Երևան, 07.Դեկտեմբեր.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այծերի ժողովը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի գլխավոր հեռուստակայանի մոտ իսկական խառնաշփոթ էր. մի խումբ այծեր հանգիստ ու անվրդով մկկալով անցան հսկիչների կողքով` ներկայացնելով ինչ-որ փաստաթղթեր, որոնցից պարզ դարձավ, որ դրանք սովորական այծեր չեն, այլ հատուկ հրավիրվել են հեռուստաժողովին մասնակցելու համար: Բացելով ժողովը` Գլխավոր այծը ներկայացրեց քննարկման դրված հիմնական հարցը` «Ի՞նչ հարաբերություն կա ալկոհոլի, գրականության և այծերի միջև»: Նա նաև զգուշացրեց, որ չի կարելի կմկմալ կամ մկկալ էկրանի առաջ, քանի որ իրենք հեղափոխություն են արել, հաղթել են և տիրացել Մարդկանց Երկրին: Այսուհետև միայն այծերն են խոսելու էկրաններից, կամ էլ այն մարդիկ, ովքեր տեղեկանք կներկայացնեն, որ իրենք ևս այծեր են:

Ստեղծագործող այծերի առջև երկրի նոր ղեկավարութունը խնդիր էր դրել` ստեղծել այծերի գրականություն՝ իբրև «ժամանակակից պրոդուկտ»: Պրոդո՞ւկտ, թե՞ պոեզիա` հետաքրքրվեց այծերից մեկը: Գլխավոր այծը, որ բոլոր հարցերի պատասխանն ուներ, հստակ ու բարձրաձայն հայտարարեց` իրենք նախապատվությունը տալու են այլ երկրներում գործածվող բառերին, ուրեմն` «պրոդուկտ», իսկ եթե դեռ չեք կարող հրաժարվել մարդկանց բառերից, ուրեմն գոնե սովորեք ասել այսպես` «բանաստեղծական պրոդուկտ»:

-Ես միշտ էլ դեմ եմ եղել մարդկանց մշակույթին` այդ անհեթեթ հայրենասիրական խզբզոցներին,- խոսեց այծերից մեկը,- հայրենասիրություն և «բանաստեղծական պրոդուկտ»` իմ կարծիքով անհամատեղելի բաներ են:

«Հայրենիք», «ազգային պատմություն» հասկացողությունները կեղծ են և չեն կարող համարվել «գրական պրոդուկտ»:

Մոդեռնիստ այծերն իրենց դատապարտվածությունն ու ըմբոստությունն ի հայտ են բերել հարբեցողությամբ, թմրանյութ օգտագործելով: Հեղափոխական ու ըմբոստ այծերը` մեր նախնիները, այլ ելք չունեին, քան հարբելը: Բայց եթե ձեզ, հարգելի այծեր, հետաքրքրում է իմ ստեղծագործական փորձը, ապա պիտի ասեմ, որ ես սկսել եմ գրել ձմերուկի, պոմիդորի, տոմատի, սուրճի մասին: Կյանքը բաղկացած է այդպիսի փոքրիկ հաճույքներից, և պարտադիր չէ, որ դու ձոներ նվիրես հայրենիքիդ, որ համարվի լավ «գրական պրոդուկտ», դու կարող ես տոմատին բանաստեղծություն ձոնել, և դա ինքնին մեզ` այծերիս համար կարևոր փորձառություն է: Ես գրական «պրոդուկտի» բարձր ընկալումն իջեցնում եմ ամենացածր մակարդակի:

Հը՞, ի՞նչ կասես, Լոլոզ: Այծը, ում տրվեց այդ «Լոլոզ» միանգամայն հասկանալի ու նրան չափազանց հարմար պատվանունը, ընկերաբար հանդիմանեց.

–Մեր հեռուստազրույցն ինչ-որ չի ստացվում, Անտաշ ընկեր, առաջարկում եմ վերադառնալ մեր հաղորդման բուն թեմային` արդյո՞ք խմիչքների փոփոխությունը փոխում է նաև մեր «բանաստեղծական պրոդուկտի» բովանդակությունը:

Այստեղ հաղորդավարը չդիմացավ. -Կներեք, հարգելի այծեր, այս ստուդիայից դուրս նայեք, ձեր ժողովուրդը լացում է, հազար ու մի կարիքի մեջ է, պատերազմ է եղել, երկիր ենք կորցրել, թշնամին մեր երկրի սահմաններից ներս է մտել, դուք այս ինչի՞ մասին եք խոսում: Այծերը կարկամեցին` այդպիսի կոշտ միջամտության չէին սպասում և պատրաստ էլ չէին:

Դրությունը փրկեց Գլխավոր այծը.

-Կներեք, դա արդեն ազգայնականություն է, եթե մեր կառուցողական հարևանը մեր սահմանից ներս է մտել, ուրեմն, դա անհրաժեշտ է: Եվ ապա` սա մեր երկիրը չէ, սա մեր հողը չէ` այդ մենք էինք զավթել հարևանի տունը: Նա մեր հարևանն է, իսկ մեր թշնամին Արեսն է` ռազմի աստվածը, ում դեմ պայքարի կոչ եմ անում, և մեր գաղափարախոսությունն էլ առաջարկում եմ հռչակել այսպես` Անտի Արես: Ժողովն ավարտվեց, այծերը դուրս եկան ստուդիայից, հրաժեշտ տվեցին հսկիչներին, որոնք էլ պատասխանի փոխարեն ինչ-որ բան մկկացին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեռահար կառավարման վահանակ կամ՝ պուլտ. ինչպե՞ս է այն հայտնվել մեր կյանքում. «Փաստ»Միտումնավոր անջատել parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ, առնվազն անբարոյական սրբապղծություն է.Ռոբերտ ՀայրապետյանԶինծառայողների առողջության ապահովման հրատապության և առաջնահերթության հետ կապված նախագիծն իշխանությունը մերժեց. Տիգրան ԱբրահամյանՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածեցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ, որ խլեց ավելի քան 25000 մարդու կյանք. «Փաստ»«Մի ստեք», «Ավելի լավա մեկ–մեկ հայելու մեջ նայեք». Թեժ բանավեճ՝ Արսեն Թորոսյանի և Թագուհի Թովմասյանի միջև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է «Շենքերի վերանորոգում, ցածր աշխատավարձ, տեխնիկական վերազինում». մարզային թատրոնների հիմնական խնդիրները. «Փաստ»Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար-նոյեմբերին. Վիճակագրական կոմիտեի տվյալներ. Հռիփսիմե ՍտամբալյանԱռաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար. Գագիկ Ծառուկյան Վարակակիրների թիվն՝ այսօրԵրբե՛ք չգայթակղվել. «Իմ անձնական շքեղությունը հզոր Հայոց պետությունս է». Խաչիկ Ասրյան«Եթե լացը չի վերածվում գործողության, ապա այն ոչ մի կոպեկ չարժի». «Փաստ»Բաջանաղի խաղերը․ «Քաղաքացիական պայմանագիրը» անմաքուր մեթոդներով իր կողմն է թեքում ծանրության նժարը Երկրաշարժ է գրանցվել Չկա Հայաստան առանց Արցախի եւ չկա Արցախ առանց Հայաստանի. Ասպրամ Կրպեյանը երդվեց «Ցավոտ զիջումները» հասնում են Տավո՞ւշ. սահմանամերձ Ոսկեպարում շուտով կսկսվի նոր ճանապարհի կառուցումը«Համոզված եմ, որ ներքին պայմանավորվածություններով ամեն ինչ լուծված է». «Փաստ» Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. ընդդիմադիր Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Նշված հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Թանկացումների շղթան ու էներգետիկ մարտահրավերները. «Փաստ»Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը Կարծիք կա,որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել. Էդուարդ ՇարմազանովՆպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով». Տիգրան Աբրահամյան Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԿիրակնօրյա նիկոլամերժումն ու ինքնարդարացման հուսահատ ջանքերը. «Փաստ»Առաջիկա օրերին որոշ շրջաններում ձյուն է սպասվում «Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինդիկատոր են. սա հստակ ու մեծ ազդակ է». «Փաստ»Հինգից՝ հինգ. «Հայրենիքի» տպավորիչ արդյունքները. «Փաստ»Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար․ «Ժողովուրդ»ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում․ «Փաստ»Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն. «Փաստ»«Հրապարակ».ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ինՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող. «Փաստ»ԱՄՆ-ն ռազմական օգնություն է խոստանում Ուկրաինային` Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքումԳեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն. կա տուժած (լուսանկարներ)Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ «չի տառապում երիտասարդ երևալու մոլուցքով»Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըԻջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել էԹուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերն արտահանձնվել է Անկարային«Ինչպես բոլոր շրջաներում, Արտաշատում նույնպես գոյություն ունի կայուն 25-30% փնթիապաշտ զանգված». Արման ԴավթյանՊեսկովը կոչ է արել զերծ մնալ «էմոցիոնալ ակնկալիքներից»՝ կապված Պուտին-Բայդեն հանդիպման հետՋորջ Քլունին մերժել է թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը«Սա համապետական խնդիր է, որն այսօր «կառավարության ղեկավարը» իր գրառման մեջ ներկայացրել է, որպես ձեռքբերում». Վլադիմիր ՄարտիրոսյանՆպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով». Տիգրան ԱբրահամյանՍոնա Ռուբենյանի ջերմ լուսանկարը սիրելիի հետԱդրբեջանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է Մոսկվա