Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է բիզնեսին ու շրջանառությանը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք շրջանառության զգալի կորուստ ենք ունենալու, որը մանավանդ այս սեզոնին ոչ մի կերպ չի նպաստելու ոլորտի հետագա առողջացմանը:

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի դիտարկումն է՝ կապված հնարավոր նոր սահմանափակումների հետ: Նշենք, որ Covid-19 վարակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը մշակում է մի նախագիծ, ըստ որի, ժամանցի վայրեր, այդ թվում՝ ռեստորաններ այցելելու համար պատվաստված լինելը կամ թեստավորվելը պարտադիր կդառնա: Աշոտ Բարսեղյանը սահմանափակումների երկու տեսակի մասին է մատնանշում, որոնք, ըստ էության, ընդունելի կլինեին:

«Սովորաբար այնպիսի միջոցներ են ձեռնարկվում, որ սահմանափակումները բիզնեսի վրա չազդեն, երկրորդ՝ պետությունը փոխհատուցում է բիզնեսի կրած վնասները: Մենք բոլորս լավ գիտակցում ենք, որ այս կառավարությունը դժվար թե կարողանա կամ ցանկանա փոխհատուցում տրամադրել: Հասկանալով սա՝ պետք է գիտակցենք, որ նման ցանկացած սահմանափակում խիստ հարվածելու է մեր բիզնեսին ու շրջանառությանը: Բացի այդ, դժվար է լինելու դա իրագործել ու իրականացնել նշվածը: Շատ դժվար կլինի ապահովել նաև այդ հնարավոր օրինագծի կիրառական մասը:

Այլ խնդիր էլ կա: Ինչպես իրավացիորեն նշեցին շատերը, ռեստորանային ոլորտը վերջինն է, որի նկատմամբ կարելի է այդ սահմանափակումները կիրառել: Օրինակ՝ նախօրեին առողջապահության նախարարությունը և, առհասարակ, կառավարությունը «մաստեր կլաս» ցույց տվեց ՊՇՌ թեստ հանձնելու կազմակերպման առումով: Իրականում պարզապես հերթ կազմակերպեց: Դժվա՞ր էր էլեկտրոնային հարթակ ստեղծել, մարդկանց հերթագրել, ժամ սահմանել ու հենց այդ ժամին թեստավորում կազմակերպել: Այսինքն, պարզունակ կազմակերպչական կարողություններ անգամ չկան»,-ասաց նա՝ նշելով, որ կարող էին դիմել բիզնեսին, ու ամեն ինչ այլ կերպ կկազմակերպվեր:

«Գնացեք օդանավակայան, տեսեք, թե փետրվարից ինչ է կատարվում: Հայտարարել են ստերիլ զոնա, ու ստերիլ զոնայի աջ ու ձախ կողմերում հազարից ավելի մարդիկ, իրար գլխի հավաքված, կանգնած են: Այդպիսի վայրերում վարակը չի՞ տարածվում: Էլ չեմ խոսում հասարակական տրանսպորտի մասին: Մինչդեռ հասարակական սննդի ոլորտն այն ոլորտն է, որտեղ մարդիկ իրարից բավականին հեռավորության վրա են նստած, կուտակումներ չկան ու սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, ինչը նախ հենց մեր բիզնես շահերից է բխում»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ խնդիրն ավելի գլոբալ ենթատեքստ ունի: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության դաշտում է խնդիրը, որն առանց հաշվի առնելու առողջապահական խնդիրները՝ ամբողջությամբ քաղաքականացրել է այս թեման ու շարունակում է ուղիղ կառավարել ազգային առողջապահական հիմնարկները: Մեր առողջապահական հիմնարկը ևս ԱՀԿ-ի ուղիղ ենթակայության տակ է: Այնտեղից ինչ հրահանգ ուղարկեն, այստեղ ոչ թե ի գիտություն, այլ ի կատարում են ընդունում: Այս մարդիկ այս հրահանգները կատարելով՝ պարզ չէ, թե ի՞նչ օրակարգ են առաջ բերում»,-ասաց նա:

Աշոտ Բարսեղյանը Մոսկվայի օրինակը բերեց. «Մոսկվայի քաղաքապետը նախօրեին հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տա, որ համաճարակի պատճառով քաղաքը կանգնի: Ու չնայած մեզ մոտ ստեղծված հուժկու պատկերին, հիվանդությունը կարելի է առողջապահական մեթոդներով կառավարել: Երբ իրենք փորձում են ոչ թե առողջապահական մեթոդներով, այլ տնտեսական սահմանափակումների ու սանկցիաների միջոցով կառավարել, ապա այդ ճանապարհն իրենց ոչ մի տեղ չի տանելու: Դա «տուպիկ» է, իրենք չեն կարողանալու վերահսկել ռեստորանային, հյուրընկալության ոլորտները: Ու վերջապես հարց է, թե ո՞ւմ դեմ են աշխատում: Ռեստորանային ոլորտի՞, որն ուղիղ կապ ունի տուրիզմի հետ: Այն գերակա ճյուղ է, ու մեր բյուջեի մի զգալի մասը կախված է տուրիստական հոսքերից: Իսկ առողջապահության տարբեր մասնագետների կողմից առողջապահության մասին մտածելու պաթոսային տեքստերը ոչ մի վստահություն չեն ներշնչում մեր՝ բիզնեսի ներկայացուցիչներիս մոտ»:

Ոլորտի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս առումով մեկ այլ հարց էլ է առաջանում. «Տոտալ աղքատության տանենք երկիրը, բայց ասենք, որ դա ինչ-որ առողջական խնդի՞ր է լուծում: Այս ամենի մեջ տրամաբանական կապ չկա: Բացի այդ, առողջապահական խնդիրներով ու հարցերով պետք է զբաղվեն համապատասխան որակավորում ունեցող անձինք, ոլորտը հենց նրանք պետք է ղեկավարեն, ինչը մեզ մոտ բացակայում է»:

Աշոտ Բարսեղյանը նշեց, որ չեն պատրաստվում որևէ առաջարկ ներկայացնել նախագիծը մշակողներին. «Ե՞րբ են լսել: Հակածխախոտային օրենքի նախագծի պարագայում փոխնախարար հանդիսացող Լենա Նանուշյանը եկել ու ԱԺ ամբիոնից մատ էր թափ տալիս պատգամավորների վրա ու ասում՝ այս օրենքը պիտի ընդունեք: Խնդիրն այն է, որ խախտված է յուրաքանչյուր մեխանիզմ, կարևոր չէ, թե ինչ է ասված, ինչ է գրված նախագծում, բայց իրենք «զոռբայությամբ» անցկացրեցին մի օրենք, որն ուղիղ հարվածում է նաև մեր պետական բյուջեին: Մեծ հաշվով, մեր պաշտոնյաները նույնիսկ չեն էլ փորձում տեղայնացնել որևէ նախաձեռնություն: Հրահանգը ստանում են և իրականացնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым