Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում կկարողանան նշել կոնկրետ ծննդավայրը՝ քաղաքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անձնագրերում առաջարկվում է հնարավորություն տալ նշել կոնկրետ ծննդավայրը: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:

Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն  հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ):

Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում