Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տրամադրությունները փոխվել են. հասարակությունը կուտակում է արտահերթի պոտենցիալը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Հայաստանի 9 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի հետ զրույցում խոսել ենք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանի ու արդեն բուն ընտրական գործընթացների մասին: Մինչ բուն ընտրություններին անցնելը, Արմեն Բադալյանը շեշտեց իշխող ուժի, իր խոսքերով, չակերտավոր նախընտրական կամպանիայի մասին:

«Հասկանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մարզերում ազդեցիկ գործիչներ չունի: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իշխանության քաղաքականությունը հետևյալն էր՝ սպասել համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանա, նշանակել նոր պաշտոնակատար, որն այդ կարճ ժամանակահատվածում՝ ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, վարչական ռեսուրսը կվերցներ իր հսկողության տակ:

Այդ ընթացքում պաշտոնյաներ էր ազատում, նոր պաշտոնյաներ նշանակում ու, օգտագործելով վարչական ռեսուրսը, փորձելու էր ընտրություններում ապահովել իր հաղթանակը: Մյուս տարբերակով էլ համայնքի ղեկավարներին կալանավորելու միջոցն էին օգտագործում, ինչպես Մեղրիի ու Գորիսի և մի քանի այլ համայնքների դեպքում էր: Մեծ հաշվով, կրկնեմ, իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք մարզերի քաղաքներում այդ ազդեցիկ գործիչները չունեն: Գյուղերի պարագայում իրավիճակը մի քիչ այլ է, դրա համար գյուղերում տեղի ունեցած ընտրությունները մեծամա - սամբ հօգուտ իշխանության էին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է ընդդիմության նախընտրական կամպանիային՝ նա հավելեց. «Գյումրիում միայն ՀՀԿ-ն էր մասնակցում, որը, կարծես, հաղթահարում է 5 տոկոսի շեմը: Իսկ «Հայաստան» դաշինքը Գորիսում աջակցում էր «Առուշ Առուշանյան» դաշինքին: Մեղրիում «Հայաստան» դաշինքը թեկնածու չուներ: Մեծ հաշվով, ինչպես իշխանությունը չունի ազդեցիկ գործիչներ մարզային տարածքային կառույցներում, այնպես էլ ընդդիմադիր ուժերը չունեն: Իհարկե, որոշ բացառություններով, բայց բոլորի թերությունն է այն, որ մարզերում ակտիվ գործունեություն, որպես այդպիսին, չեն կարողանում իրականացնել: Պատճառը ազդեցիկ գործիչներ չունենալն է, իսկ չունեն, որովհետև ակտիվ գործունեություն չեն իրականացնում: Նախընտրական կամպանիան ցույց տվեց, որ թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմադիր հիմնական ուժերը լուրջ անելիքներ ունեն մարզերում»:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ քաղտեխնոլոգը մի քանի ուղղություն առանձնացրեց: «Մենք տեսանք, որ քաղաքներում ՔՊ-ն պարտվում է, բացառությամբ Դիլիջանի, քանի որ այնտեղ ընդդիմադիրները ակտիվ ներկայացուցիչ չունեին: Մինչդեռ ակտիվ ներկայացուցիչ ունենալու պարագայում ՔՊ-ն քաղաքներում պարտվում է: Գյուղերի պարագայում պատկերն այլ է. այստեղ իշխող ուժը հիմնականում հաղթել է: Գյուղերը կտրված են քաղաքից, հիմնական հեռուստաալիքը սովորաբար միայն Հ1-ն է, ու գյուղերի բնակչության վրա շատ հեշտ է ազդել: Իշխանությունը հաղթեց Սյունիքի Տեղ և Տաթև համայնքներում, բայց պարտվեց Որոտանում ու Շուռնուխում, այն գյուղերում, որտեղ հունիսին հաղթել էր: Այս գյուղերում ունեցած պարտությունը ցուցիչն էր նրա, որ հունիսին գրանցած հաղթանակը այնտեղ քվեարկած զինվորների շնորհիվ էր: Իսկ ՏԻՄ ընտրություններին զինվորներն իրավունք չունեն մասնակցելու: Մինչդեռ մինչ այս շատ էին ասում, որ այդ երկու գյուղերը տուժել են, բայց քվեարկել են իշխանության օգտին: Այն ժամանակ ասում էինք, որ այդ քվեարկությունը եղել է շնորհիվ տեղի ոստիկանական ու զինվորական ուժերի»,-ասաց նա:

Բադալյանի խոսքով, Գյումրիում շատ ուժեղ էր աշխատում իշխանական թիմը՝ ցույց տալու, որ այնտեղ իրականում ազդեցություն ունի:

«Մինչդեռ պարզվեց, որ Գյումրիում շատ ավելի քիչ ձայն է ստացել, քան հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ: ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բալասանյան» դաշինքը: Այլ հարց է՝ «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիա կլինի, թե ոչ, բայց, ամեն դեպքում, փաստացի, իշխող թիմը հաղթողից 7 տոկոսով քիչ ձայն է ստացել: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ վարչապետն այլևս չի կարող ասել՝ «ես իրավունք ունեմ խոսել Գյումրիի անունից», որովհետև գյումրեցիներն իրեն ձայն չեն տվել: Նա չի կարող ասել՝ «իրավունք ունեմ խոսելու Գորիսի անունից», որովհետև Գորիսն իրեն ձայն չի տվել: Չի կարող խոսել անգամ Մեղրիի անունից: Մեղրիում, իհարկե, հաղթել է այն կուսակցության թեկնածուն, որը սերտ հարաբերություններ ունի իշխող քաղաքական թիմի հետ, բայց, այնուամենայնիվ, եթե մենք դե յուրե ենք մոտենում հարցին, այս դեպքում ևս չի կարող ասել, թե իրավունք ունի խոսել Մեղրիի անունից:Ինքը կարող է խոսել Տաթև, Տեղ գյուղերի բնակիչների անունից, բայց չի կարող խոսել Շուռնուխի, Որոտանի, Մեղրիի, Գյումրիի ու Գորիսի անունից»:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ այս ընտրություններում հետաքրքիր էր հատկապես Գորիսի՝ կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի հաղթանակը. «Գորիսում հաղթել է մի թեկնածու, որը բանտում է: Նա բանտից ջախջախիչ հաղթանակ տարավ, չնայած այն հանգամանքին, որ, ըստ տեղեկությունների, Գորիսում ոստիկանական ուժեր էին կուտակվել, անգամ շտաբում խուզարկություն կատարվեց: Տարածվել էին լուրեր, որ իշխանությունը գումարներ է բաժանել, թեպետ սա հետո ոչ թե որպես ընտրակաշառք, այլ սոցիալական աջակցություն ներկայացվեց: Միևնույն ժամանակ հիշեցնեմ, որ երբ Ն. Փաշինյանը ընդդիմադիր էր, այդ սոցիալական աջակցությանը ընտրակաշառք էր անվանում»:

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ թեպետ իշխող ուժը որոշ տեղերում ազդեցություն ուներ, բայց յուրաքանչյուրում ավելի քիչ ձայն ստացավ, քան հունիսի 20-ի ընտրություններում. «Այսինքն, իր այն պնդումը, թե կարող էր ամբողջ ՀՀ անունից խոսել, այլևս չի կարող անել: Նա այլևս չի կարող ամբողջ ՀՀ անունից խոսել: Իհարկե, դե յուրե կարող է, բայց փաստացի իրեն կհիշեցնեն, որ նշված քաղաքներում ինքը պարտվել է: Սա միաժամանակ նշանակում է, որ գյուղերի ուղղությամբ պետք է աշխատանք տանել, որովհետև գյուղերում իր ազդեցությունն ուժեղ է: Իսկ մարզային քաղաքներում իր նվազող ազդեցությունը պետք է ավելի չեզոքացնել: Սա, ըստ իս, ընդդիմության գործը պետք է լինի: Այդպես պետք է պատրաստվել հաջորդ՝ դեկտեմբերի 5-ի՝ ավելի մեծ ընտրություններին»:

Քաղտեխնոլոգը նշեց ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիմքում առկա փոփոխությունների մասին:

«Այնտեղ, որտեղ իշխող ուժը պարտվեց, տրամադրությունները փոխվել են: Ընտրությունների արդյունքները հենց դա են ցույց տալիս: Մասնավորապես, ցույց են տալիս, որ նույն Գորիսում վարչապետը չունի այն ազդեցությունը, որը միգուցե ուներ: Վարչապետի նկատմամբ Սյունիքի այն վերաբերմունքը, որը կար նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո, պահպանվեց քաղաքակիրթ ձևով՝ քվեարկության միջոցով: Տրամադրությունները փոխվել են, ինչը նշանակում է, որ ակտիվորեն պետք է լծվել աշխատանքի, ընդդիմադիր ուժերը պետք է ակտիվորեն գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք աշխատեն ու հաջողություններ կունենան, ինչի վառ ապացույցն այս ՏԻՄ ընտրություններն էին: Թե ինչքանով հետագայում կհաջողվի, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է. իշխող քաղաքական ուժը «բեբաշար» է: Ահռելի մեծ ռեսուրս էին կենտրոնացրել Գյումրիում, բոլոր հնարավոր միջոցներն էին կիրառում Գորիսում: Իրենց համար Գորիսում հաղթանակ տանելը սկզբունքային հարց էր, բայց Գորիսում պարտվեցին, իրենց համար սկզբունքային հարց էր հաղթել նաև Գյումրիում, բայց այստեղ ոչ իշխանական ուժերին տրված ձայներն էին շատ: Խոսքը ձայների էական տարբերության մասին է: Սա նշանակում է, որ Գյումրին էականորեն հակաիշխանական տրամադրություններ ունի»:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Եթե ընդդիմությունը մարզային վերոնշյալ աշխատանքներն իրականացնի, չի բացառվում, որ հաջորդ տարի նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնանք: Հասարակությունը դրա պոտենցիալը, կարծես, արդեն կուտակում է: Տրամադրությունները փոխվում են, բանտից մարդը հաղթում է իշխանությանը, ինչը քաղաքի բնակչության մեծ պայքարի ոգու մասին է խոսում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package