Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը հնարավորություն է ստացել վրեժ լուծել Ադրբեջանից. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

pravda.ru –ն գրում է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը կանգնել է երկընտրանքի առջև. կա՛մ փորձել բարելավել հարաբերությունները թուրքերի հետ, որոնք կոտորել են հայերին անցյալ դարասկզբին, կա՛մ կրկին վստահել Ռուսաստանին, որը չունի (և չուներ) ԼՂՀ հակամարտության կարգավորման ռազմավարություն: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անորոշության պահպանումն է: Այս երկընտրանքը ներդրված է Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրում և հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների արմատները չեն վերացել:

Եվ այս տարվա ընթացքում Հայաստանի համար ամեն ինչ զարգանում էր ծայրահեղ անբարենպաստ, բայց Իրանը հայտնվեց իր շահերով: Պատերազմի ավարտից մեկ տարի անց Թեհրանը հասկացավ, որ իր հյուսիսային սահմանին նոր աշխարհաքաղաքական իրողություն է՝ Ադրբեջանը նոր թափ է առել, իսկ Հայաստանը թուլացել է: Ադրբեջանի կողմից սպառնալիքները Իրանի հասցեին բազմաթիվ են: Նախ՝ Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Բաքուն Իսրայելին է մատակարարում իր նավթի 40 % -ը և նրանից ակտիվորեն գնում ժամանակակից սպառազինություն: Պարսիկները վստահ են, որ իրենց միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք արձակվել են ադրբեջանական Սիտալչայ ավիաբազայից:

Երկրորդ՝ ինչպես Pravda.ru- ին ասել է արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը, Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը աճում է՝ կապված Ադրբեջանի սուննիզացիայի վերաբերյալ Իրանի շիաների երկարամյա պնդումների հետ, որն ընթանում է «Թուրքիայի կողմից զգալի ճնշման ներքո»: «Այսօրվա Ադրբեջանում ապրողների նախնիները կազմել են իրանական քաղաքակրթության մաս: Ավելին, 120-150 տարի առաջ նրանք ատում էին օսմանցիներին և թուրքերին՝ կապված Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած շիաների հրեշավոր ցեղասպանության հետ: Բայց թուրքերը կարողացել են այդ ամենը շրջել 180 աստիճանով, իսկ դա Իրանի համար վտանգ է ներկայացնում, քանի որ ակտիվորեն համապատասխան քարոզչություն է իրականացվում նաև իրանական Ադրբեջանում», - ասել է քաղաքագետը:

Ավելացնենք, որ իրանական Ադրբեջանի տարածքում ապրում է մինչև 30 միլիոն էթնիկ ադրբեջանցի, մինչդեռ Ադրբեջանի բնակչությունն ինքնին կազմում է 10 միլիոն մարդ: Երրորդ՝ Իրանը նկատել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից զորավարժությունների աճ իր սահմանների մոտ, այդ թվում՝ Կասպից ծովում: Այս հիմնական պատճառներից ելնելով էլ պարզ է, թե ինչու է Իրանը ակտիվորեն միջամտում անդրկովկասյան գործընթացներին: Կարինե Գևորգյանի խոսքով, Երևանն այսօր «փոքր սուբյեկտ» է, այն «կողքի է ընկած», իսկ «հետտրավմատիկ սինդրոմը դեռ երկար կզգացվի»:

Սակայն իրանական սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում են այն լուրերը, թե Թեհրանն ու Երևանը ռազմական համաձայնության են եկել Հայաստանում իրանցի ռազմական խորհրդականների տեղակայման վերաբերյալ: Եթե դա այդպես է, ապա Հայաստանը կկարողանա դուրս գալ «թմբիրի» վիճակից՝ ընտրելով հետագա վարքագիծ: Անուղղակիորեն այդ լուրը հաստատվում է Թեհրանի այն հայտարարությամբ, որ ինքը պատրաստ է կառուցել նոր տարանցիկ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան՝ Գորիս-Կապան մայրուղուն զուգահեռ: Նոր ճանապարհն անցնելու է Սյունիքի մարզով, որը Հայաստանը վախենում է ամբողջությամբ կորցնել Բաքվի սողացող օկուպացիայի պատճառով:

Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ևս պետք է անցնի նույն Սյունիքի մարզով, որի միջոցով Թուրքիան որոշել է տրանսպորտային միջանցք ստեղծել դեպի Ադրբեջան և Կասպից ծովով՝ դեպի Կենտրոնական Ասիա: Այդ միջանցքը, ըստ հրադադարի պայմանագրի, պետք է «ապաշրջափակեր տարածաշրջանային հաղորդակցությունները», ի դեպ, նաև դեպի Իրան ճյուղավորմամբ: Բայց քանի որ համաձայնագրերում կոնկրետ չի նշված ապաշրջափակման ուղիների մասին, որպես «Զանգեզուրի միջանցքի» իսկական այլընտրանք հայտնվել է իրանական նոր մայրուղին, որի դեպքում Երևանից չի պահանջվում ընդունել սահմանների փոխճանաչում և խաղաղության պայմանագրի կնքում Բաքվի հետ:

Կարինե Գևորգյանը Pravda.ru- ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը մտադիր է դառնալ «շատ լուրջ» տարանցիկ համաշխարհային հանգույց հյուսիս-հարավ գծի երկայնքով: Հետևաբար, նա «չի հրաժարվում հաղորդակցություններից ո՛չ Սիրիայի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Լիբանանի, ո՛չ էլ Ռուսաստանի տարածքներով»: Փորձագետը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքը» «կարող է ապահովել միայն ռազմական բեռների տեղաշարժը Թուրքիայի և Ադրբեջանի միջև, հետևաբար, այդ հաղորդակցությունն, ըստ էության, ունի միայն ռազմաքաղաքական նպատակ»: Հետևաբար, եթե Հայաստանն ապացուցի «համաշխարհային հանրությանը», որ կարող է ապաշրջափակել հաղորդակցություններն Իրանի և ոչ թե Թուրքիայի հետ, ապա դա կլինի նրա թեկուզ փոքր, բայց վրեժը Ադրբեջանից:

Իսկ ո՞րն է 3 + 3 ձևաչափի ապագան: Բոլոր շահագրգիռ կողմերը, հավանաբար, կփորձեն լուծել խնդիրները 3 + 3 ձևաչափով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աջակցությամբ: 3 + 3 ձևաչափով իբր մի կողմից՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կմասնակցեն բանակցություններին, իսկ մյուս կողմից՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել բանակցություններին Ռուսաստանի հետ, սակայն երկիրը պետք է ինչ -որ ձևով ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: Կարինե Գևորգյանն այն կարծիքն է հայտնել, որ, իր տեղեկություններով, 3 + 3 առաջարկը թուրքական է եղել, իսկ Լավրովը, լինելով դիվանագետ, «ոչ» չի ասել: «Դիվանագետը չպետք է ասի ոչ, բայց Լավրովը հավանաբար ենթադրել է, և, կարծում եմ, ԱԳՆ վերլուծաբանները արդեն հասկացել են, որ այդ ձևաչափը դժվար թե կյանքի կոչվի միայն թեկուզ այն պատճառով, որ Վրաստանը փաստացի գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում»,- ասել է քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване