանն առողջացնելու, նաև ազգային, բարոյական հատկանիշներով իշխանություն ունենալու շուրջ չենք կարողանում համախմբվել ու իշխանություն վերցնել, միշտ փակ շղթայում ենք հայտնվելու»,-հավելեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию