Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի ժամանակ է անցել, իսկ պետական կառավարման համակարգն այդպես էլ դուրս չի գալիս ճգնաժամային իրավիճակից։ Չէ, այնպես չէ, որ պատերազմից առաջ Հայաստանի կառավարման համակարգում ամեն ինչ կարգին էր, սակայն պատերազմի արդյունքում այդ համակարգի՝ քիչ թե շատ գործող հատուկենտ «ատամնանիվների» աշխատանքն ամբողջությամբ պարալիզացվեց։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Չէ՞ որ նույն Փաշինյանը խոստանում էր պետական կառավարման համակարգին նոր շունչ հաղորդել։ Առաջին խնդիրն այն է, որ Փաշինյանը ոչ թե առաջնահերթ համարեց պետական ապարատը նոր ռելսերի վրա դնելու հարցը, այլ սեփական փիառն ու բացառապես անձնական դիվիդենտները։

Դրա համար էլ նա պատերազմ հայտարարեց պետական կառավարման համակարգին, կարևորագույն օղակներում նշանակեց այնպիսի թիմակիցների, որոնք ընդհանրապես գաղափար չունեին ու մինչև հիմա էլ չունեն, թե ինչ ասել է պետական կառավարում, և որոնք այլ պայմաններում հազիվ «ձգեին» որևէ նախարարության դռնապանի գործին։ Այս ամենը ձեռնտու էր Փաշինյանին մի քանի ասպեկտով. մի կողմից՝ իր թիմակիցները, որոնք աջակցել էին իրեն շարժման օրերին Գյումրիից Երևան քայլելու և այլ հարցերում, գոհ կլինեն, իսկ մյուս կողմից էլ՝ ինքը կկարողանա իր վրա վերցնել ողջ պետական կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ պետության դերակատարությունը, իսկ «օդից» պաշտոն ստացածները, որոնց գերակշիռ մասի համար դա նույնիսկ երազանք չէր կարող լինել, ցմահ երախտապարտ կլինեն իրեն։ Դրա արդյունքում էլ ցանկացած հարցի, որը գտնվում էր պետական կառավարման համակարգի լիազորությունների տիրույթում, որպես կանոն, Փաշինյանն անպայման միջամտում էր, դրա վերաբերյալ առանձին գրառում էր կատարում ֆեյսբուքում կամ ուղիղ եթեր դուրս գալիս։

Նա և՛ ֆինանսիստ է, և՛ համաճարակաբան, և՛ զինվորական գործի «մեծագույն գիտակ», և՛ ամեն ինչ, բայց ձախողումների ժամանակ նա երբեք պատասխանատու ու մեղավոր չէ: Այսպիսով, երեք տարի շարունակ Փաշինյանը մի կողմից՝ փիառվում էր, իսկ մյուս կողմից՝ փորձում ցույց տալ, որ ոչ մի հարց առանց իր միջամտության չի կարող լուծվել։ Ամենապարզունակ հարցը՝ ասենք՝ Չարենցավանի մի դպրոցի տնօրենի նշանակման խնդիրը՝ նշվածի վառ օրինակ: Որոշ դեպքերում էլ իր գործողություններն արդարացնելու համար Փաշինյանը լուրեր էր տարածում, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է իրենց փոփոխություններին։

Եթե համարգի ինչ-որ թևեր դիմադրել են, ուրեմն պատճառ է եղել դրա համար։ Եվ, ընդհանուր առմամբ, մեկ մարդը ֆիզիկապես ուղղակի ընդունակ չէ և ոչ էլ կարող է բոլոր հարցերից գլուխ հանել, առավել ևս, եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի նման մեկի մասին է, որը միշտ ու բոլոր հարցերում ձոխողում է ամեն ինչ։ Այնինչ, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումը պահանջում է, որ սահուն, համապատասխանեցված և անխափան գործեն այդ համակարգի բոլոր օղակները։ Սակայն Փաշինյանին մինչև հիմա թվում է, թե բոլոր հարցերից միաժամանակ կարող է հեշտությամբ գլուխ հանել։

Բայց հենց վերջինիս միջամտության արդյունքում է, որ պատերազմի ժամանակ ծայրաստիճան անկազմակերպ վիճակ ունեցանք, քանի որ համապատասխան ինստիտուտները չէին կարողանում սինխրոնացված գործել։ Բացի այդ, Փաշինյանը թաշկինակի պես է փոխում կառավարման համակարգի որոշ առանցքային թևերի ղեկավարներին՝ այդ օղակները անընդհատ սթրեսի ենթարկելով։ Օրինակ՝ 2,5 տարում նա փոխել է ԱԱԾ հինգ տնօրենի։ Բայց չէ՞ որ տևական ժամանակ է պահանջվում, որպեսզի համակարգի բաղկացուցիչ մասերի ղեկավարները կարողանան ադապտացվել նոր պայմաններին։ Իսկ մինչ այս ավանդույթը շարունակվում է, կառավարման համակարգում առկա ճգնաժամը շարունակվում է պահպանվել։

Դրա արդյունքում էլ պետության անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը ու այլ հարցերի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին շատ հաճախ տեղեկանում ենք լրատվամիջոցներից ու հասարակ քաղաքացիներից և հետո միայն ուշացումով՝ այդ գործառույթն իրականացնող կառույցներից։ Որոշ դեպքերում էլ պետական տարբեր կառույցներ կարող են ուղղակի միմյանց հերքող տեղեկություններ տարածել կամ ընդհանրապես չտիրապետել իրավիճակին։ Այդպիսի պարագայում էր, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ստիպված իրենց ուսերին պետք է վերցնեին սահմանների պաշտպանության ու հակառակորդի զինվորականների հետ բանակցելու խնդիրը։ Այդպիսի վիճակ էր նաև նախօրեին, երբ մեկ ժամ շարունակ համապատասխան կառույցները չէին արձագանքում Արցախից եկող անհանգստացնող տեղեկություններին, ինչի արդյունքում ամենատարբեր լուրեր տարածվեցին, այդ թվում՝ զոհերի ու վիրավորների մասին: Այնպես, որ գրեթե ամեն օր տպավորություն է ստեղծվում, թե մենք ընդհանրապես պետություն չունենք։

Իրականում մենք չունենք իշխանություններ: Այսինքն, ունենք, բայց դա փաշինյանական է, ինչը նույնն է, թե չունենք: Իշխանություններ, որոնք ոչ միայն պարտվեցին պատերազմում, ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձան, որոնք ոչ միայն հանձնեցին Արցախի մեծ մասը, այլև, մեծ հաշվով, հասցրեցին քանդել պետական համակարգի բոլոր գործող դետալները և թողնել միայն դրանց ստվերը..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!