Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի կազմավորման ֆոնին. չի բացառվում, որ Նյու Դելին մտածում է աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու մասին

ПОЛИТИКА

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարի այցը Հայաստան չի կարելի է վերագրել սովորական իրադարձությունների շարքին, այն էլ բազմաթիվ պատճառներով: Այս մասին «Ռեգնում» գործակալության կայքում հրապարակված հոդվածում գրում է կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ հայոց անկախության 30 տարում այդ մակարդակի ոչ մի հնդիկ պաշտոնյա չի այցելել Երևան, թեև հարաբերություններ երկրների միջև, այնուամենայնիվ, ձևավորվել են:

Հեղինակը նշում է, որ 2017 թվականին Երևանում է եղել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությունը, որի այցը «Երկիր» պարբերականը բնութագրել էր որպես «հետախուզական», որի ընթացքում Նյու Դելին ոչ միայն հետաքրքրություն էր դրսևորել տարածաշրջանի նկատմամբ, այլև «փորձել էր հասկանալ Հայաստանի հետ համագործակցության ներուժը, խորությունն ու ուղղությունները՝ հարաբերությունների խորացման հեռանկարները հասկանալու նպատակով»:

«Մասնավորապես, Հայաստանն այն ժամանակ խոսում էր նախագծի մասին, որը թույլ կտար արագ և մատչելի գներով Հայաստանի տարածքով բազմամոդալային փոխադրումներ իրականացնել դեպի Հնդկաստանից Ռուսաստան և եվրոպական երկրներ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ»,- գրում է Տարասովը՝ հավելելով, որ նախագիծը կապված է «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հայեցակարգի հետ, որում Հնդկաստանը հանդես է գալիս որպես նախագծի համահիմնադիր:

Սակայն հետագայում դադար է տեղի ունեցել. հնդկական ուղղությունն ապրապնդելու Երևանի ջանքերն ապարդյուն են անցել: Թեև Նյու Դելին 2016 թվականին տասնամյա պայմանագիր է կնքել Թեհրանի հետ Չաբահար նավահանգստի համալրման և շահագործման վերաբերյալ, հետագա քայլեր չեն ձեռնարկվել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան առևտրային երթուղու գործարկման համար: «Մեր կարծիքով՝ խնդիրն այն էր, որ Նյու Դելին պատրաստ չի եղել «կովկասյան նետմանը»՝ զբաղվելով իր արտաքին առաջնահերթությունների «առաջին» և «երկրորդ» օղակների ձևավորմամբ: Ներկայում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, ինչն էլ Հնդկաստանի ԱԳ նախարարին բերել է Երևան: Ի դեպ, դա տեղի է ունենում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի կազմավորման ֆոնին: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ Նյու Դելիում սկսել են մտածել աշխարհաքաղաքական հակակշիռ ստեղծելու մասին՝ դրանում ներառելով Հայաստանին»,- գրում է քաղաքագետը:

«Անկեղծ ասած, ես նույնպես բավականին զարմացած էի՝ իմանալով, որ ոչ մի արտգործնախարար Հնդկաստանից Հայաստան չի այցելել: Ցանկանում եմ վստահեցնել, որ եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել նախկինում, այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր պոտենցիալ հարաբերություններին»,- ասել է հնդիկ նախարարը Երևանում: Հեղինակը մեջբերում է հայ փորձագետների կարծիքը, որի համաձայն՝ դա կարող է փոխել «տասնամյակներով սահմանված, թեև փխրուն, բայց գոյություն ունեցող ուժերի և շահերի հավասարակշռությունն՝ առնվազն դեպի Սև ծով ելք ունեցող Անդրկովկասում միջազգային լոգիստիկայի առումով և վերջացրած Պարսից ծոցի, Արաբական ծովի և Հնդկական օվկիանոցի ափերով»:

Սակայն, ինչպես Տարասովը նշում է, Նյու Դելին խնդիրներ ունի ոչ միայն Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքի հետ կապված, այլև՝ Չինաստանի: Չէ՞ որ պակիստանյան Գվադարն իրականում պատկանում է չինական կապիտալին, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհում հենց «պակիստանյան հատվածը» առաջ տանելու միտքը Պեկինինն է: Բացի այդ, Արարատ Միրզոյանը հայտնել է Իրանի հետ «Պարսից ծոց-Սև ծով» նախաձեռնությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման մասին, որով նոր լոգիստիկ երթուղի ի հայտ կգա, որը Հայաստանի միջոցով կկապի իրանյան նավահանգսիտները վրացականների հետ: Այդ նախագծի իրականացման հարցում հետաքրքրված է ոչ միայն Հնդկաստանը, այլև Բուլղարիան ու Հունաստանը: Այս ամենը նշելով՝ փորձագետը կարծիք է հայտնում, որ «Նյու Դելիի և ձևավորվող գլոբալ լոգիստիկ համակարգում նրա պոտենցիալ դաշնակիցների դիրքորոշումը կոշտ դիմակայության մեջ է մտնում նմանօրինակ չինական նախագծերի հետ»:

«Հաշվի առնելով Չինաստանի հետ Հնդկաստանի հակասությունները՝ զարմանալի չէ, որ ամերիկացիները չեն դադարում Նյու Դելիին իրենց գլոբալ դաշինքներում ներքաշելու փորձերը»,- եզրակացնում է Տարասովը:

«Սակայն մենք տեսնում են միայն Հնդկաստանի ձգտումը «հետազոտելու» Անդրկովկասում տիրող իրավիճակը: Դեռևս ոչ ոք չգիտի՝ կհայտնվի արդյոք Նյու Դելիի մոտ «կովկասյան ռազմավարություն», կներառվի այդյոք դա Նյու Դելիի «երրորդ օղակում», որը ներկայացնում է ողջ համաշխարհային ասպարեզը, որտեղ Հնդկաստանը կփորձի զբաղեցնել հզոր տերություններից մեկի և անվտանգության ապահովման հարցերում առանցքային խաղացողի տեղը: Այսպիսով, հարցը, թե արդյոք Ջայշանքարի այցը Երևան արձանագրային մակարդակի իրադարձություն է, թե երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբ, բաց է մնում: Նյու Դելին հասկացնում է, որ Երևանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերոջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա դեռ պետք է մանրակրկիտ վերլուծի իր հեռանկարները Կովկասյան տարածաշրջանի սահմաններից դուրս եկող «մեծ խաղին» մասնակցելու պարագայում»,- եզրափակում է փորձագետը:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ