Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բաքուն հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը. ոչ մեկին պետք չէ պատերազմ, դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ն «Իրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը աստիճանաբար վերածվել է Բաքվի և Թեհրանի միջև սուր առճակատման: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին, անցակետեր է տեղադրել և սկսել վարորդներից «ճանապարհային հարկ» գանձել:

Դա բարդացրել է Անդրկովկասի տարածքով իրանական ապրանքների անվճար տարանցումը Ռուսաստան: Զգուշավոր «քաղաքավարության փոխանակումից» հետո Թեհրանը սկսել է ավելի համարձակորեն խոսել սահմաններում Բաքվի գործողությունների մասին, և հոկտեմբերի սկզբին լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի ադրբեջանական ինքնավարության մոտ: Գրեթե անմիջապես դրան հաջորդել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Իրանի սահմանի մոտ: Դրանք ուղեկցվել են Իրանի հասցեին բավական համարձակ քննադատությամբ: Թեհրանը դա ուղղակի սադրանք է անվանել և զգուշացրել նրանց, ովքեր ձգտում են ապակայունացնել երկրի հյուսիսային սահմանները, իրենց պատրաստակամության մասին՝ տապալել «թշնամիների չարագործ նպատակները»: Ադրբեջանը չի լսել: Փոխարենը Բաքվում ցուցադրաբար փակել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը և Հուսեյնիե մզկիթը:

Իրանն արձագանքել է՝ արգելափակելով ադրբեջանական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք: «Ադրբեջանի նման փոքր երկրի պաշտոնյաները չպետք է առյուծի պոչի հետ խաղան: Նրանք պետք է սթափվեն: Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա ճշգրիտ ուղղված հրթիռների ձայնից»,-զգուշացրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհսեն Դեհնավին: Ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանում նոր ապակայունացումը, և արդյո՞ք դա կարող է վերածվել իրական ռազմական հակամարտության: Այդ հարցերով PolitExpert- ին հարցազրույց է տվել Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր տնօրինության նախկին ղեկավար գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

Հարց.- Ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան համարձակ արձագանքել Իրանի զորավարժություններին:

Պատասխան.- Հավանաբար, նա վախեցել է՝ հասկանալով, որ սխալ քայլեր է կատարել: Կոշտ հայտարարություններ են արվել, որին հաջորդել են որոշակի գործողություններ, այդ թվում ՝ զորքի դուրս բերումը սահման: Գուցե Բաքուն Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո հավատացել է սեփական ուժերին, բայց չի գնահատել իրական սպառնալիքը: Սա արդեն ղարաբաղյան միլիցիա չէ, սա կանոնավոր ուժեղ բանակ է:

Հարց. - Հնարավո՞ր է նոր պատերազմ տարածաշրջանում: Պատասխան.- Ես կասեի, որ սա պատերազմ է Իրանի և Թուրքիայի ու Իսրայելի միջև: Բաքուն միայնակ ռիսկի չի դիմի՝ վատթարացնելով հարաբերությունները Թեհրանի հետ, նա պետք է հենվի Թուրքիայի կամ Իսրայելի ուժի և քաղաքական ազդեցության վրա: Իսկ Թուրքիան, ինչպես հիշում ենք, ՆԱՏՕ -ի անդամ է: Եվ, թերևս, դաշինքին ապավինելով է նա իրեն այդպես դրսևորում:

Հարց.- Իրանի իշխանությունները մշտապես նշում են Իսրայելին՝ իրենց հայտարարություններում մեղադրելով նրան տարածաշրջանում ապակայունացման փորձերի մեջ: Իրականում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թել Ավիվը:

Պատասխան.- Իսրայելի համար դա տոն է, երբ նրա հիմնական հակառակորդը՝ իսլամական աշխարհը, պատերազմում է ինքն իր հետ: Երբ թշնամին կենտրոնացած է ներսում առկա խնդիրների վրա, Իսրայելն ինքը վտանգի տակ չէ, ուստի Թել Ավիվը կնպաստի իսլամական աշխարհում անկայունության ներդրմանը, որպեսզի սուննիներն ու շիաները կարողանան պայքարել միմյանց միջև: Իսկ եթե նրանք չպայքարեն, ուրեմն նրանց կօգնեն. ինչ-որ կեղծ ահաբեկչական կազմակերպություններ կստեղծվեն և այլն: Սա Իսրայելի քաղաքական ռազմավարությունն է: Այսպիսով, դա ձեռնտու է նրան:

Հարց.- Կարո՞ղ է Ադրբեջանը օգտագործման համար Իսրայելին տրամադրել իր ռազմակայանը:

Պատասխան.- Չի բացառվում: Իրանի, Սիրիայի կամ այլ երկրների դեմ ագրեսիա ցուցաբերելով՝ Իսրայելը, որպես կանոն, պատասխանատվության բեռ չի զգում. նա միջազգային իրավունքի շրջանակներից դուրս է, քանի որ դրա հետևում կանգնած է ԱՄՆ -ը: Այսպիսով, նա կարող է գնալ դրան:

Հարց.- Ո՞վ կհաղթի նոր պատերազմում, եթե դա տեղի ունենա:

Պատասխան.- Հաղթանակը կլինի, եթե հնարավոր լինի պատերազմից խուսափել և բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծել: Ոչ մեկին պետք չէ պատերազմ: Դա միայն սրում է խնդիրները և ստեղծում նորերը: Այս բոլոր խնդիրները լրիվ լուծելի են, ուստի ես կառաջարկեի հանգիստ բանակցություններ վարել: Կարծում եմ` Ադրբեջանը պատրաստ է դրան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении