Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներն ու փլուզվող տնտեսությունը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի տարածումը և Արցախյան պատերազմը շատ մեծ բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։ Ճիշտ է՝ տնտեսությունն այս տարվա ընթացքում վերականգնման որոշակի նշաններ է ցույց տալիս, սակայն այդ տեմպը, համեմատած անցյալ տարվա ահռելի անկման ցուցանիշների հետ, ոչ միայն բավարար չէ, այլև, ըստ շատ տնտեսագետների, ինքնին անկում է։ Իսկ եթե այլ պրիզմայի ներքո դիտարկենք տնտեսության ներսում տեղի ունեցող գործընթացները, ապա կարող ենք տեսնել մի շարք ռիսկային բաղադրիչներ, որոնց ուռճացումը նույնիսկ կործանարար հետևանքների կարող է հանգեցնել։

Օրինակ՝ Հայաստանի պետական պարտքը վաղուց արդեն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՆԱ-ի՝ օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսի սահմանաչափը։ Եվ առկա տնտեսական ներուժի կայունության պահպանման հարցում արդեն առանցքային դերակատարություն ունի պետական պարտքի ավելացումը։ Կանխատեսումների համաձայն, 2021 թ. վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 9,2 մլրդ դոլար, իսկ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է պարտքը ավելացնել ևս մինչև 1 մլրդ դոլարով։ Սակայն այս իրողությունը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը հայտարարի, թե պարտքից չպետք է վախենալ, երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։

Այդպիսի երկրներ իրոք կան: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանն իր տնտեսական ներուժով չի կարող համեմատվել կամ ոտք գցել այն զարգացած երկրների հետ, որոնք կարող են իրենց թույլ տալ հսկայական չափերի պարտքեր վերցնել։ Եվ, բնականաբար, հասկանալի է, որ հնարավոր չէ պետական պարտքն անընդհատ ավելացնելով՝ տնտեսական կայունություն ապահովել, քանի որ պետք է պետությունն ի վիճակի լինի տանել այդ ծանր բեռը։

Արդեն որոշ հաշվարկների համապատասխան, միայն պետական պարտքի գծով տոկոսավճարները հաջորդ տարի կկազմեն բյուջեի ծախսերի մոտ 9,8 %-ը: Ըստ էության, իրավիճակն իսկապես այնպիսի ծայրահեղ կետի է հասել, որ իշխանությունները սկսել են մտածել, թե ինչ նոր մեխանիզմներով կարող են ավելացնել պետական պարտքը, որպեսզի խուսափեն հնարավոր կոլապսից։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ շրջանառության մեջ է դրվել սփյուռքի պարտատոմսեր թողարկելու գաղափարը։ Միաժամանակ, կառավարության ներկայացուցիչները հույս են հայտնում, որ տնտեսական աճը թույլ կտա ինչ-որ չափով խուսափել ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշի վատացումից։ Սակայն եթե հաջողվի ժամանակի ընթացքում ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ պարտքի ցուցանիշը փոքր-ինչ նվազեցնել, միևնույնն է, դրա միջոցով հնարավոր չէ լուրջ խնդիր լուծել։

Կարևոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ պետական պարտքի միջոցները չեն ներդրվում տնտեսության՝ զարգացում ապահովող ճյուղերում, այլ իրավիճակը տանելի դարձնելու և գնաճային հզոր ճնշման պարագայում ընդամենը սոցիալական բունտը կանխելու խնդիր են լուծում։ Այսպիսի պայմաններում իշխանությունները փորձում են այնպիսի ֆոն ստեղծել, թե իբր պատերազմից հետո տնտեսության զարգացման լայն հեռանկարներ են բացվել։ Եվ այդ ծխածածկույթի շրջանակներում Փաշինյանը գույնզգույն երանգներով է ներկայացնում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։ Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի պահվածքը ցույց է տալիս, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ կապված հույսերն ավելի շատ պատրանք են հիշեցնում։

Դեռ հարցական է, թե տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը որ երկրների շահերին կարող է ծառայել։ Եվ բացառված չէ, որ այդ ապաշրջափակումը տեղի ունենա այնպիսի մեխանիզմներով, որ իրականում հանգեցնի Հայաստանի համար էլ ավելի խոր մեկուսացման, քան հիմա է։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները մոտակա հեռանկարում տնտեսության աշխուժացման իմիտացիա են փորձում բեմադրել, որպեսզի կարողանան ժամանակ շահել, քանի որ ժողովուրդը շարունակաբար հիասթափվում է իրենցից։ Դրա համար էլ Փաշինյանը օրերս ազդարարեց, թե բանակցություններ են ընթանում Հայաստանում նոր ատոմակայանի ու պղնձաձուլարանի կառուցման նպատակով։

Բայց եթե իշխանությունները կարող էին ատոմակայանի ու պղնձաձուլարանի կառուցման պայմաններ ապահովել, ապա ինչո՞ւ իրենց պաշտոնավարման ընթացքում ի վիճակի չեղան հասնել կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերմանը։ Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Փաշինյանն արտասահմանյան գործընկերների հետ կարող է բոլոր հարցերի մասին՝ անգամ ֆանտաստիկ թվացող (օրինակ՝ տիեզերակայանի կառուցման վերաբերյալ) քննարկումներ ունենալ, միևնույնն է, դրանք կոնկրետ արդյունքների չեն բերում ու այդպես էլ մնում են օդից կախված, ինչը նշանակում է, որ դրանք հիմնականում կա՛մ փիառային հայտարարություններ են, կա՛մ եթե նույնիսկ նախնական պայմանավորվածություններ լինում են, դրանք փլուզվում են Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության նկատմամբ վստահության ու հավատի իսպառ բացակայության հիմքով։

«Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներից էր նաև կենսաթոշակների բարձրացման աղմուկը։ Իշխանական քարոզչամեքենան օրուգիշեր թմբկահարում է, թե նախատեսում են թոշակները բարձրացնել 2100 դրամով, սակայն իրականում պարզվում է, որ այն վերաբերում է ընդամենը նվազագույն կենսաթոշակների բարձրացմանը, և դրանից օգտվելու է թոշակառուների 3 տոկոսը։ Իսկ եթե իշխանությունների այս քայլը դիտարկում ենք ահռելի չափերով իրենց բաժանվող պարգևավճարների ֆոնին, ապա թոշակների չնչին բարձրացման քայլն ավելի շատ ծաղրի է նմանվում։ Դե, ինչպես միշտ: Պետության բեռի ողջ ծանրությունն ընկնում է հասարակ քաղաքացիների ուսերին, և մինչ ժողովրդի սոցիալական վիճակը վատանում է, իշխող ուժի ներկայացուցիչները առանց ջանք թափելու լցնում են իրենց հաշիվներն ու դրամապանակները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է