Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աշխարհում երրորդ գիտահետազոտական կենտրոնը՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս լրագրողական հանրույթի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան լինելու PMI Science գիտահետազոտական կենտրոնում, շրջելու լաբորատորիաներով, ծանոթանալու իրականացվող ծրագրերին: Կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ: Ընկերության Հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշում է՝ սա ամբողջ աշխարհում «Ֆիլիպ Մորրիսի» երրորդ գիտահետազոտական կենտրոնն է՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո:

«Հայաստանում կենտրոնը բացվել է 2018 թ.-ին ՀՀ կառավարության և «Ֆիլիպ Մորրիսի» միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո: Պոլիտեխնիկի 13-րդ մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է, ավելացրել ենք նաև երրորդ հարկ: Գիտական կենտրոնը ծառայում է նաև որպես հաբ, այսինքն՝ հյուընկալում ենք տեխնոլոգիական տարբեր ընկերությունների, կենտրոնը բաց է մամուլի ասուլիսների, տարբեր միջոցառումների կազմակերպման համար: Բացի դրանից, կենտրոնում կան լաբորատորիաներ, որոնցից կարող են օգտվել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը, ինչպես նաև ամբողջ Հայաստանի գիտնականները: Այստեղ կան ինժեներական լաբորատորիաներ, ունենք լսարանային տարածք, որտեղ կարող են կազմակերպվել կրթական ծրագրեր: Հայաստանում կենտրոնն աշխատում է երկու ուղղությամբ:

Առաջինը գիտական ծրագրերի իրականացումն է, համագործակցում ենք գրեթե բոլոր ինստիտուտների և հետազոտական կենտրոնների, գիտական խմբերի հետ, մոտավորապես 120 և ավելի գիտնականների հետ Հայաստանից: Երկրորդ՝ գիտության շարունակականությունն ապահովելու համար նպաստում ենք էկոհամակարգի զարգացմանը, այսինքն՝ փորձում ենք անել այնպես, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը լինի նորաձև, գիտնականները երկրից չգնան, երիտասարդները երազեն դառնալ գիտնական: Սկսում ենք մագիստրոսական ծրագրերի ֆինանսավորումից, նաև ասպիրանտական ծրագրեր ենք ֆինանսավորում, որպեսզի ասպիրանտները ստիպված չլինեն աշխատել, այլ կենտրոնանան գիտության վրա: Մեզ կարող են դիմել գիտական խմբերն իրենց հետազոտական աշխատանքների շրջանակում գրանտ ստանալու համար, նաև կազմակերպում և ֆինանսավորում ենք տարբեր կոնֆերանսներ, գիտական միջոցառումներ, որպեսզի ակտիվացնենք գիտական ոլորտը և օգնենք մարդկանց, որպեսզի նրանք իրենց «գտնեն» գիտության մեջ»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Հովհաննիսյանը:

Ընդգծում է՝ Հայաստանն ունի գիտության ավանդական ճյուղեր: «Այդ ուղղություններով աշխատում ենք հայկական գիտական կենտրոնների հետ, և ավելանում է ակտիվությունը: Այստեղ կարևոր է նաև բիզնեսի ներկայությունը: Առանց բիզնեսի կողմից եկող պատվերի գիտնականների համար աշխատելը դժվար է: Գիտությունը պետք է ունենա համապատասխան ֆինանսավորում: Իսկ այն պետք է իջեցնի ոչ միայն պետությունը, այլ նաև բիզնեսը»,-նշում է մեր զրուցակիցը:

Գիտահետազոտական կենտրոնն իրականացնում է հիմնարար հետազոտություններ նյութաբանության, տվյալագիտության և մի շարք այլ ոլորտներում: «Այստեղ շատ փակագծեր բացել չեմ կարող: Ունենք մեր աշխատակիցները, աշխատում ենք գիտահետազոտական կենտրոնների ու գիտական խմբերի հետ: Փորձում ենք հիմնարար հետազոտություններ իրականացնել Հայաստանում: Հայաստանը շատ մեծ չէ, գիտական հանրույթը ևս: Չորս տարվա ընթացքում հնարավոր է եղել համագործակցություն սկսել, նախնական համագործակցության հիմքեր հաստատել այն ինստիտուտների հետ, որոնք մեզ համար են հետաքրքիր, ամենախոշորն են Հայաստանում:

Նկատում ենք զարգացում, ակտիվություն այդ ոլորտում: Ամենակարևորը՝ կան երիտասարդներ, որոնք իրենց դիտարկում են գիտության ոլորտում և չեն շտապում գնալ այլ ուղղություններով: Իրականում ցավալի կլինի, եթե երիտասարդներին, որոնք մտածում են գիտնականի նման, չտրվի հնարավորություն զբաղվել դրանով, և իրենք ստիպված լինեն այլ ուղղությամբ գնալ, կամ կրթություն չստանալ, կամ էլ, օրինակ՝ հեռանալ երկրից: Էկոհամակարգի զարգացման շրջանակներում երիտասարդները կարողանում են իրենց տեսնել գիտության մեջ, որովհետև հետզհետե սկսում են հավատալ, որ Հայաստանում գիտնականը կարող է ունենալ արժանապատիվ աշխատավարձ, հնարավորություն ունենա մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրելու, այլ ոչ թե մտածի մի քանի տեղ աշխատելու կամ երկրից հեռանալու մասին: Ի վերջո, գիտնականը երկրի գիտական ներուժի մի մասն է»,- ասում է ընկերության Հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավարը:

Ընդգծում է՝ «Ֆիլիպ Մորրիսն» ամբողջ աշխարհում իր գիտական կենտրոնների և գործընկերների շնորհիվ փորձում է ստեղծել գիտական ցանց: «Հայաստանում մեր մասնագետները, գիտնականները հնարավորություն ունեն օգտվել այդ ցանցից, աշխատել, համագործակցել համաշխարհային համբավ վայելող գիտնականների հետ՝ միևնույն ժամանակ տարբեր երկրներում գտնվելով: Իրենք զբաղվում են համատեղ նախագծերով, ստանում փորձագիտական կարծիք, կարողանում ընդգրկվել գիտական տարբեր խմբերի մեջ: Ընկերությունը փորձում է նույն մոդելը կիրառել նաև երկրի ներսում, այս պահին ունենալ այն ինստիտուտների քարտեզը, որոնք աշխատում են Հայաստանում՝ սարքերով ու գիտական ներուժով, և փորձել ստեղծել համագործակցության հենքեր բոլորի հետ, ունենալով ներքին ցանցը, որը ցույց է տալիս, թե ինչ գիտական ու տեխնոլոգիական ներուժ ունենք: Մեր նպատակն այն է, որ էլ ավելի լայնացնենք համագործակցության շրջանակը Հայաստանի ընկերությունների հետ, փորձենք տարբեր ընկերությունների «մոտեցնել» իրար: Այսինքն՝ փորձելու ենք մեծացնել մասշտաբը և որակապես էլ ավելի զարգացնել այն, ինչ ունենք»,-եզրափակում է Տաթևիկ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest