Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար

SOCIETY

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար:

 

Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ​​ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ​​ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ: Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ»  բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում:

 

Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված  է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված  բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ:

 

Բանկը պետական ծրագրի շրջանակներում տրամադրում է վարկ բնակարանների ձեռքբերման համար՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 10.3 - 12.6% (փաստացի տոկոսադրույք` 11.6% - 13.4%): Վարկի նվազագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 - 30 տարի: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկավորման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Տաթևիկ Բադալյանը նշում է. «Հիփոթեքն այսօր շարունակում է մնալ Հայաստանում բնակարանների ձեռք բերման ամենատարածված եղանակներից մեկը, հատկապես՝ մայրաքաղաքում և երկրի այն շրջաններում, որտեղ բնակարաններն առավելապես թանկ են: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին չհետաձգել անշարժ գույքի գնումը և լուծել բնակարանային հարցը մոտ ապագայում: Մենք անընդհատ բարելավում ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, զարգացնում ենք պրոդուկտների շարքը, ​​ներդնում ենք նորանոր հնարավորություններ երկրի առաջատար շինարարական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության համար:  Ոչ հեշտ 2020թ․-ից հետո հիփոթեքային շուկան վերականգնվում է ավելի արագ, քան սպառողական վարկերի մյուս սեգմենտները, և ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես այս ոլորտի առաջատարներից մեկը, նույնպես վերսկսել է հիփոթեքային բիզնեսի ինտենսիվ աճը՝ 2021թ․-ին մեր հիփոթեքային պորտֆելն  աճել է 25%-ով»:

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում պետական ​​ծրագրով անշարժ գույքի վարկով ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/hip-ot-ek-komitas-park-bnakeli-t-aghamasowm-ansharzh-gowyk-i-dzerhk-berman-npatakov հղումով, Հիփոթեքային կենտրոնում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև https://statemultiapartment.am/  հղումով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!