Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայը երբեք չի վախենա ադրբեջանցու հետ համատեղ ապրելուց. Դադիվանքի նախկին վանահայր

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Համայն Ռուսիո Պատրիարքն ասաց, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար միասին ապրելուց բացի, այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ կեցությունից:  Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, որն ասաց՝ բնական է, որ Համայն Ռուսիո Պատրիարքն այդպիսի արտահայտություն է արել, թեև վանահայրը դա իրատեսական չի համարում.

«Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի խոսքը որպես հոգևոր առաջնորդի խոսք այդպիսին պետք է լինի, պետք է ասի, որ հաշտ ապրենք, այլ ձևով ինքը չի կարող արտահայտվել, հո չի ասելու վերցրեք զենքը և կռվեք: Մենք էլ ենք սերմանում հաշտություն, բայց մեր դիմաց կանգնած թուրքն ու ազերին պատրաստ չեն դրան, իսկ եթե ուզում են կործանել մեզ՝ մենք պետք է ստիպված պաշտպանվենք»,- ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իզուր չէ մեր բանակը կոչվում «Պաշտպանության բանակ», այլ ոչ թե «հարձակվողական»՝ մենք միշտ պաշտպանվել ենք ոչ թե հարձակվել, պաշտպանել ենք մեր հողը, մեր երկիրն ու տունն ենք պաշտպանում:

Անդրադառնալով հայ ժողովրդի և ադրբեջանցու համատեղ կեցությանը՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն նշեց, որ հայ քրիստոնյան միշտ էլ հաշտ է ապրել բոլորի հետ, բայց այսօր ադրբեջանցիները պատրաստ չեն դրան. «Մոտ ապագայում էլ, անգամ, 100 տարի հետո էլ ադրբեջանցիները չեն կարող հաշտ լինել մեզ հետ, որովհետև իրենք իրենց ժողովրդին քարոզում են հայատյացության գաղափարը: Իսկ մենք որպես քրիստոնյա՝ հաշտություն, միասնություն սեր և խաղաղություն: Թուրքը երբեք պատրաստ չէ հաշտ ապրելու, ինքը միշտ ուզում է իշխի. մենք չենք կարող հանդուրժել նրանց: Նույնիսկ 1915 թվականին փորձեցինք հաշտ ապրել. մենք նորից հաշտ էինք, բայց իրենք սրի քաշեցին մեր ժողովրդի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Վերջինս այն կարծիքին է, որ հայը երբեք չի վախենա ադրբեջանցու հետ հարևան լինելուց, հայի վախը ներսից է. «Հայը չի վախենում ադրբեջանցուց, հային վախեցնում են ներսից, ոչ թե դրսից: Եթե մեր ներսի վախը չլինի, մենք դրսից չենք ունենա»,- ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան:

Հավելենք, որ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: 

Զվարթ Պետրոսյան

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ