Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարթության վրա։ Եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր կարողանա անկաշկանդ կերպով ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ արտաքին ուժերն ու տարածաշրջանային խաղացողները թույլ չէին տա Բաքվին իրավիճակը տանել ռազմական էսկալացիայի։ Իսկ սա նշանակում է, որ բանակցային գործընթացը հասել էր մի այնպիսի կետի, որ միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համար այլևս դատապարտելի չէին Ադրբեջանի գործողությունները։ Խնդիրն այն է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցով բանակցային գործընթացը սկսում է սեփական կետից։ Այնուամենայնիվ, թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար այդպես էլ հարցական մնաց, թե որն է այդ կետը։ Հիմնական լոզունգը, որը Փաշինյանն անընդհատ կրկնում էր, այն էր, թե «Արցախյան հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Միևնույն ժամանակ, վերջինս հստակ ձևակերպում չէր տալիս, թե դետալային առումով կոնկրետ որն է հայկական կողմի համար ընդունելի լուծման տարբերակը։ Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի կողմից ներկայացված այս բանաձևումը չի կարող գործել, քանի որ ադրբեջանական կողմը միշտ ձգտել է միայն իր համար ընդունելի լուծման հասնել։ Ու այս համատեքստում շատ զարմանալի էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Ալիևը կառուցողական է տրամադրված։ Ընդ որում, ամբողջովին անհասկանալի է մնում, թե ինչի՞ շուրջ էր, ի վերջո, Փաշինյանը բանակցում մշտապես ապակառուցողական դիրքորոշում ունեցող Ադրբեջանի նախագահի հետ, որ այդպիսի հայտարարություն էր անում։ Հիմա արդեն ամբողջովին երևում է, թե Ալիևն իր հանցագործ կեցվածքով ու հոգեխանգարմունքի հասած հայատյացությամբ ինչքան «կառուցողական» կարող է լինել։

Ընդ որում, Փաշինյանը Ազգային ժողովում «մուննաթով» հայտարարում էր, թե «ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են»։ Հետն էլ՝ «այ քեզ բան»... Այս ամենը ուշագրավ տեսք է ստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ծրարների փոխանակման, հատուկ բանագնացի առկայության, խոստումներ տալու մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին։ Ու մինչ այսօր իշխանությունները դեռ մեր հանրությանը չեն ներկայացրել, թե ինչ են բանակցել, ովքեր են բանակցել։ Ի դեպ, հիմա էլ նույնն է, ամեն ինչ դարձյալ թանձր «ծխով» է պատված: Մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իշխանությունները մեր երկրի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների հետ ժամանակին համապատասխան աշխատանքներ չեն տարել, որի արդյունքում կարող էր ավելանալ Հայաստանի քաշը տարածաշրջանում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Հնդկաստանի արտգործնախարարը վերջին օրերին միայն Հայաստան այցելում, հետո էլ պաշտոնական հանդիպման ժամանակ Փաշինյանը զարմանում է, որ Սուբրամանյամ Ջայշանկարը Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելում։

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ինչո՞վ են զբաղվել ՀՀ իշխանությունները։ Չէ՞ որ այս ընթացքում Ադրբեջանին հաջողվել է սերտորեն աշխատել Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ տարբեր ուղղություններով՝ ռազմականով սկսած, տնտեսականով վերջացրած։ Մեր իշխանությունները միայն հիմա են հիշել Հյուսիս-Հարավ ծրագրի կարևորության ու համանուն ճանապարհի կառուցումն արագացնելու հարցում աջակցություն ստանալու նպատակով Թեհրանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ու մինչ այժմ ՀՀ իշխանությունները դեռ քննարկում են Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված խնդիրները։ Այսինքն, մինչև Հայաստանը կողմնորոշվում է, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կոնկրետ նախագծեր են իրականացնում։

Մի՞թե հնարավոր չէր պատերազմից առաջ Հյուսիս-Հարավի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերել ու անցնել ճանապարհի արագացված տեմպերով կառուցմանը։ Այս ամենը վկայում է միայն այն մասին, որ իշխանություններն այսքան ժամանակ լավագույն դեպքում իսկապես անգործունակ են եղել, և իրենց արդարացումը տեղավորվել է միայն բոլոր հարցերում նախկիններին մեղադրելու շրջանակներում։ Ու պատահական չէ, որ նրանք հիմնականում հոնքը սարքելու տեղը, աչքն էլ հետն են հանել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե դիվանագիտական ծառայության մեջ վերականգնելու է պրոֆեսիոնալիզմը, բայց քանի գնում, պրոֆեսիոնալիզմի մասով դիվանագիտական համակարգն ավելի ծանր վիճակում է հայտնվում՝ չհաշված մեկ-երկու բացառությունները։

Դա նրանից է, որ Փաշինյանն իր թիմակիցներին, առանց նրանց որակները և արդյունավետությունը հաշվի առնելու, հերթով դեսպան է ուղարկում կամ ԱԳՆ-ում առանցքային պաշտոնների է նշանակում։ Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանին պետք են ոչ թե որ գործից հասակացող մարդիկ նշանակվեն, ինչից պետությունը կշահի, այլ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կամակատարներ կլինեն։ Իսկ թե ինչո՞ւ է այսպես լինում, ու թե արդյո՞ք խնդիրը միայն վերը նշված «լավագույն դեպքում»-ի շրջանակներում է, իսկապես մտածելու հարցեր են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus