Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ միջադեպեր է գրանցել «Անկախ դիտորդը» 53 տեղամասերում՝ ժամը 7-ից 8-ն ընկած հատվածում

POLITICS

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:  

Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը:

Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։ Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում:

5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն՝ բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։

Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։  3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:

Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում:

Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ:

Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք:

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն: Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս:

Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին:

Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ: «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,

ՀԿ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ,

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ,

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ,

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!