Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գիտության ոլորտում չպետք է հիասթափվես». երիտասարդ գիտնականների ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետն է. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Հովհաննիսյանը 2011 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում:

«Այս տարի խումբ ենք կազմել, որում ընդգրկված են երիտասարդներ տարբեր լաբորատորիաներից: Երիտասարդները զբաղվում են աուտոիմուն հիվանդություններով: Ես, Հռիփսիմե Խաչատրյանը և Մարիամ Գուրօղլ յանը շահել ենք դրամաշնորհը՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթի» շրջանակներում: Սակայն այնպես չէ, որ միայն երեքով ենք աշխատում: Ավագ սերնդի ներկայացուցիչների օգնությամբ հետազոտություններ ենք անցկացնում և անցկացնելու ենք: Մեր գիտական խմբում ընդգրկել եմ տարբեր լաբորատորիաների աշխատակիցների: Հիմա զբաղվում ենք աուտոիմուն շաքարային տիպ մեկ դիաբետով: Կա շաքարային դիաբետի երեք հիմնական տեսակ՝ տիպ 1 և տիպ 2, ինչպես նաև խառը տիպ:

No description available.

Տիպ մեկն աուտոիմուն բնույթ է կրում, ենթաստամոքսային գեղձի ենթաբջիջները ոչնչանում են, որոնք ինսուլին են արտադրում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչո՞ւ են այդ ենթաբջիջները ոչնչանում: Երբեմն բետա բջիջները տրանսպլանտացիայի են ենթարկվում, բայց նորից ոչնչանում են: Այստեղ ներքին ախտաբանական մեխանիզմները խախտված են: Ի՞նչ է աուտոիմուն հիվանդությունը: Իմունիտետը պայքարում է իր իսկ օգտակար բջիջների դեմ: Հիմա ուսումնասիրում ենք դրա հիմքում ընկած բոլոր ախտաբանական պրոցեսները: Տիպ 2 շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներն առկա են, ինսուլինը կա, բայց գլ յուկոզան, այսինքն շաքարը չի ներծծվում: Ի՞նչ է շաքարախտը, երբ օրգանիզմում ավելանում է գլ յուկոզայի մակարդակը, իսկ այդ դեպքում ինսուլին է պետք, որ ներծծվի և մակարդակը հավասարվի: Մեր ուսումնասիրությունների արդյունքում փորձում ենք գտնել ինչուների պատասխանները, սա, իհարկե, երկարատև աշխատանք է պահանջում»,«Փաստի» հետ զրույցում ասում է գիտական խմբի ղեկավարն՝ ընդգծելով, որ ձեռք են բերել համապատասխան սարքավորում ավելի ստույգ տվյալներ ստանալու համար:

No description available.

Հավելում է՝ համագործակցում են «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և Հերացու անվան բժշկական համալսարանի հետ: Վերադառնալով դրամաշնորհին՝ Մարգարիտան նշում է, որ այն շահել են երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: «Որպես երիտասարդ գիտնական դիմել էի ԵԳԱԾ գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթին, ստացել 3մլն ՀՀ դրամի ֆինանսավորում Գիտության կոմիտեից։ Արդյունքում Գիտության կոմիտեն տրամադրեց այդ գումարը, իսկ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտն էլ տվեց խմբին հավելավճար, որպեսզի կարողանանք ինստիտուտի համար համապատասխան սարքավորումը ձեռք բերենք ուսումնասիրություններ իրականացնելու համար: Կարող ենք փաստել, որ պետությունն իր մասով աջակցում է երիտասարդ գիտնականներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա կենսաքիմիա է դասավանդում նաև Հայկական բժշկական ինստիտուտում: «Գիտությունը շատ հետաքրքիր աշխարհ է, բարդ է, ֆինանսավորումը քիչ է, աշխատավարձը նույնպես, բայց հուսանք երիտասարդներին կխրախուսեն, որպեսզի նրանք զբաղվեն գիտությամբ: Պետք է նվիրյալ լինես: Հիմա երիտասարդներն, օրինակ՝ նախընտրում են ծրագրավորում սովորել, այնտեղ նաև բարձր են հոնորարները: Բայց մենք էլ մեր հերթին փորձում ենք երիտասարդների մեջ հետաքրքրություն սերմանել: Իհարկե, ասել, որ գիտության հանդեպ շատ մեծ հետաքրքրություն կա, սխալ կլինի, ընդ որում՝ պատճառները տարբեր են: Երբեմն ուսանողները հարցնում են՝ որքան աշխատավարձ եմ ստանում: Արձագանքում եմ՝ ավելի լավ է չասեմ (ծիծաղում է-խմբ.):

No description available.

 

Բայց նաև հավելում եմ՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է արդյունքի հասնել, ի վերջո, կան տարաբնույթ դրամաշնորհներ, որոնք կարող են խթան դառնալ աշխատելու և հաջողություններ գրանցելու համար: Լինում են պահեր, երբ ճնշվում ես, բայց հետո նորից առաջ ես գնում: Կարևորը՝ չպետք է հիասթափվես: Օրինակ՝ ես ցանկանում եմ ջանքեր ներդնել, որ ապագայում կարողանամ մարդկանց ինչոր հիվանդություններ բուժել, օգնել նրանց: Եթե քո առջև նման նպատակ դնես, հաջողության էլ կհասնես: Ես նաև չեմ ուզենա, որ երիտասարդ գիտնականները գնան մեր երկրից: Պետք է մեկնել արտերկիր փորձի փոխանակման նպատակով, բայց հետո անպայման վերադառնալ հայրենիք»,-եզրափակում է Մարգարիտա Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении