Ереван, 20.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խաչապուրի. հաց ու պանիր, որ դարձել է շատերի սիրելի ուտեստը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաչապուրին վրացական ավանդական խոհանոցի դասական ուտեստներից մեկն է, որը խմորային արտադրանք է: Աղ դրած կաթնաշոռով պանիրներն են ավանդաբար օգտագործվում որպես խաչապուրիի լցոն: Վրաստանի յուրաքանչյուր մարզում խաչապուրի պատրաստելիս օգտագործվում են լրացուցիչ բաղադրիչներ, լինում են գաղտնիքներ, որոնք այդ ուտեստին տալիս են հատուկ համ և յուրահատուկ բույր: Այդուամենայնիվ, քանի որ վրացերենից թարգմանաբար «խաչա» և «պուրի» բառերը բառացիորեն նշանակում են «պանիր» և «հաց», և այդ բաղադրիչներն են հիմնականում պահանջվում, ապա կարելի է ասել, որ խաչապուրին պանրով կարկանդակ է: Իսկ ո՞րն է խաչապուրիի պատմությունը։

Ներկայումս գրեթե անհնար է գտնել այն հարցի պատասխանը, թե ով է հորինել խաչապուրին, քանի որ այն ազգային ուտեստի կարգավիճակ ունի: Ենթադրվում է, որ առաջին պանրով բլիթների պատրաստման «հեղինակային իրավունքը» պատկանում է Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռների բնակիչներին: Հեռավոր ժամանակներում այդ ուտեստը մի տեսակ «չոր օրապահիկ» է եղել, որը հովիվները պատրաստակամորեն տարել են իրենց հետ արոտավայրեր, որտեղ հնարավորություն չեն ունեցել պատրաստել թարմ տաք կերակուր:

Հետագայում այդ հիանալի բլիթների բաղադրատոմսը հաջողությամբ տարածվել է ամբողջ Վրաստանում: Յուրաքանչյուր մարզում, գյուղում և նույնիսկ ընտանիքում տանտիրուհիները խաչապուրի են պատրաստել՝ օգտագործելով իրենց գաղտնիքները: Արդյունքում, Վրաստանի խոհարարական այդ հպարտությունը բարձր է գնահատվում ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու: Օրինակ՝ օտարերկրացիները, որոնք համտեսել են այդ թվացյալ սովորական տափակ հացերը, փառաբանել են դրանք իտալական հայտնի պիցցայի հետ հավասար: Խաչապուրին մեկ ուտեստ է, բայց ունի բազմաթիվ բաղադրատոմսեր։ Խաչապուրիի պատմությունը յուրաքանչյուր մարզում անհատական է, ինչպես նաև անհատական են պատրաստման բաղադրատոմսերը:

Այնուամենայնիվ, կա ընդհանուր մի բան, դա խմորի պատրաստման առանձնահատկությունն է: Խմոր պատրաստվում է խմորիչի և թթվային միջավայրի օգտագործմամբ, օրինակ ՝ մածուն կամ կեֆիր: Նման բաղադրիչների հիման վրա պատրաստված խմորն ունենում է հատուկ փխրուն կառուցվածք և նուրբ համ: Խաչապուրիի ծագման պատմությունը եզակի է: Ի սկզբանե այն ունեցել է կաթնաշոռով կամ պանիրով լցոնված կլորացված բլիթի տեսք։ Ներկայումս խաչապուրիի բազմաթիվ տարատեսակներ կան. կլոր, օվալ, նավակի տեսքով, եռանկյունաձև և այլն: Խաչապուրին սովորաբար ամենօրյա ուտեստ է, բայց և, միևնույն ժամանակ, Վրաստանում ոչ մի միջոցառում, ոչ մի տոն չի անցնում առանց այդ համեղ և անուշաբույր խմորեղենի: Ինչ վերաբերում է խաչապուրիի տարատեսակներին... Աջարական խաչապուրիի պատմությունը սկսվել է հեռավոր 15-րդ դարում:

Այդ ժամանակ Օսմանյան Կայսրության լծի ազդեցության տակ պանրային բլիթները կոչվել են «պաներլի» և եղել են կլոր: Իսկ աջարական խաչապուրին ձեռք է բերել նավակի ձև, որը մի տեսակ խոհարարական վրեժ է եղել թուրքական խոհանոցից: Իմերեթական խաչապուրին ավանդական վրացական այդ ուտեստի ամենապարզ տարբերակն է և ունենում է տարբեր չափեր և ձևեր: Այն կարելի է մատուցել սառը, կարող է ծառայել որպես հաց, խորտիկ կամ հանդես գալ որպես առանձին ուտեստ: Հետաքրքիր է, որ իմերեթական խաչապուրին մի տեսակ լակմուսի թուղթ է, որն արտացոլում է երկրի տնտեսության վիճակը:

Բանն այն է, որ անհրաժեշտ բաղադրիչների գնի տատանումները արտացոլվում են խաչապուրիի չափի վրա, որը կարող է տարբեր լինել: Մեգրելական խաչապուրին՝ մեգրուլին, ավանդական կլոր տափակ հաց է՝ լցոնված աղացած պանիրով: Այդ ուտեստի պատմությունը նման է իմերեթական խաչապուրիի ծագմանը. Մեգրուլին ևս կերակուր է ծառայել այն հովիվների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել արոտավայրեր այլ սնունդ տանել: Գուրիական խաչապուրիները կիսալուսնի տեսքով թխված խոշոր կարկանդակներ են: Այս ուտեստում լցոնման համար, ավանդական պանիրից բացի, օգտագործում են նաև խաշած ձու:

Խաչապուրի կերակրատեսակի պատմությունը, ինչպես նաև թխելու բաղադրատոմսերը և, ըստ էության, բուն անվանումը, Վրաստանի կառավարությունը պաշտպանում է պետական մակարդակով: Այնուամենայնիվ, դա ձեռնարկվել է միայն ուտեստի և երկրի պատմությունը պաշտպանելու համար, քանի որ «խաչապուրի»՝ պանրով հաց, անվանումը կարելի է առանց բացառության կիրառել ցանկացած պանրով բլիթի ու կարկանդակի դեպքում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении